Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ Վարդանյան
Հասարակություն

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման հետ կապված նամակ՝ Ժաննա Անդրեասյանին

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման հետ կապված հանրային քննարկման արդյունքներով կազմված նամակն ու արձանագրությունն այսօր ուղարկվեց ոլորտը ղեկավարող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման արդյունքների հիման վրա

Ս.թ. հոկտեմբերի 18-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային բաց քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և առկա խնդիրներին:

Քննարկմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, ճարտարապետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և շահագրգիռ քաղաքացիներ: Քննարկումն ընթացել է բաց ու կառուցողական մթնոլորտում, որի արդյունքում ձևակերպվել են հետևյալ դիտարկումները և առաջարկությունները.

1. Առաջարկվել է ձևավորել նոր մասնագիտական խումբ, որը կկատարի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների մանրամասն ուսումնասիրություն:

2. Կարևորվել է շինարարական կազմակերպության ընտրության գործընթացի ճիշտ և հիմնավորված իրականացումը՝ բացառելով ոչ մասնագիտական մոտեցումներ:

3. Ընդգծվել է, որ նման կարևոր հուշարձանի վերանորոգումը պետք է իրականացվի միայն ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)՝ ապահովելով մասնագիտական և հանրային լայն մասնակցություն:

4. Քննարկման մասնակիցները մեկ անգամ ևս նշել են, որ հուշարձանի համահեղինակ ճարտարապետ՝ Արթուր Թարխանյանի միակ իրավահաջորդը տիկին Անահիտ Թարխանյանն է, մասնագիտությամբ նույնպես ճարտարապետ, և հուշարձանի վերանորոգման որևէ աշխատանք պետք է մեկնարկի միայն նրա տեղեկացվածությամբ ու համաձայնությամբ:

5. Բոլոր մասնակիցները միաձայն արտահայտվել են, որ ներկայիս շինարարկան միջամտությունը կարելի է գնահատել որպես բարբարոսություն հուշարձանի նկատմամբ, և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ընթացիկ աշխատանքները:

6. Նշվել է նաև, որ նախագծային ակնհայտ բացթողումներ կան, մասնավորոպես՝ ջրահեռացման խնդրի կազմակերպման մասով. հնարավոր էր այն լուծել ավելի գրագետ և մասնագիտական եղանակով, առանց հուշարձանի կառուցվածքին վնասելու:

7. Առաջարկվել է մասնագիտական նոր խորհրդով վերանայել ջրահեռացման համակրգի նախագծային լուծումները և մշակել մշակութաային արժեքին համարժեք վերանորոգման ծրագիր՝ նպատակ ունենալով պահպանել և պաշտպանել մեր պատմական հուշարձանը:

8. Ընդգծվել է, որ անթույլատրելի է հուշարձանի վերանորոգման համար պարզապես տենդեր հայտարարել, քանի որ այն սովորական կառույց չէ, այլ մեր ժողովրդի պատմությանը նվիրված, խորհրդանշական և անձեռակերտ հուշարձան:

Քննարկման մասնակիցները միաձայն կոչ են անում լիազոր մարմնին՝

դադարեցնել ընթացիկ շինարարական աշխատանքները,

ձևավորել մասնագիտական նոր հանձնաժողով,

վերանորոգման ծրագիրն իրականացնել բացառապես մասնագիտական, իրավահաջորդի և հանրային լայն համաձայնությամբ:

Հանրային քննարկման մասնակիցներ՝

Անահիտ Թարխանյան (ճարտարապետ, Արթուր Թարխանյան կենտրոնի հիմնադիր-տնօրեն)

Գրիգոր Ազիզյան (ճարտարագետ, շինարար-կոնստրուկտոր, «Հայնախագիծ» ԲԲԸ)

Գարեգին Դավթյան (քանդակագործ, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր)

Անդրեաս Ղուկասյան ( Հայ կառուցողական կուսակցության ղեկավար)

Մովսես Հալաճեան (ճարտարապետ)

Հմայակ Հովհաննեսյան (ՀԲՄ նախագահ)

Հայկ Դեմոյան (Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, պ.գ.դ.)

Մ. Արզումանյան («Բելլիս» ՍՊԸ)

Գալուստ Աշչյան (ճարտարապետ)

Եփրեմ Միհրանեան (մանկավարժական հարցերի մասնագետ)

Ռուզաննա Մամյան («Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետ)

Պավել Ջանգիրով (ճարտարապետ)

Հենրի Փալանդուզյան (ճարտարապետ)

Լևոն Հունանյան («Արմատական» ՀԿ)

Գուրգեն Իսրայելյան (ՖՄ-105.5 ՍՊԸ տնօրեն)

Ֆլորա Վարդանյան

Աշոտ Ալեքսանյան («Աշոտ-Ալեքս» ճարտարապետական արվեստանոց)

Վիկտոր Մնացականյան («Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտ)

Հասմիկ Անտոնյան (Tribuna. am)

Սուսաննա Գրիգորյան (ԱԻՄ կուսակցության փոխնախագահ)

Արթուր Չախոյան (հասարակական գործիչ)

Արամ Թորոսյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար)

Մուշեղ Հակոբյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար)

Քրիստինա Վարդանյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ)

Սեդա Տեր-Մինասյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ)

Արաքսի Դիլանյան (Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ)

Սամվել Հարոյան (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար)

Սուսաննա Մելիքյան (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ)

Էլեն Մանուկյան (Կենտրոն վ/շ քաղշին.բաժնի առաջին կարգի մասնագետ)

Տիգրան Միրզոյան («Գոլոս Արմենիի» օրաթերթ)

Դավիթ Մարգարյան («Ապրելու երկիր» կուսակցություն)

Արաքսյա Գրիգորյան («Ապրելու երկիր» կուսակցություն)

Կարեն Ագալյան (ԱԻՄ կուսակցություն)

Սույն արձանագրությունը կազմվել է ի մի բերելով հոկտեմբերի 18-ի հանրային բաց քննարկման ընթացքում հնչած բոլոր կարծիքներն ու առաջարկությունները»,- նշված է նամակում։