Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-Սարգսյան
Քաղաքականություն

Վերքերը դեռևս շատ թարմ և ցավոտ են. Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի բացման արարողությանը և հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Ես այստեղ եմ արտահայտելու իմ ամուր համերաշխությունն այս օրակարգի և ձեզանից անհատապես յուրաքանչյուրի հետ, իմ համերաշխությունը որպես նախարար, որպես մարդ, իմ համերաշխությունը որպես տղամարդ։

Մինչ լրանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակը մենք բախվում ենք բարդ պարադոքսի։ Առկա է ամուր միջազգային շրջանակ, որը ճանաչում է ինչպես հակամարտությունների անհամաչափ ազդեցությունը կանանց վրա, այնպես էլ նրանց անփոխարինելի դերը խաղաղության հաստատման գործում։ Այնուամենայնիվ, սկզբունքի և պրակտիկայի միջև անջրպետը դեռևս մեծ է, և, ցավոք, օրեցօր մեծանում է։

Հայաստանի համար մեր հավաքի խորագիրը՝ «Եկել է խաղաղության ժամանակը», խորը իմաստ ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել՝ վերջ դնելով երկարատև հակամարտությանը, որը լի էր արյունահեղությամբ, բռնությամբ, մարդկային կորուստներով, տեղահանությամբ և շատ խորը տրավմաներով։ Երկու երկրներն այժմ աշխատում են ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և կարգավորել հարաբերություններն՝ անցնելով հաշտեցման դժվարին ճանապարհով։

Այսպիսով, ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ մայրերը, կանայք, քույրերը և դուստրերը տառապել են, զգացել են հակամարտության ծանր հետևանքներն, իրենց սիրելիների կորստի ցավը։ Եվ այսօր շատ պարտավորեցնող և էմոցիոնալ է խոսել մեր հասարակությունում տարածաշրջանային հաշտեցման գաղափարի խթանման գործում նրանց նշանակալի դերի մասին։ Էմոցիոնալ, քանզի մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչպիսի դժվարությունների միջով են նրանք անցել։ Պարտավորեցնող, քանզի այսօր առկա խաղաղության օրակարգի միջոցով մենք ձգտում ենք հասցեագրել և ապագայում կանխել նման դժվարությունները, նման կորուստները։

Համոզված եմ, որ Հայաստանում ինձ այս պահին լսող կանայք, կիսում են այն համոզմունքը, որ խաղաղությունն է բանալին՝ ապագա սերունդների համար այդ կորուստները կանխելու միակ բանալին։ Վստահ եմ նաև, որ այդ կանայք, լինի դա գիտակցաբար, թե բնազդաբար, զգում են իրենց առանձնահատուկ դերը խաղաղության առաջմղման դժվարին առաքելությունում՝ այն ժամանակահատվածում, երբ վերքերը դեռևս շատ թարմ և ցավոտ են։ Պետությունն ամուր կանգնած է նրանց կողքին»։