Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ Վարդանյան
Հասարակություն

Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի փոխքարտուղարին շնորհակալագիր է հանձնել «բարեխիղճ աշխատանքի համար»

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման չորրորդ տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ այսօր կազմակերպվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել Նիկոլ Փաշինյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալները և Կոմիտեի այլ աշխատակիցներ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծառայողներին ու աշխատակիցներին տոնական օրվա առիթով: Փաշինյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այժմ քրեական գործերի առումով Հակակոռուպցիոն կոմիտեում որոշակի աշխուժություն է նկատվում և այսօր կան բոլոր գործոնները, որպեսզի հակակոռուպցիոն պայքարը դառնա ավելի արդյունավետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու: «Դա մեր կարևորագույն խնդիրն է, և մենք մեծ ներդրումներ ենք անում կոռուպցիայի կանխարգելման նպատակով։ Այսօր մեր Հակակոռուպցիոն կոմիտեն բավարար տեխնիկական հագեցվածություն ունի և հույս ունեմ, որ դա կանխարգելիչ որոշակի նշանակություն կունենա, մարդիկ մի անգամի փոխարեն յոթ-ութ անգամ կմտածեն՝ գնան այդ քայլին, թե ոչ, և սա է հենց մեր նպատակը: Մեր նպատակն այն է, որ մենք մեր քաղաքականություններով կանխարգելենք կոռուպցիոն դրսևորումները»,– ասել է Փաշինյանը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է, որ կառույցը շարունակաբար ընթանում է կատարելագործման ուղով՝ միաժամանակ ուժեղացնելով մարդկային ռեսուրսների ներուժը և խորացնելով մասնագիտական կարողությունները։

Անդրադառնալով 2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին՝ Կոմիտեի նախագահը կարևորել է հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված կառուցվածքային փոփոխությունները, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ստեղծումը, որոնց գործունեությունը  թույլ կտա տեղերում թիրախային պայքար մղել կոռուպցիոն երևույթների դեմ։

Արթուր Նահապետյանը ներկայացրել է նաև քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 2061 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1896 վարույթի դիմաց։ Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 170–ը՝ 431 անձանց վերաբերյալ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 108–ը՝ 251 անձանց վերաբերյալ։

2025 թվականի 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների թվով աճը կազմել է 57.4%, իսկ կարճված վարույթների դեպքում տեղի է ունեցել աճի նվազում՝ 21.1%։

Ըստ Կոմիտեի նախագահի՝ հատկանշական է, որ ընթացքը լուծված հիշյալ վարույթներից 58–ը հանդիսացել են երկուսից յոթ տարի ժամկետում, իսկ 102–ը՝ մեկ տարի ժամկետում քննված վարույթներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հանրային հնչեղություն ստացած, ինչպես նաև նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների  կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ վարույթները. «Տևական ժամանակ քննված վարույթների դատավարական ավարտը խոսում է այն մասին, որ կոմիտեն որդեգրել է ուշացած արդարադատությունը բացառող մոտեցում և ցանկացած վարույթ, անկախ դրանում ներգրավված անձի դիրքից կամ կարգավիճակից, ենթարկվելու է համակողմանի, պատշաճ և ժամանակին քննության։

Ընդ որում, Կոմիտեն ցուցաբերում է բարձր զգայունություն ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաների կողմից թույլ տրված կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ։ Մասնավորապես՝ Կոմիտեն հստակ ուղերձ է հղում, որ կոռուպցիան՝ անկախ ժամանակային հեռավորությունից կամ անձի զբաղեցրած պաշտոնից, չի կարող մնալ անպատիժ»,- ասել է Արթուր Նահապետյանը։

Կոմիտեի նախագահի խոսքով՝ ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով միայն 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պատճառված ընդհանուր վնասից դրամական տեսքով փաստացի վերականգնվել է 2․033․416․000 (երկու միլիարդ երեսուներեք միլիոն չորս հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ, ինչը 2021–2024 թվականների ընթացքում վերականգնված վնասից շուրջ երկուս ու կես անգամ ավել է։

Արթուր Նահապետյանը նշել է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի 9 ամիսների ընթացքում քննված քրեական վարույթներով նախաքննության ընթացքում համայնքներին են վերադարձվել  ապօրինի օտարված ընդհանուր 13 միավոր հողատարածքներ։ Բացի այդ, քրեական վարույթներով հայտնաբերվել են ապօրինի օտարված ընդհանուր շուրջ 9.165.000.000 դրամ շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով ևս 181 միավոր հողատարածքներ, որոնք ենթակա են վերադարձման պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան իրավական գործիքակազմի կիրառմամբ:

Ըստ Կոմիտեի նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկվել են նշանակալի կադրային բարեփոխումներ, որոնք ներառել են ինչպես նոր նշանակումները, այնպես էլ անհրաժեշտ ազատումները՝ ուղղված աշխատանքի որակական ցուցանիշների և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։

Հավաստիացնելով, որ Կոմիտեն շարունակելու է անշեղորեն պայքարել կոռուպցիոն դրսևորումների դեմ, Արթուր Նահապետյանը նշել է. «Լիահույս եմ, որ մեր հետևողական և նպատակաուղղված աշխատանքով կարող ենք կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել ոչ միայն ընթացիկ գործառույթ, այլ ազգային և մասնագիտական առաքելություն՝ հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ձևավորված անշրջելի ժողովրդավարության հիմնական սկզբունքներին և մեր երկրի կառավարության հիմնական գերակայություններին։ Մենք պարտավոր ենք արդարացնել հանրության բարձր վստահությունն ու սպասելիքները՝ ձևավորելով համակարգ, որտեղ արդարությունն ու թափանցիկությունը գերակա արժեքներ են, իսկ կոռուպցիան՝ մերժելի երևույթ»:

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը և Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Գևորգ Քյարամյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը պարգևատրվել է արժեքավոր նվերով:

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: