Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան
Հասարակություն

Կանանց նկատմամբ բռնությունը՝ ձևավորված ավանդույթ Ադրբեջանում

«Գեղարդ» վերլուծական․

Վերջին տարիներին Ադրբեջանում արձանագրված ընտանեկան բռնությունների մեծ աճը ևս մեկ անգամ փաստում է, որ այն տարածված և հասարակության մեջ խորն արմատացած երևույթ է: Այդ երկրում կանանց իրավունքների ոտնահարումը, նրանց հանդեպ բռնություններն ու դաժան սպանությունները կրում են շարունակական բնույթ՝ չնայած տեղական լրատվամիջոցների ու իրավապաշտպանների ահազանգերին։ Պետք է նշել, որ կանանց հանդեպ բռնություններն ադրբեջանցի տղամարդկանց կողմից կատարվում են ոչ միայն իրենց երկրի ներսում, այլ՝ արտասահմանում ձևավորված ադրբեջանական համայնքներում ևս։ Այս դեպքում գործ ունենք ադրբեջանական հոգեկերտվածքին բնորոշ իրողության հետ, երբ կնոջ դերը սահմանափակվում է միայն կենցաղով։ Բռնության դեպքերի աճի ու կանխարգելման արդյունավետ միջոցների բացակայության մասին փաստել է նաև Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Թամամ Ջաֆարովան։ Վերջինս ընդգծել է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ անել։ 2025 թվականի սեպտեմբերին Մեջլիսի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նիստում Թամամ Ջաֆարովան առաջարկել է ցմահ ազատազրկում սահմանել կանանց սպանությունների համար: «Մենք ամեն շաբաթ մամուլում հանդիպում ենք կանանց սպանությունների նոր դեպքերի: Ցավալի է, որ նրանք սպանվում են հենց իրենց ամուսինների կողմից»:  

Հոգեբան Գյուլնար Օրուջովան, խոսելով կանանց բռնությունների մասին, նշել է, որ «Ադրբեջանում ամուսնալուծությունների թիվն օրեցօր աճում է: Երբեմն ամուսնալուծված կնոջը կա՛մ արհամարհանքով են նայում, կա՛մ դատապարտում են: Ծնողները դուստրերին ասում են. «Եթե ամուսնալուծվես, հայրական տուն չգա՛ս․ ամուսնու տուն մտել ես հարսանեկան զգեստով, պատանքով էլ դուրս կգաս»»:

Ըստ Ադրբեջանի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի մամուլի քարտուղար Թեյմուր Մարդանօղլուի՝ «ընտանեկան բռնության հիմնական պատճառներից մեկը որոշ ընտանիքների կամ անձանց գիտակցության մեջ արմատացած «ավանադական» մտածելակերպի և վարքագծի կարծրատիպերն են։ Այս կարծրատիպերը վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մեծ մասը հաճախ բախվում է այդ կարծրատիպերը կրողների ուժեղ դիմադրությանը»։

Ադրբեջանում կանայք բռնության են ենթարկվում ոչ միայն իրենց ամուսինների, այլև՝ որդիների կողմից:

Գլխատումը, գնդակահարումն ու կացնահարումը, դանակահարումը, հրկիզումն ու դաժան ծեծն Ադրբեջանում կանանց նկատմամբ բռնության տարածված ձևերից են։

Կանանց գլխատման դեպքեր

2025 թվականին Աղստաֆա քաղաքում տեղի է ունեցել սահմռկեցուցիչ դեպք․ 44-օրյա պատերազմի մասնակից Գադիմովը նախ խեղդել, այնուհետև գլխատել է կնոջը՝ 18-ամյա Մադինա Գադիմովային։

Նման բռնություն է տեղի ունեցել նաև Բաքվում․ 38-ամյա Բուրհան Մամմադովը գլխատել է իր 33-ամյա կնոջը՝ Խումար Մամմադովային, ապա ինքնասպան եղել։

Սաբունչիի շրջանում 46-ամյա Իլհամ Մամմադովը գլխատել է իր 43-ամյա կնոջը՝ Գյուլնազ Մամմադովային, այնուհետև էլեկտրահարել կնոջ անշարժացած մարմինը։

2024–2025 թվականներին Ադրբեջանում կանանց գլխատմամբ սպանությունները վկայում են դրանց խորքային, համակարգային, սոցիալական և հոգեբանական խնդիրների գոյության մասին։

Կացնահարում

Կանանց նկատմամբ բռնություն կիրառելու եղանակներից մեկը, որը հաճախ է հանդիպում Ադրբեջանում, կացնահարումն է։ Սա դասվում է նաև կենցաղային խնդիրների «լուծման» բռնի մեթոդների շարքին։

Այսպես՝

Դաշքեսանի շրջանում 53-ամյա Թեյմուր Օջագվերդիևն ընտանեկան վեճի ժամանակ կացնով սպանել է 39-ամյա կնոջը՝ Աթլաս Օջագվերդիևային։

Բռնազավթված Վարանդայում (Ֆիզուլի) 47-ամյա Էլսեվար Բաղըրովը հիվանդանոցի բակում հարձակվել է իր նախկին կնոջ՝ 41-ամյա Դիլբար Նամազովայի վրա և կացնահարել նրան։

Նմանօրինակ դեպք արձանագրվել է նաև Գուսարի Յուխարը Թահիրջալ գյուղում․ տղամարդը կացնահարել է իր քնած կնոջը։ Տուժել է նաև կնոջ եղբայրը, ով գտնվել է նույն բնակարանում։

Շարուրի շրջանի Չոմախթուր գյուղում 57-ամյա Էլչին Գասըմովը կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 48-ամյա կնոջը՝ Մահարաթ Գասըմովային։

Հրազենի կիրառմամբ բռնություններ

Կանանց սպանության սարսափելի դեպքերն ադրբեջանական մամուլում հաճախ ներկայացվում են որպես «կենցաղային վեճերի» կամ «ընտանեկան կոնֆլիկտների» հետևանք։ Սակայն այս ձևակերպումները փաստում են, որ սեռական խտրականությունն ու կանանց նկատմամբ բռնությունը երկրում շարունակում են մնալ լուրջ և խորքային խնդիր։

Մասալլը շրջանի Խոշչոբանլը գյուղում 29-ամյա Քյամրան Զարբալիևը որսորդական հրացանով կրակել է կնոջ, վերջինիս քրոջ և մոր վրա։

Նման դեպք արձանագրվել է նաև Բաքվում․ ընտանեկան վեճի ընթացքում 38-ամյա տղամարդը գնդակահարել է իր կնոջը։

Ռուսաստանի Մոգոչա քաղաքում ադրբեջանցի տղամարդը գնդակահարել է իր կնոջը։ Տուժողի ընկերուհին հայտնել է, որ ընտանիքում առկա են եղել լուրջ տարաձայնություններ, և տղամարդը կնոջը բազմիցս սպառնացել է սպանությամբ։

Սպանություն խեղդամահ անելով

Ադրբեջանում կանանց նկատմամբ բռնության տարածված ձևերից, որն առանձնանում է իր դաժանությամբ, խեղդամահ անելն է։

Սաբունչու շրջանում 28-ամյա Նուրադդին Մամմադովը ընտանեկան վեճի ժամանակ խեղդամահ է արել իր 22-ամյա կնոջը՝ Այշան Մամմադովային։

Խաչմազի շրջանի Խասփոլադոբա գյուղում 45-ամյա Յագութ Մամմադովան խեղդամահ է արվել իր ամուսնու՝ Ասաֆ Մամմադովի կողմից։ Նշենք, որ վերջինս տվյալ շրջանի մոլլան էր։

Սումգայիթում 50-ամյա Գորխմազ Գուլիևը խեղդել է իր 41-ամյա կնոջը՝ Ջամալա Գուլիևային։

Գոյգյոլ շրջանի Աղսու գյուղում 32-ամյա Ջեյհուն Մուսաֆաևը խանդի հողի վրա խեղդամահ է արել իր 22-ամյա կնոջը՝ Մյուննավար Քարիմովային։

Հրկիզում

Հրկիզման դեպքերը ևս ընդգրկված են կանանց նկատմամբ կիրառվող ծայրահեղ բռնությունների շարքում։

Թովուզի շրջանի Աշաղը Գուշչու գյուղում Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի Թովուզի շրջանի բաժնի ղեկավար Ռասիմ Թաղիևի որդին՝ 22-ամյա Ռոյալ Թաղիևը, սրճարաններից մեկում բենզին է լցրել աշխատակից Թուրքանա Մամմադովայի վրա և հրկիզել նրան։

Դանակահարություն և խոշտանգում

Վերջին տասնամյակներին տղամարդկանց կողմից կանանց խոշտանգման բազմաթիվ դեպքերը փաստում են, որ այս երևույթն ադրբեջանական հասարակության շրջանում ընդունելի է: Այնուամենայնիվ՝ 2024-2025 թվականի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանում կանանց նկատմամբ բռնության դեպքերը զգալիորեն աճել են:

Այսպես՝

Թովուզի շրջանի Այյուբլու գյուղի բնակիչ 32-ամյա Սաբուհի Հաջըզադան դանակահարել է իր կնոջը՝ 29-ամյա Մաթանաթ Հաջըզադային, ապա՝ ծառից կախել նրան: Միջադեպից հետո ամուսինը տեսնայութ է տարածել և խոստովանել կնոջ սպանությունը։

Բաքվի Սաբունչուի շրջանում ամուսինը վիճաբանության ժամանակ կտրել է ամուսնալուծվել ցանկացող 30-ամյա կնոջ ականջը, այնուհետև դանակով վնասել դեմքը:

Մեկ այլ դեպք տեղի է ունեցել Բիլասուվարում․ ամուսինը դանակահարել է երկու անչափահաս երեխաների մորը, ապա կախել տան առաստաղից:

Երեխաների ներկայությամբ նման դեպք արձանագրվել է նաև Շաքիում․ վիճաբանության ընթացքում ամուսինը դանակահարել է 34-ամյա կնոջը, ով իր երկու անչափահաս երեխաների հետ բնակվել է հայրական տանը:

Ընտանեկան հարցերի շուրջ առաջացած վեճի պատճառով Քյուրդամիրի Շիլյան գյուղում 40-ամյա բնակիչ Էլշան Աբդուլովը դանակով կտրել է կնոջ՝ 35-ամյա Սամիրա Աբդուլովայի կոկորդը:

Ադրբեւանի Քրեական օրենսգրքի 120.1 հոդվածի (դիտավորյալ սպանություն) կետով շրջանային դատախազությունում հարուցվել է քրեական գործ, երբ Ապշերոնում 50-ամյա տղամարդը կտրող-ծակող սուր գործիքով սպանել է կնոջը՝ 48-ամյա Սևինջ Ահմադաղաևային:

Ամուսնու կողմից կնոջ դանակահարության հերթական դեպքն արձանագրվել է Բինագադիի շրջանում: 45-ամյա Ռաշադ Գուլիևը սպանել է կնոջը՝ 32-ամյա Այգուլ Գուլիևային․ սպանության պատճառը եղել է ընտանեկան կոնֆլիկտը:

Մեկ այլ դեպք արձանագրվել է Գարադաղի շրջանի Գոբուստան ավանում․ 54-ամյա Զաման Զեյնալովը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը՝ 50-ամյա Փարվանա Զեյնալովային:

Մինգենչաուրում 45-ամյա Ջեյհուն Միրզաևը վեճի ժամանակ դանակահարել է իր նախկին կնոջը՝ երկու երեխաների մայր Այթեն Մամեդովային։

Դանակահարության մեկ այլ դեպք տեղի է ունեցել Եվլախում․ 38-ամյա Հասրաթ Բաքիրովը սպանել է իր կնոջը՝ 37-ամյա Լալազար Բաքիրովային:

Ադրբեջանում կանանց հանդեպ ընտանեկան բռնությունը չի սահմանափակվում միայն ամուսինների կողմից։ Բազմաթիվ են դեպքերը, երբ մայրերը բռնության են ենթարկվում որդիների կողմից։

Այսպես՝

Խաչմազի շրջանի Գադաշոբա գյուղում 15-ամյա տղան սպանել է իր մորը՝ 43-ամյա Քիֆայաթ Լաթիֆովային: Ազգականների խոսքերով՝ միջադեպի պատճառը եղել է հեռախոսը․ մայրը այն վերցրել է տղայի ձեռքից, ինչից հետո տղան դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը։

Նույնանման դեպք տեղի է ունեցել նաև Բաբեկի շրջանի Շաքարաբադ գյուղում: 24-ամյա Նիհադ Գոչալիևը կտրող-ծակող գործիքով սպանել է մորը՝ 47-ամյա Լեյլա Գոչալիևային:

2025 թվականին 15-ամյա Ռ. Հասանովը (անունը պայմանական է), դանակահարել է իր մորը՝ Լալա Իսմայըլովային և տատին՝ Թամելլա Իսմայըլովային:

16-ամյա Այխան Գասըմլըն սպանել է մորը՝ 36-ամյա Ասմաթ Գասըմովային: Ամուսնալուծված կինը որդու հետ Ադրբեջանում էր հաստատվել Թուրքիայից և հանգրվանել հյուրանոցում: Ընտանեկան բռնությունից զերծ չեն մնում նաև քույրերը: Սիյազան շրջանում 21-ամյա Սաֆար Մուստաֆազադան դանակահարել է իր քրոջը՝ 28-ամյա Շաբնամ Մուստաֆազադային:

Քիչ չեն դեպքերը, երբ կանայք սպանվել են մոտ ազգականների կողմից:

Այդպիսի դեպք է գրանցվել Աղջաբադում․ 32-ամյա տեգրը դանակահարել է 34-ամյա հարսին։ Ազգակցական կապ ունեցող տղամարդու կողմից Խաչմազում սպանվել է 66-ամյա կին։

Ոչ պակաս տարածված երևույթ է նաև հայրերի կողմից դուստրերի նկատմամբ իրականացվող բռնությունը`

Գյանջայի Բայան փողոցում 47-ամյա Սամադ Հասանլին ծեծի է ենթարկել իր դստերը՝ 22-ամյա Լեյլա Հասանլիին: Ստացած վնասվածքների պատճառով աղջիկը մահացել է։

Նման դեպք է տեղի ունեցել նաև Բաքվի Զաբրատ ավանում: Բանտում գտնվելու ընթացքում Յելմար Աթաքիշիևը իմացել է որ դուստրը՝ Ջամալա Աթաքիշիևան, կապ ունի տղամարդու հետ: Պատիժը կրելուց հետո հայրը գնացել է աղջկա տուն և վիճաբանել նրա հետ: Վիճաբանության ընթացքում տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել դստերը, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը: Հայրը որևէ օգնություն չի ցուցաբերել անգիտակից աղջկան։ Հարցաքննության ժամանակ նա նշել է, որ չի տանջել դստերը, պարզապես նրան «պատժելու» մտադրությամբ ձեռքով մի քանի անգամ հարվածել է: Աղջկան անօգնական վիճակում թողնելով՝ Յելմար Աթաքիշիևը հեռացել է, իսկ մի քանի ժամ հետո տեղեկացել դստեր մահվան մասին:

Կանանց նկատմամբ բռնությունների թվի աճին նպաստում են Ադրբեջանի գյուղական և քաղաքային փոքր համայնքներում հասարակության ընկալումը՝ կապված կնոջ, սեռերի դերերի հետ, բռնարարքների նկատմամբ մեղմ պատիժները, զոհերի չպաշտպանված լինելը, տուժածների լռությունը։ Վերոնշյալ դեպքերը մի մասն են միայն այն ամենի, ինչն իրականում տեղի է ունենում ադրբեջանական հասարակության ներսում: Կանանց դեմ բռնությունների դեպքերի թիվն Ադրբեջանում իրականում շատ ավելի մեծ է, սակայն դրանց գերակշիռ դեպքերում դրանք չեն բարձրաձայնվում՝ մնալով «տան պատերի ներսում»։ Կանանց նկատմամբ բռնության գործադրման դեպքերը մեծամասամբ հանրայնացվում են խոշոր քաղաքներում։