798 հազար դրամ՝ Գագիկ արքայի գիպսե արձանի վերանորոգման համար
Ազգային պատկերասրահի մոտ տեղադրված Գագիկ թագավորի գիպես արձանը, որը ըստ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանի, վնասվել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ լվանալու հետևանքով, վերանորոգելու համար Հայաստանի պատմության թանգարանն արտաբյուջետային միջոցներից տրամադրել է 798 հազար դրամ։ Այս մասին գրում է Panorama.am-ը:
Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանի վերականգնողական աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորվածէ այն հանգամանքով, որ գիպես արձանի վերջին կոսմեռտիկ վերականգնողական աշխատանքներն իրականացվել էին դեռևս 2010-ական թվականներին, և ժամանակի ընթացքում՝ միջավայրի ազդեցության հետևանքով արձանը կրկին ենթարկվել է կառուցվածքային ու արտաքին փոփոխությունների»,-նշել են թանգարանից։
Ուշագրավ է, որ թանգարանը մերժել է Panorama.am-ի խնդրանքը արձանի վերականգնման ընթացքը լուսանկարելու խնդրանքը։ Ինչպես իրենք են հիմնավորել «աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու համար»։
Թանգարանի վերականգման խորհուրդը որոշել է, որ արձանի վերականգնումը պետք է իրականացվի թանգարանի վերականգման լաբորատորիայի մասնագետների ներգրավվածությամբ՝ վերականգնող-քանդակագործ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թ. նոյեմբերի վերջին։