Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվել
Հասարակություն

Ցանկացած միության անդամակցելը ենթադրում է ինքնիշխանության որոշակի զիջում. Գոհար Մելոյան

Կանխակալ և ընտրովի արդարադատություն։ Երկակի ստանդարտների եւս մեկ դրսեւորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրական իրավունքի մասնագետ, «Պառլամենտարիզմի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը։

Նա մանրամասնում է՝ որևէ միջազգային կազմակերպության կամ այլ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն։

«Եթե Ռուսաստանի հետ միություն կազմելու վերաբերյալ կոչը կամ առաջարկը քննչական մարմնի կողմից որակվում է որպես ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը» վերտառությամբ հոդվածով, ապա նույն տրամաբանությամբ Եվրոպական միությանը միանալու վերաբերյալ ցանկացած կոչ կամ այդ ուղղությամբ ընդունվող նորմատիվ իրավական ակտ, այդ թվում՝ «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պետք է արժանանա նույն իրավական գնահատականին՝ քրեաիրավական մեղադրանքին։

Ակնհայտ է, եթե Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ, ապա տեղի է ունենալու ինքնիշխանության որոշակի փոխանցում կամ սահմանափակում՝ ի օգուտ Եվրոպական միության կառույցների։

Ավելին,

  1. այս «իրավամտածողությամբ» հանցագործություն էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը, որովհետև Հայաստանը ստանձնեց պարտականություն ճանաչելու Եվրոպական դատարանի իրավասությունը՝ սահմանափակելով իր ինքնիշխանությունը։
  2. Կամ հանցագործություն էր Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելը, որովհետև Հայաստանը ստանձնեց Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն իր տարածքում կատարվող հանցագործությունների մասով։

Հետևաբար, որևէ միջազգային կազմակերպության կամ այլ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը չի կարող համարվել քրեական հանցագործություն, քանի որ ցանկացած միության, դաշինքի, կազմակերպության անդամակցելը և հաճախ միջազգային պայմանագիր վավերացնելը ենթադրում է ինքնիշխանության որոշակի զիջում։

Սակայն, երբ իրավապահ մարմինները քրեական օրենսգիրքն օգտագործում են միակողմանիորեն՝ այն կիրառելով միայն իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, պարզ է դառնում, որ այդ գործողությունների հիմքում ոչ թե օրենքի և իրավունքի գերակայությունն է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի շարժառիթը»։