Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ Վարդանյան
Հասարակություն

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում։ Այդ մասին հայտնում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը․

«Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան շուրջ 20 մլրդ դրամ ավելցուկային դրամական միջոցներ կուտակել: Ս.թ. օգոստոս ամսվա դրությամբ այդ ավելցուկը, աղբյուրներիս համաձայն, հասնում է 40 մլրդ դրամի: Ակնհայտ է, որ այդ միջոցները կարող են հիմք ծառայել երկրում գազի սակագնի իջեցման համար:

Սակայն իշխանությունները որոշել են գնալ այլ ճանապարհով:
 
2024 թ.-ին որոշում է կայացվում չիջեցնել գազի սակագները, իսկ նշված կուտակված միջոցներն ուղղվում են Երևանում գազի նոր ենթակառուցվածքների շինարարությանը, մինչդեռ դա պետք է իրականացվեր նոր բաժանորդների միացման վճարների հաշվին: Այդ վճարները, բնականաբար, շարունակվում են կուտակվել, իսկ 2024 թ.-ի հուլիսին ՀԾԿՀ-ն որոշում է կայացնում այդ գումարների մի մասն ուղղել Կիրանցում նոր գազատարի շինարարությանը՝ խդիր, որը ևս չի լուծվում:

Եվ ահա 2024 թ. դեկտեմբերի որոշմամբ ՀԾԿՀ-ն այդ կուտակված գումարից շուրջ 13 մլրդ դրամ ուղղում է էլեկտրաէներգիայի սակագնի դեֆիցիտի փակմանը: Նույն որոշմամբ ՋԷԿ-երի համար գազի սակագինը սահմանվում է անտրամաբանական ցածր՝ 46 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց, մնացած տարբերությունն էլ սուբսիդավորվում է վերոնշյալ գումարից:

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է ձևավորվել սակագնային այդ դեֆիցիտը:

Խնդիրը արտաքին էներգետիկ քաղաքականության տիրույթում է: 2024 թ.-ին Հայաստանը Իրանից ներկրել է պայմանագրով նախատեսվածից ավելի քիչ գազ, ինչի հետևանքով 2025 թ.-ի սակագնում առաջացել է 13 մլրդ ՀՀ դրամի ճեղքվածք: Եվ, ինչպես մնացած բոլոր դեպքերում, խնդրի մասին ուղիղ խոսելու ու դրան լուծումներ փնտրելու փոխարեն, իշխանությունները կոծկում են այս իրավիճակը՝ նախընտրելով գնալ տնտեսական հաշվարկից զուրկ՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման ճանապարհով:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի գործող կանոնների շնորհիվ: Մասնավորապես, ազատականացման արդյունքում շուկա մուտք գործած սպառողները ավելի քիչ են վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, քան նախկինում, իսկ շուկա մուտք գործած արտադրողները ավելի թանկ են վաճառում իրենց էլեկտրաէներգիան: Այս իրավիճակն իսկապես աբսուրդային է, սակայն հենց դրա արդյունքում ձևավորված տարբերությունը փաստացի հատուցվում է շարքային սպառողների կողմից, այսինքն՝ 1,1 մլն սպառող ավելի թանկ է վճարում, որպեսզի մոտ 300 սպառող օգտվի էժան էլեկտրաէներգիայից:

Բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ շուկայի ազատականացումը էներգետիկ անվտանգության ուղիղ ռիսկ է Հայաստանի համար: Բերված տվյալները ՛՛գետնի վրա՛՛ են դա ապացուցում:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է դառնում, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների զսպումը կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Հավանաբար, նույն սխեմաների կիրառմամբ դրանք կպահպանվեն նաև եկող տարի, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով սպասվող ընտրական գործընթացները: Սակայն արհեստականորեն սակագների պահպանումը չի կարող երկարաժամկետ բնույթ կրել:

՛Սակագնային փուչիկը՛՛ վաղ թե ուշ պայթելու է՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական ռիսկերի:

Ի դեպ, ցանկալի կլիներ լսել նաև ՛՛ՀԷՑ՛՛-ի նախկին ղեկավարության դիրքորոշումն այս ամենի վերաբերյալ: Խնդիրը, ինչպես տեսնում ենք, նոր չէ և հասցրել է վերածվել սակագնային քաղաքականության իրականացման կարևոր գործիքի: Ինքս եբրևէ չեմ լսել, որ ՛՛ՀԷՑ՛՛-ը որևէ ձևաչափով բարձրացներ այս խնդիրը, որը ակնհայտորեն խոչընդոտներ պետք է առաջացներ նաև ընկերության համար»,- մասնավորապես նշել է էներգետիկ անվտանգության փորձագետը: