Մարզպետները, գործը թողած, մարդ են հավաքում. Ստեփանըը պարծեցել է, թե՝ 10 հազար մարդ կհավաքվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Տեր Արամի (որն արդեն մի քանի օր է՝ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով) պատարագին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցություն ապահովելու համար իշխանությունները գործի են դրել իրենց ունեցած ողջ ռեսուրսը, ողջ ՔՊ ու վարչական ապարատը։
Մեր տեղեկություններով, մարզպետներին եւ հատկապես Արագածոտնի մարզպետին է հրահանգվել մարդկանց ավտոբուսներով հասցնել Հովհաննավանք, որն Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին, իսկ Ստեփան Ասատրյանն էլ պարծեցել է, որ 10 հազար մարդ իր համար կհավաքվի։
Հենց այդքան էլ ծրագրում են հավաքել։
Մտածում են՝ եթե հաջողեցին Հովհաննավանքում, ապա Վեհափառին հեռացնելն ու Եկեղեցին հպատակեցնելն արդեն հաջողված կարող են համարել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում