ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուց
Տնտեսություն

Այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել, որովհետև այնտեղ, որտեղ կա ջուր, վստահ եմ՝ դրա շուրջ որևէ տնտեսական գործունեություն կծավալվի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7-րդ նիստը։ Ներկայացվել և քննարկվել են  ջրամբարաշինության 5 նախագծեր։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նշել է, որ ներդրումային ծրագրերով առաջարկվում է ջրամբարներ կառուցել Արմավիրի մարզի Քասախ, Վայոց ձորի մարզի Ելփին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Սյունիքի մարզի Լիճք բնակավայրերում, վերակառուցել Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի ջրամբարը։

Նալբադյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Քասախի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլն մ3, արդյունքում կբարձրացվի 4517 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի լրացուցիչ 503 հա հողատարածքներում։ Նախագծի արժեքը կազմում է 15.4 մլրդ դրամ։ Ջրամբարը տեղակայված է լինելու Սևան–Հրազդան ջրառ համակարգում, ուստի նրա խոսքով, կուտակված ջրի միջոցով հնարավոր կլինի մեղմել ռիսկերը և դրանց հնարավոր ազդեցությունները Սևանա լճի վրա։ Ջրամբարը կկարողանա անմիջապես սնուցում ապահովել ստորին Հրազդան ջրանցքին։ 

Ելփինի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 0,93 մլն մ3։ Ակնկալվում է, որ դրա  արդյունքում կբարձրացվի 132 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի լրացուցիչ 168 հա հողատարածքներում, 0,3 մլն կՎտ/ժամ էլ. էներգիայի խնայողություն։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.3 մլրդ դրամ։

Աստղաձորի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 1,55 մլն մ3, որով կբարձրացվի 210 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի 530 հա լրացուցիչ հողատարածքներում, տարեկան 1,6 մլն կՎտ/ժամ էլ.էներգիայի խնայողություն։ Նախագծի արժեքը գնահատվում է 7.5 մլրդ դրամ։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ տեղակայված լինելով Սևանա լճի ավազանում՝ ակնկալվում է, որ ջրամբարն էապես կնվազեցնի այժմ առկա տարբեր ռիսկեր, որոշ դեպքերում կզորայցնի դրանց բացասական ազդեցությունը։

Վերակառուցվելիք Արթիկի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 1,479 մլն մ3, ակնկալվում է գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավել լրացուցիչ 300 հա հողատարածքներ։ Նախագծի արժեքը գնահատվում է 5,7 մլրդ դրամ։

Լիճքի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 4 մլն մ3, ակնկալվում է, որ կբարձրացվի 1315.8 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, կապահովվի 2,1 մլն կՎտ/ժամ էլ.էներգիայի խնայողություն և 195 հա լրացուցիչ հողատարածքների ոռոգում։ Նախագծի արժեքը գնահատվում է 11.4 մլրդ դրամ։

Մարտիրոս Նալբանդյանի հավելել է, որ վերոնշյալ ծրագրերի իրականացմամբ ընդհանուր առմամբ կկուտակվի 18 մլն մ3 ջուր, շինարարության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 40 մլրդ դրամ, փաստացի ոռոգվող հողատարածքների ծավալը կկազմի 6175 հա, գյուղատնտեռսության մեջ ներգրավվելիք նոր ոռոգելի հողատարածքների թիվը՝ 1696 հա։ Նախագծերից կօգտվի շուրջ 40 բնակավայր, ուղղակի և անուղղակի շահառուների թիվը 700 հազար մարդ, տարեկան խնայվող գումարային էլեկտրաէներգիան՝ 3,8 մլն կՎտ/ժամ։

Հաջորդիվ քննարկվել են ներդրումների ծավալներին, աղբյուրներին, ինչպես նաև նախագծերից ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։

Վարչապետը կարևորել է նախագծերի իրականացումը և նշել, որ գլոբալ պրոցեսները գնում են այնպես, որ մոտեցումը պետք է լինի հետևյալը․այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել: «Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի: Այդպիսի սցենար ընդհանրապես գոյություն չունի: Եվ հետևաբար, իմ ընկալումը հետևյալն է՝ այնտեղ, որտեղ հնարավոր է ջուրը կուտակել՝ ջուրը կուտակել, որովհետև այնտեղ, որտեղ կա ջուր, վստահ եմ՝ դրա շուրջ որևէ տնտեսական գործունեություն կծավալվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ պետք է ռեսուրս ներդնել այն տեղերում, որտեղ ազդեցության առումով կարող է լինել առավելագույն արդյունք։ «Եթե մենք այսպես ջրամբարներ կառուցենք, կառուցենք և մեր ոռոգման կուլտուրան լինի այնպիսին, ինչպիսին կա, մենք չենք հասցնի ուղղակի այդքան ջրամբար կառուցել: Սրա էֆեկտը երկու բան է, որ նախ հընթացս նաև մեր գյուղատնտեսական տեխնոլոգիաները պետք է փոխվեն, և երկրորդը՝ ջրի կառավարման մեթոդը պետք է փոխվի: Մեր շուկայում այսօր հայտնվում են տնտեսվարողներ, ովքեր ասում են՝ մենք չենք ուզում ջուր 10 դրամով։ Մենք ուզում ենք ջուր այնքան, ինչքան մենք ուզում ենք, ասեք՝ ինչ գնով եք տալիս: Մենք այդ գինը պատրաստ ենք վճարել: Մարդիկ պատրաստ են վճարել ջրի համար, ոչ թե սպասեն՝ հերթն իրենց կհասնի՞, թե՝ ոչ: Մեծ ներդրումներ են անում և ասում են՝ տվեք ջուրը ոչ թե 10 դրամով, այլ՝ 30 դրամով, 40 դրամով, 50 դրամով, բայց տվեք ցպահանջ»,– նշել է Փաշինյանը:

Քննարկման արդյունքներով վերոնշյալ նախագծերը Ներդրումային կոմիտեի կողմից հաստատվել է և նախագծերը կմտնեն գործնական փուլ։