Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվել
Հասարակություն

Ադրբեջանում «աչք են դրել» Տորք Անգեղի վրա

«Գեղարդ» վերլուծականը հայտնում է․

«Պատմական ու առասպելական կերպարներն ադրբեջանականացնելու կամ թյուրքականացնելու նկրտումներն Ադրբեջանում հասել են Տորք Անգեղին։ Ըստ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նասիմիի (միջնադարյան պոետ, որին ադրբեջանցիները յուրացրել են) անվան լեզվագիտության ինստիտուտի Հին լեզուների և մշակույթների բաժնի ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Իլհամի Ջաֆարսոյի՝ Տորքը պարզապես նույն Թյուրքն է, իսկ հայերը շուրջ 250 տարի կեղծել են դա։ Ջաֆարսոյը, որպես Տորք-Թյուրքի «ապացույց», նշում է, որ նա ժայռերի վրա եղունգներով արծիվներ է փորագրել, իսկ արծիվը «թյուրքական բառ ու խորհրդանիշ է»։ Ինչպես ասում են՝ ամեն հանճարեղ բան պարզ է։

Ըստ Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարան»-ի՝ արծիվը բնիկ հայերեն բառ է՝ կազմված արի և ծիւ արմատներից։

Արծիվը պատկերված է Արտաշեսյան արքաների թագերին, հատված դրամներին։ Միջնադարյան աղբյուրների համաձայն՝ Արշակունիների դինաստիայի թագավորները նույնպես «կրում էին արծվի խորհրդանիշը»։

Վերադառնանք Տորքին։ Հայկական առասպելաբանության ամենահայտնի կերպարներից է Տորք Անգեղը։ Պատմիչ Մովսես Խորենացին վկայում է, որ Տորքն աներևակայելի ուժի տեր դյուցազն էր, հայ ժողովրդի նախահայր Հայկի ծոռը․ «զայր խոժոռագեղ եւ բարձր եւ կոպտարանձն եւ տափակաքիթ, խորակն եւ դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առաւել ժահադիմութեանն ձայնէին Անգեղ եայ, վիթխարի հասակաւ եւ ուժով, հաստատէ կուսակալ արեւմտից․․․»։

Գաղտնիք չէ, որ «Ադրբեջանի հին և հնագույն շրջանի պատմության» հորինումը, ադրբեջանցիների բնիկացումն ու տեղայնացումն սկսվել է դեռևս խորհրդային վաղ շրջանից։ Պատմության ստեղծման բաղադրիչներից մեկը պատմական տարբեր ժամանակաշրջանների քաղաքական և մշակութային անձանց ադրբեջանցի հռչակելն է։ Оրինակները բազմաթիվ են։

Առհասարակ՝ ադրբեջանականացումը կատարվում է երկու հիմնական եղանակով․ եթե անձը թյուրքախոս է կամ մուսուլման, միանգամից ներկայացվում է ադրբեջանցի, եթե քրիստոնյա է, նախ աղվանականացվում է, ապա՝ յուրացվում։

Կան դեպքեր, երբ ադրբեջանականացումն իրականացվել է պատմական աղբյուրներն ու փաստերը հարմարեցնելու և յուրովի մեկնաբանելու ճանապարհով։ Անկախ ամենից՝ Ադրբեջանում հարևան ժողովուրդների մշակութային ժառանգությանը հավակնելն արդեն մոտ մեկդարյա պետական քաղաքականություն է։

Չմոռանանք Ջաֆարսոյին․․․

Ըստ «գիտնականի»՝ գերմանացիների նախնիները Գերմանիա գնացել են ներկայիս Թուրքիայի տարածքից, իսկ հին գերմաներենն ազգակից է թյուրքական լեզուներին։ Ջաֆարսոյը պնդում է, թե հայերը, լավ իմանալով այս ամենը, թաքցրել են  «ճշմարտությունը»։ Իսկ ադրբեջանցիներն անտեղյակ են եղել, քանի որ ցարական և խորհրդային շրջանում խելացի մարդկանց գնդակահարել են կամ աքսորել Սիբիր։

Ինչ վերաբերում է Նասիմիին, ում անունը կրող Լեզվագիտության ինստիտուտում է աշխատում այս «հանճարեղ» գիտնականը․․․

Համաձայն Բրիտանիկա հանրագիտարանի՝ «Նասիմին 14-րդ դարի վերջի և 15-րդ դարի սկզբի միստիկ բանաստեղծ է, ով գրել է թյուրքերեն, պարսկերեն և արաբերեն»։ Նասիմիի ծննդյան վայրի տարբեր վարկածներ կան, սակայն հայտնի է, որ նա երբևէ չի ապրել ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Բանաստեղծը մահացել է 1418 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ էլ գտնվում է նրա գերեզմանը։

Ադրբեջանը լավ հարաբերությունների մեջ է 2024 թվականի վերջին Թուրքիայի աջակցությամբ Սիրիայում ձևավորված նոր ղեկավարության հետ։ Օգտվելով դրանից և Սիրիայում առկա անորոշ ու անկայուն իրադրությունից՝ Ադրբեջանի ղեկավարությունն սկսել է լրջորեն դիտարկել Նասիմիի գերեզմանն Ադրբեջան տեղափոխելու հնարավորությունը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ այդ թեմայով Ադրբեջանի և Սիրիայի միջև շփումներ արդեն եղել են։

Հարկ է նշել, որ նման քաղաքականությունը միայն Ադրբեջանի «հին շրջանի» կեղծ պատմության ստեղծման և ադրբեջանցիների բնիկացման նպատակ չի հետապնդում, այլ վաղուց արդեն դարձել է հարևանների հանդեպ Բաքվի ծավալապաշտության կարևոր բաղադրիչներից մեկը։