Կասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«88» սուպերմարկետներում 33 վարչական իրավախախտում է արձանագրվել․ 16 դեպքում անցած է եղել ապրանքի պիտանելիության ժամկետըՓոխանակ կառավարությունից գան, մի պատասխան տան, գվարդիա են բերում վրաներս․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրերՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբՌԴ ԶՈւ-ն Օդեսայում և Չեռնոմորսկում խոցել է նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները. ՊՆ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Իսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՏեղումներ չեն լինի. երեկոյան սպասվում է քամու ուժգնացումԱմենայն Հայոց Կաթողիկոսը սփյուռքահայ երիտասարդներին պատգամ է հղելԹրամփը կոչ է արել Նեթանյահուին դուրս բերել զորքերը Սիրիայից և Լիբանանից
Հարութ Սասունյանը լավ լուր է հայտնել
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Ներիշխանական խմորումներ. ում են «քցել» և ում են դեռ «քցելու» ՔՊ-ականները՝ Փաշինյանի հրահանգով. «Հրապարակ»
Ռուսական բանակը Օդեսայում հարվածել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավին
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումՍահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն զանգվածային հարձակում է իրականացրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի վրաՓաշինյանը որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին. «Հրապարակ»210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»Մարզպետներն անգործ կմնան. «Ժողովուրդ»Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ռազմաբազայինԳագիկ Ծառուկյանին 2 անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, Արեգնազ Մանուկյանին արգելում են անգամ անչափահաս զավակին տեսնել. «Հրապարակ» Ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում՝ ուղիղ եթերում. «Ժողովուրդ»ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել. «Հրապարակ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն Իրանին նոր հարվածներ է հասցրելԻշխանությունը Կոտայքի մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»«Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրամիության կողմից». Դավիթ Իշխանյանի որդու ելույթը ԵԽ-ում
Դավթաշենում շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչումՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել«Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլըԻրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասինԼիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակումՄատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրերԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներինՓոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության խորացումըՈղբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանըՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալԱլիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ ԴավթյանԻրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվելՔուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներինՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել Հայաստան
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվում է պետական հետապնդման գործիք, որը օգտագործվում է չարաշահմամբ

Ավստրալա-բրիտանացի աշխարհահռչակ փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնի (King’s Counsel, KC) հայտարարությունը Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդման մասին․

«Ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան բան չի արել։ Նա պարզապես պատասխանել է վարչապետի՝ իր և իր եկեղեցու դեմ ուղղված չափազանցված ու սադրիչ հարձակումներին։ Առաջին հայտարարությամբ, երբ նրանից հարցրել էին հասարակական հետաքրքրություն ունեցող հարցի վերաբերյալ իր կարծիքը, նա այն հայտնել էր՝ նշելով, որ եկեղեցու վրա հարձակումը նույնն է, ինչ ժողովրդի վրա հարձակումը, և որ ինքը՝ որպես եկեղեցու աջակից, մյուսների հետ միասին ներգրավված է լինելու՝ իրենց, այսինքն՝ «մեր ձևով»։ Այդ հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար հանցավոր մասնակցության, բռնության կամ այլ ապօրինի գործողության մասին․ առավելագույնը՝ դա կարող էր նշանակել եկեղեցու պաշտպանություն հասարակական աջակցությամբ կամ հրապարակային դիրքորոշմամբ։

Ոչ մի ժողովրդավարական երկրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ (ինչպես դա երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և պատշաճ կերպով վավերացված է միջազգային պայմանագրերով), չի կարող պնդվել, թե պարոն Կարապետյանի արտահայտած կարծիքները ունեն այդպիսի իմաստ, մեկնաբանություն կամ հետևանք։ Այդպիսով, իրավական առումով նշանակություն չունի՝ արդյոք վարչապետն արդարացի հիմքեր ուներ եկեղեցու կամ ամբաստանյալի քննադատության համար։ Կարևորն այն է, որ պարոն Կարապետյանը որևէ կոչ չի արել կառավարությունը բռնությամբ տապալելու՝ այն հանցանքը, որով նրան մեղադրում են։ Պետությունն իրավական հիմք չի ունեցել Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու՝ գոյություն չունեցող հանցագործության համար։

Պարզ և հստակ ասեմ․ դա որևէ նշանակություն չունի՝ վարչապետը արդյո՞ք ունեցել է հիմնավորված պատճառներ քննադատելու եկեղեցին և նրա առաջնորդին, կամ նույնիսկ վիրավորելու պարոն Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը ունեցել է պատասխանելու իրավունքը, որը չի կարող պատժվել իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու օրենքով, եթե նա այդ պատասխանելու իրավունքն օգտագործել է առանց բռնություն կամ ապստամբություն հրահրելու կամ քարոզելու։ Անվիճելի ապացույցները՝ արված հայտարարությունները, իրենց բառացի և համատեքստային իմաստով ցույց են տալիս, որ նա նման բան չի արել։ Սա բխում է նաև ՄԻԵԴ մի շարք կարևոր և նախադեպ դարձած որոշումներից, որոնցով եվրոպական դատարանը սահմանել է, որ թույլատրելի քննադատության սահմանները կառավարությունների նկատմամբ ավելի լայն են, քան մասնավոր անձանց կամ նույնիսկ քաղաքական գործիչների նկատմամբ։ Եվրոպական դատարանը հետագայում այս սկզբունքը կիրառել է որպես ժողովրդավարության հիմնական կանոն՝ պահանջելով չեղարկել կամ վերաիմաստավորել այն օրենքները, որոնք սահմանափակում են ազատ խոսքը կառավարության կամ նրա ղեկավարների հասցեին՝ քաղաքական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերում։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը, որը վերաբերում է իշխանությանը զավթելուն, պահանջում է ապացույց, որ հանրային հայտարարությունը պարունակել է կոչ «զավթել իշխանությունը» (այսինքն՝ հրահրել է ուժի կիրառում) կամ «բռնությամբ տապալել սահմանադրական կարգը»։ Երբ կառավարությունը, հարձակվելով եկեղեցու վրա, այդ օրենքը կիրառում է մի հավատացյալի դեմ, որը երկու անգամ արտահայտել է իր ընդդիմությունը կառավարությանը՝ առանց հրապարակավ բռնություն կամ ուժի կիրառում քարոզելու, դա հստակ խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և իրավական պետության սկզբունքի ակնհայտ ոտնահարում է՝ որպես հայկական ժողովրդավարության կենսական բաղադրիչ։

Երբ իշխանության չարաշահում է տեղի ունենում, և խորհրդարանը ի վիճակի չէ այն շտկելու (քանի որ չարաշահողը քաղաքական դաշնակիցների ունաջակցությունն ի), այդ չարաշահման շտկման պարտականությունը ընկնում է անկախ դատական համակարգի վրա։ Արդյո՞ք Հայաստանը դա ունի։ Անձամբ ես կցանկանայի հավատալ, որ այո։ Սակայն պարոն Կարապետյանի գործով դա լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Նրան ապօրինի մեղադրանքով պահել են կալանքի տակ ավելի քան 100 օր՝ մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունները թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարաններում, որոնցից և ոչ մեկը չի անդրադարձել մեղադրանքի անհիմն լինելու փաստին։

Պնդվել է, թե «քննչական գործողությունները շարունակվում են», ինչը աբսուրդ է, քանի որ մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է երկու հրապարակային հայտարարությունների վրա, որոնք ինքը՝ պարոն Կարապետյանը, չի հերքել, և որոնք հանրային են։ Սա միակ հիմքն է մեղադրանքի համար, ուստի հետաքննության շարունակությունը որևէ իմաստ չունի։ Նույն կերպ, պնդվել է, թե նա կարող է «ազդել վկաների վրա», սակայն վկաների կարիք պարզապես չկար, քանի որ մեղադրանքը կախված էր բացառապես դատարանի կողմից այդ երկու հայտարարությունների իմաստի մեկնաբանությունից՝ հանգամանքներում, որոնք վիճարկման ենթակա չէին։

Այս դատավորների վարքագիծը չի համապատասխանում նրանց պարտականությանը՝ լինել Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության անկախ պաշտպաններ։ Նրանք պետք է գիտակցեին, որ ազատությունից զրկելու այս անհարկի որոշման հետևանքը եղել է նրան ամիսներով զրկել ազատորեն արտահայտվելու և կառավարությունը քննադատելու իրավունքից՝ առանց բռնություն հրահրելու։

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվում են պետական հետապնդման գործիքներ, որոնք ակնհայտորեն օգտագործվում են չարաշահմամբ՝ միայն այն պատճառով, որ նա արտահայտվել է եկեղեցու օգտին և քննադատել է կառավարությանը։ Այդ հայտարարությունները, որոնք ինքնին հրահրված էին վարչապետի կողմից, որևէ ողջամիտ մեկնաբանությամբ չեն կարող դիտվել որպես բռնություն կամ հարձակում հրահրող խոսք։

Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ պարոն Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ հակասում են մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, և նրա շարունակական կալանքը ակնհայտորեն ապօրինի է։ Ինչպես արդեն նշվեց, երբ տեղի են ունենում իշխանության կողմից չարաշահումներ, և խորհրդարանը ի վիճակի չէ կամ չի ցանկանում միջամտել (հատկապես երբ չարաշահողը ունի քաղաքական աջակիցներ), այդ խախտումները շտկելու և խախտված իրավունքները վերականգնելու պարտականությունը ամբողջությամբ ընկնում է անկախ դատական համակարգի վրա։ Պարոն Կարապետյանի գործով թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարանները չեն անդրադարձել մեղադրանքի ակնհայտ անհիմնությանը, ինչը լուրջ կասկածի տակ է դնում Հայաստանի կարողությունը՝ ապահովելու արդյունավետ դատական պաշտպանություն»։