Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան
Հասարակություն

Նախարարության թույլտվությամբ Հնդկաստանից քաղցկեղի անորակ դեղեր են ներմուծվել Հայաստան․ «Հետք»

«Հետքը»-ը գրում է․

2023 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել քաղցկեղի դեղեր, որոնք, «Հետաքննական լրագրության բյուրոյի» հետաքննության համաձայն, անարդյունք են կամ կողմնակի ազդեցություն են առաջացնում։

Նման մի դեպքի մասին «Հետքը» գրել էր 2023-ին. մանկական քաղցկեղի անորակ դեղեր էին բերվել Հայաստան։ Երկու տարի անց այս պատմության հետքերը տանում են նույն հասցեով՝ «Վիոլետա» բժշկական կենտրոն։

Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2025 թվականի հունիսին քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերի վերաբերյալ մի հետաքննություն է հրապարակել: Փորձաքննության են ենթարկվել քիմիաթերապիայի դեղամիջոցներ տարբեր արտադրողներից։ 189 փորձանմուշների 20%-ը չի համապատասխանել որակական չափանիշներին, ինչը ներառում է 17 արտադրողի 20 ապրանքանիշ։ Հետաքննությունը պարզել է, որ դեղամիջոցների օգտագործումը կա՛մ ոչ մի օգուտ չի տալիս, կա՛մ կողմնակի ազդեցություն է առաջացնում՝ լուրջ հետևանքներով։ Այս անորակ դեղամիջոցների տարբեր խմբաքանակներ հայտնվել են աշխարհի ավելի քան 100 երկրում, չեն շրջանցել նաև Հայաստանը։

Մեր գործընկերների փոխանցած տվյալների համաձայն՝ 2023 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել Doxobyra (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) և CTX-GLS (ցիկլոֆոսֆամիդ) դեղամիջոցները` յուրաքանչյուրից 400-ական։ «Հետքը» պարզել է, որ ներմուծողը «Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն է, որն Առողջապահության նախարարությունից ստացել է ներմուծման հավաստագիր։

Մատակարարը հնդկական Medyra Pharmaceutical ընկերությունն է։ Դեղերից մեկի՝ Doxobyra-ի արտադրողն այս ընկերությունն է, իսկ CTX-GLS-ինը՝ GLS Pharma-ն։ Սրանք էժան դեղամիջոցներ են, Doxobyra-ի մեկ սրվակի արժեքը, օրինակ, համացանցում 250 հնդկական ռուփի է (մոտ 1000 դրամ)։ Համեմատության համար նշենք, որ գրանցված եվրոպական դօքսոռուբիցինի հիդրոքլորիդը Հայաստանում վաճառվում է 10 անգամ ավելի թանկ։

Medyra Pharmaceutical-ը, ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության, համագործակցել է նաև «Վիոլետա» ԲԿ-ի հետ, իսկ Հայաստանը հիմնական շուկաներից մեկն է։

«Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Վիոլետա» բժշկական կենտրոնի հետ, որը երկու տարի առաջ հայտնվել էր նման մի պատմության կենտրոնում։ «Հետքը» գրել էր, որ 2021 թվականին «Վիոլետա» բժշկական կենտրոնը Հայաստան էր ներմուծել հնդկական «Օնկոնաս» դեղամիջոցը։ Ընկերությունը մեզ և Առողջապահության նախարարությանը տեղեկացրել էր, որ ներմուծված ամբողջ խմբաքանակը «խոտանվել է և ակտավորվել ոչնչացման նպատակով»։ Ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշել էր՝ պահանջարկ չի եղել, հասկացել են, որ դեղամիջոցը ներկրելն անիմաստ է։ Հավելյալ տեղեկություն պարզել չէր հաջողվել։

    Երկու տարի անց անորակ դեղամիջոցների տարածման քարտեզում Հայաստանը կրկին կարմիրով է նշվում, ուսումնասիրությունն էլ ցույց է տալիս, որ ներմուծողը «Վիոլետա» ԲԿ-ի հետ կապված «Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն է։

Փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ՝ պարզելու, թե ներմուծված խմբաքանակը որտեղ և ինչպես է իրացվել, սակայն շաբաթներ շարունակ մեր զանգերն անպատասխան էին մնում։ Գրավոր հարցումները նույնպես արձագանք չստացան։ Շուրջ մեկ ամիս անց՝ օգոստոսին, մեր նամակներին պատասխանեց «Վիոլետա ֆարմ»-ի հաշվապահ Մարինե Հուսնունցը, որի հետ կապվել խորհուրդ էին տվել «Վիոլետա» բժշկական կենտրոնից։ Հաշվապահը հայտնեց, որ ընկերությունն այս պահին գործունեություն չի ծավալում, սակայն խոստացավ նախկին աշխատակիցներից տեղեկություն իմանալ ու հնարավորինս շուտ փոխանցել։ Դրանից հետո Մարինե Հուսնունցի հետ ևս կապվել չի հաջողվել։

Սնանկության դատարանի 30.09.2025թ. ՍնԴ/2511/04/25 վճռով «Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։

«Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Նյութի հրապարակման պահին ԲԿ-ի կայքը չի գործում։ Միակ սեփականատերն ու գլխավոր բժիշկը վարակաբան, լյարդաբան Վիոլետա Սարգսյանն է։ Նրա անունը վերջին տարիներին կապվել է մի քանի միջադեպի հետ։

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ 100% պետական բաժնետոմսերը Կառավարության` 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ մասնավորեցվել են մրցույթով։ Ինստիտուտի սեփականատերերը 2023 թվականից Վիոլետա Սարգսյանն (90%) ու Աննա Գյոզալյանն (10%) են, տնօրենը՝ Վիոլետա Սարգսյանի որդին՝ Լևոն Սարգսյանը։ Մասնավորեցումից հետո ինստիտուտի աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ձայն են բարձրացրել՝ նշելով, որ ամիսներ շարունակ չեն ստացել աշխատավարձ, իսկ Օրբելի 41 հասցեում գտնվող իրենց շենքը քանդվում է։

Պետական գույքի կառավարման կոմիտեն ՓԲԸ-ի նոր սեփականատերերին 30 մլն դրամով տուգանելու հայց է ներկայացրել, քանի որ խոստացված ներդրումներն առաջին տարում ամբողջությամբ չեն կատարվել։ Դատարանը մերժել է հայցը, Կոմիտեն բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

«Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ի հիմնադիրը Վիոլետա Սարգսյանի որդին է՝ Լևոն Սարգսյանը։ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ ընկերության 100%-ի սեփականատերը Վիոլետա Սարգսյանի դուստրն է՝ Սոնա Սարգսյանը, որը 2019 թվականից «Վիոլետա» ԲԿ-ի կլինիկական ծառայության ղեկավարն է, աշխատում է որպես վարակաբան-լյարդաբան։

Երկու ընկերություններն էլ տարբեր տարիների մասնակցել են պետական գնումների, ապա ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ 

Քաղցկեղի դեղեր Հայաստան ներմուծվում են օրինական և անօրինական ճանապարհներով։ Գաղտնիք չէ, որ երկրորդ տարբերակով մեր երկիր են մտնում և՛ իրական, և՛ կեղծ դեղեր։

Հնդկաստանից քաղցկեղի անորակ դեղերի ներմուծման այս պատմությունը ցույց է տալիս, որ շուկայում ոչ արդյունավետ դեղեր կարող են հայտնվել նաև Առողջապահության նախարարության թույլտվությամբ, իսկ վերահսկողական մեխանիզմները թույլ են։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում