Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվել
Հասարակություն

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ և ովքեր էին կանգնած «Արամ Ռամազան» օպերացիայի հետնաբեմում. Դեմոյան

Ես Հայ առաքելական եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, կամ որևէ այլ եկեղեցական սպասավորի պաշտպանելու խնդիր չունեմ: Այո, ես գտնում եմ, որ եկեղեցու ներսում կան բազում խնդիրներ, բայց դրա լուծումները պետք է գտնի հենց եկեղեցին` հանրային բաց ու թափանցիկ աջակցության պայմաններում: Չկա որևէ մարդ կամ հաստատություն, որը 100 տոկոսով ճիշտ ու անսխալական է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես մի խնդիր ունեմ միայն. պահել ու պահպանել հայկական ժառանգությունը, հիշողությունն ու դրանց վրա խարսխված ազգային արժանապատվությունը: Ինձ համար տարբերություն չկա Ծիծեռնակաբերդն են պղծում, թե Հովհաննավանքը: Երկուսն էլ ինձ համար սուրբ վայրեր են: Մեկ ամիս առաջ պղծեցին Ծիծեռնակաբերդը, երեկ այդ բախտին արժանացավ Հովհաննավանքը: Վաղը դա կարող է լինել Սարդարապատը: Դա էլ շատ տրամաբանական ու կանխատեսելի է:

Ես ուժի մեջ եմ համարում երկու կաթողիկոսներին` Ծիծեռնակաբերդը պղծած ու Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կազմից Մայր Աթոռի ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ներկայացուցիներին Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ հետ կանչելու կոչը: Այդ կոչն առավել քան հիմնավոր ու տրամաբանական է: Այս կապակցությամբ տակավին որևէ զարգացում տեղի չի ունեցել: Ես դա համարում եմ առնվազն կասկածելի:

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հովհաննավանքում, հերթական մանիպուլատիվ գործողություն էր, կամ ավելի շուտ օրացույցային հերթական հատուկ գործողությունը` որտեղ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Ասատրյանն ու մեծ բեմադրության մասնակիցները (հատկապես սև ակնոցներ կրողները), ընդամենը խաղարկում ու սպասարկում էին օրակարգային մեկ գլխավոր հարց. ինչպես սղացնել Նիկոլ Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության հնգամյակն ու դրա հետ կապված լրջագույն հարցադրումները` որտե՞ղ է Արցախն ու արցախահայությունը, որտե՞ղ են ռուս խաղապահները, որտե՞ղ է Լաչինի միջանցքն ու հայ բնակչության անվտանգությունը:

Սրանք չափազանց լուրջ հարցեր են, որոնք շատ լուրջ պատասխաններ են պահանջում: Մինսկի խմբի կազմալուծումից ու տեղի ունեցած ցեղասպանության մեջ հանցակցության ինքնախոստովանանքից հետո, ենթադրում եմ, որ Փաշինյանն իրեն սպասարկող արբանյակներով կլծվեն հիմնավորելու այն թեզը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս կտրվել է խաղաղության պայմանագրով ու հազարավոր ՀՀ քաղաքացիներ կուտեն այդ լափշան ու ուտելու ընթացքում էլ դրա մի մասը կկախեն իրենց ու հավատացողների ականջներից:

Նոյեմբերի 9-ի չկատարված պարտավորությունները պետք է արագորեն ու աննկատ հաղթահավրեն ու մոռացության տրվեն բոլոր հնարավոր միջոցներով: Դե իսկ հանրային զգոնությունն ու ուշադրությունը շեղելու գործում գրոսմայստերներ շատ ունենք: Մեր չկայացած պետականությունը տակավին կենդանության նշաններ է ցույց տալիս այդ ցածրակարգ ու միջակ ուղեղի արգասիք հանդիսացող այդպիսի հատու գործողություններով:

Սա է խաղարկվում ընդամենը, որից հետո կսկվի գալա-բեմադրությունը` «ազատ ու թափանցիկ ընտրություններ» խորագրով:

Հ.Գ Այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ կարգալույծ եղած քահանայի եղբայրն հենց երեկ Մայր Աթոռում հայտնվեց տեսադաշտում ու բացասական բնութագիր տվեց իր եղբոր վարքագծին:

Հ.Հ. Գ. Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի ևս մասնակցելու է պատարագի` կարգալույծ եղած քահանայի մասնակցությամբ: Ես կվերագրեի դա, պարտության ու ֆիասկոյի գիտակցմանը, երեկ Հովհաննավանքում շատ քիչ մարդկանց մասնակցությունը հաշվի առնելով: Սակայն հակված եմ կարծելու, որ նոյեմբերի 9-ից «Ստեփան Ասատրյան» օպերացիան կկորցնի իր օրացույցային արդիականությունն ու նշանակությունը»։