Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Axios․ Հայաստանը հայտնել է ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորության մասին Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». իհարկե՝ ոչ. Ռուբեն Մելիքյան Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Միջազգային քրեական դատարանը ճգնաժամի մեջ է. ԱՄՆ սպառնալիքները և ներքին խնդիրները Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա ԱՄՆ բանակում հաստատել են իրենց զինծառայողների մահը Հորդանանում Ուկրաինան հայտնել է զոհերի մասին Օդեսայի մարզում՝ ռուսական հարվածների հետևանքով Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի Հրապարակվել է երկրների համաշխարհային վարկանիշն ըստ ինտերնետի արագության. ո՞ր տեղում է Հայաստանը Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ Պատարագ Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ ՊապոյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀաքերները կոտրել են Քենիայի նախագահի կայքը և գումար պահանջել Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներինԶԼՄ-ներ․ Wildberries-ի պահեստին հասցված հարվածների վնասը կարող է գերազանցել 100 մլրդ ռուբլին Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով Արսենալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 100 միլիոն եվրո Ադրբեջանում զինծառայող է զոհվել զորավարժությունների ժամանակ Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորմանը. Լավրով Ի՞նչ եմ ես հասկանում ֆուտբոլից․ Դոնալդ Թրամփը՝ Անգլիայի հավաքականի պարտության մասին Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Տավուշում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ՝ 10-12-րդ դասարաններում ամբողջությամբ նոր չափորոշիչներով սովորող դիմորդների համարԲագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր ՎրթանեսԳեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը
Երևանի օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըՌեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է նախարարության ոսկե մեդալով (տեսանյութ)Մոսկվայի քաղաքացիները կարող են առցանց մասնակցել պետդումայի ընտրություններին՝ անկախ գտնվելու վայրից«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներՀուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացումՏամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակիցԻմացեք, որ խմում եք արտեզյան ջուր, որը կա, բայց թեկուզ այլ կարիքների համար չեն տալիս նորմալ գրաֆիկով․ Հովհաննիսյան (տեսանյութ)Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն ԱզիզյանԹոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինԴաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում... լա՛վ, բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում. իրավապաշտպանԹրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով՝ անտառային հրդեհների ծխի պատճառով
Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել հայերի բողոքների վերաբերյալ
Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև պատերազմի. Արտակ ԶաքարյանՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին. Bloomberg
Մշակույթ

Այդ հավակնոտ «դրամատուրգը» խաբել է թատրոնի մարդկանց, իսկ հիմա բռնվել է գողության մեջ․ Դավիթ Գասպարյանը՝ «Չարենցի վերջին գիշերը» պիեսի հեղինակին

Առանց որևէ մեկին անձնական վիրավորանք հասցնելու հետին մղումի անգամ՝ ես փորձեցի քննության նյութ դարձել Վանաձորի բեմում հայտնված բազմաչարչար Չարենցի կերպարը և անդրադառնալ հարակից հարցերի: Այս մասին  գրել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը և հավելել.

«Ես գործ ունեի և ունեմ ներկայացման հետ՝ ինչ կատարվեց բեմում աչքի առաջ: Հանդես եկավ, այսպես կոչված, «հեղինակը»՝ բանասիրական գիտությունների թեկնածու Վալերիկ Փիլոյանը և ամեն ինչ խառնեց իրար, որովհետև իրեն դրսևորեց վերջին շարքերում դարանակալած դավադիր գրչակի պես:

Որպեսզի ինձանից կատարած իր գրագողության հետքերը քամուն տա, առանց հասկանալու, թվարկում է Չարենցի ժառանգությանն անդրադարձած տարբեր նշանակության ու կարևորության անուններ, ստեղծում ծխածածկույթ և փորձում թաքնվել դրա տակ, թե, իբր, ի՞նչ է պատահել, այս մարդիկ ևս գրել են Չարենցի մասին, որոնցից ևս կարող էի օգտվել:

Սա ինքնարդարացման պարզունակ ձև է, որովհետև նրա գրագողության հետքերը իմ գրքերում են և ոչ թե նրա մատենագիտական անկապ ցուցակում: Իմ դիտողությունները թվարկում ու ընդունում է և հընթացս դիմում ամոթալի երեսպաշտության. եթե ճիշտը գիտեիր, հապա ինչո՞ւ ես դիմել փաստական սխսլների, չէ՞ որ հանդիսականների մեջ կան նաև ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ: Ի՞նչ ես սովորեցնում նրանց՝ կենսագրական սխալնե՞ր:

Այո՛ մեքենագրական վրիպակի հետևանքով Մահարին մեկ տարի ավելի մնաց աքսորավայրում, այդ փաստը ես եմ բացահայտել, դու կրկնում ես: Կրկնել կարող ես լսարանում, իսկ գիտության մեջ, առանց հղման, կրկնությունը տգիտություն է, նաև այստեղ է գիտնականի և վարժապետի սահմանագիծը:

Եթե քեզանով տարված ուսանողուհիներից մեկը քնքշանքով քեզ դիմի սայլուկ, հետո է՛լ ավելի քնքշանվաղ ձայնով ավելացնի՝ սայլո՜ւկս, ի՞նչ զգացողություն կունենաս՝ կհալչե՞ս հաճույքից, թե՞ կհանդիմանես: Չարենցին այդ բառն ուղղելուց առաջ՝ մի լավ մտածիր քո սայլուկացման մասին: Կարծում էի իր հնարավորությունների սահմանը ճանաչող պարկեշտ մտավորական է, բայց պարզվում է մտավոր հետամնացության քողարկված տիպիկ գավառական ներկայացուցիչ է՝ չար, նենգ, ստոր, ստախոս, փոքր ու խեղճ, ճիշտ այնպիսին, ինչպիսին լինում են գավառացի ինքնագոհ  վարժապետները: Հապա փորձիր թերագնահատել նրանց «հանճարը»: Քեզ մոտ է, գնա և մեկ անգամ ևս կարդա «Բեռնաձիրր»-ն ու «Գոմեշը», զրուցիր Ալխոյի հետ, լսիր թե նա ի՞նչ կասի քո կատարած գրական կեղծիքի և գրագողության մասին: Վստահ եմ, նրան կհավատաս: Այդ ինչ բառապաշար ես օգտագործում ծակ քղամիդ հիշեցնող քո հոդվածում և դրդում ինձ համանման վերաբերմունքի. դե, եթե այդպես է, ուրեմն՝ ուրացողին՝ ուրացում, խոտորնակին՝ խոտորնակ: Ինձ է ուղղում՝ շատ լավ իմաանալով իմ գրքերը, նաև Բակունցին նվիրված աշխատությունները, որոնք լույս են տեսել 1999-ին և 2009-ին: Նա յուրացրել է նաև իմ վերնագիրը՝ «Բակունցի վերջին գիշերը». ինչ մի դժվար բան է դա դարձնել «Չարենցի վերջին գիշերը»: Միայն արտագրելու պատրաստի մի բան լինի:

Ես քննել և քննում եմ Չարենցին նվիրված ներկայացումը, իսկ նա հետին թվով ուզում է բեմական իրականությունը շրջել և ինչ-որ հորինվածքներ հարմարեցնել դրան: Իսկ իրականությունն այն է, որ ես առաջինն եմ հայտնաբերել Չարենցի դատական գործը, արխիվներից հանել ու լույս աշխարհ գցել, որ նշանակում է՝ հարցաքննությունների արձանագրություններն արտագրել, ռուսերենից թարգմանել հայերեն, տպագրել, հակընդդեմ մարդկանց պահպանողական կարծիքների միջով մտցրել գրական-գիտական շրջանառության ու հանրային գիտակցության մեջ, որից առատորեն օգտվել է այս «հեղինակը»՝ առանց փոխելու թարգմանության մեկ բառն անգամ…

Չէ՛, պարո՛ն և ընդհանրապես պարոնա՛յք, դուք յուրացրել եք իմ աշխատանքը: Երկրորդ անգամ հնարավորություն եմ տալիս ձեր սխսլն ուղղելու, որովհետև, ինչպես գիտեք, գրագողությունը քրեորոն պատժելի է, դուք ինձ մի մղեք այդ քայլին: Հարցը օրինավոր ճանապարհով լուծելու փոխարեն՝ ոտքի եք հանել այս գավառական վարժապետին, որի հետ Չարենցը, ինչպես տեսնում եք, գնալու տեղ չունի, ընդհակառակը, թատրոնը կանգնեցնում է փակուղու առաջ՝ ամենևին չբացառելով առաջիկա հնարավոր դատական գործընթացը:

Այս քայլից ես խուսափում եմ, իսկ նա մղում է դրան… Խղճում եմ այդ հավակնոտ «դրամատուրգին», որը գողացել ու յուրացրել է, խաբել է թատրոնի մարդկանց, իսկ հիմա բռնվել է գողության մեջ և ամեն կերպ ուզում է չքմեղանալ՝ քամի է անում, ծխածածկույթ է ստեղծում, հավակնոտ կեցվածք է ընդունում ճիշտ այնպես, ինչպես նույն գավառացի վարժապետը, որը կասի՝ «Մենք լե մարդ ինք», «Մենք լե հերոս ինք»:

Այդպիսի մարդիկ, այն էլ մտավոր ոլորտում, չարիք են, թույլ մի տվեք, որ մոտենան ձեզ և կողոպտեն ձեր վստահությունը: Մի մոռացեք, թե ինչպես այս պատահական «հեղինակը» ներկայացման վերջում շփոթված բեմ բարձրացավ, ուրիշի փոխարեն գլուխ տվեց և իր փոխարեն ինքն իր ստվերին ձուլված արագ փախավ թատերասրահից, որովհետև առաջին շարքերում շշուկով  արդեն իսկ բացահայտվել ու խայտառակվել էր որպես գրագող...

Միշտ անհարմար է այն վիճակը, երբ մարդն իր տեղում չէ՝ լինի սեղանի շուրջ, թե բեմի վրա: Դրա համար էլ փախավ: Չուզեցի արագ պատասխանել, և իմ թիրախն ամենևին էլ այս բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերիկ Փիլոյանի պես գրական ոչնչությունը չէ: Թատրոնի կողմից ավելի խաղաղ լուծման առաջարկի էի սպասում: Արձագանք չեղավ, ստիպված էղա պատասխանել:

Մեր առջև մեծ, շատ մեծ Չարենցն է, թատրոնը նրա կերպարը բեմ է բարձրացրել: Կան սխալներ և թերություններ:

Օգնենք վերացնելու դրանք և Չարենցին մաղթենք բեմական երկար կյանք: Իսկ դրա համար իրար պետք է լսենք և ոչ թե «հեղինակի» պես առաջ ընկնենք և փակենք օգտակար քննարկման ճանապարհը:

Իր մի բանաստեղծության մեջ մեկ անվան փոփոխությամբ ասում եմ թատրոնի մարդկանց.

Չարե՛նց, այո՛, Չարե՛նց:

Բայց ո՛չ միտինգային,

Բայց ո՛չ թմբուկ թեթև, բայց ո՛չ պլակատ:

Չարե՛նց:

Այսօր արդեն ասել է գագաթ,

Ասել է՝ ներքին կառուցում քո նոր թեմայի:

Դավիթ Գասպարյան 22.10.2025 թ․»: