Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունը
Տնտեսություն

Ինչպես է պետությունը իր քաղաքականությամբ բիզնեսին դրդել, որ գործարան կառուցի. Պապոյանը օրինակ է բերել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդմանը, թե պետությունը ոչ թե պետք է «դպրոց ու ճանապարհ սարքի, այլ գործարան», անդրադարձել հանգամանքին՝ արդյոք պետությունը գործարան կառուցում է, թե՝ ոչ:

«Ինչպես խոստացել էի՝ կշարունակեմ «պետությունը պետք է դպրոց ու ճանապա՞րհ կառուցի, թե՞ գործարան» թեման։

Այն, որ 2018 թ.-ից հետո Հայաստանում պետության կողմից կառուցվում են հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ, հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ ու ջրագծեր և այլ ենթակառուցվածքներ, դա փաստ է։

Այժմ անդրադառնանք այն հանգամանքին՝ արդյոք պետությունը գործարան կառուցո՞ւմ է, թե՞ ոչ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ երեկվա իմ գրառման մեկնաբանությունները շատ առողջ էին, և մարդկանց մեծ մասը արձագանքում էր, որ պետության գործը ենթակառուցվածքների, հավասար բիզնես միջավայրի, խաղաղության ու այլ մակրոխնդիրների ապահովումն է, իսկ գործարան սարքելը բիզնեսի գործն է։

Համաձայն եմ վերոնշյալի հետ, բայց հիմա օրինակով ցույց կտամ, թե ինչպես է պետությունը իր քաղաքականությամբ բիզնեսին դրդել, որ գործարան կառուցի։

Այսպես, հայտնի փաստ է, որ սկսած 90-ականներից Հայաստանի գործարաններն ու ենթակառուցվածքները թալանվեցին ու որպես երկաթի ջարդոն արտահանվեցին երկրից։ Օրինակ՝ գործարանը մասնավորեցվում էր, հետո մեքենա-սարքավորումները որպես մետաղի ջարդոն արտահանվում էր երկրից, իսկ գործարանի տարածքը տասնյակ տարիներով մնում է լքված, լավագույն դեպքում՝ դառնում առևտրի կենտրոն։ Հետո, երբ այլևս այդպիսի գործարան ու մեքենա-սարքավորումներ չմնացին, անցանք այլ մետաղական հումքի արտահանմանը, օրինակ՝ ավտոմեքենաների կմախքներին։

2018 թ.-ից հետո պետությունը քայլ առ քայլ արգելեց մետաղի ջարդոնի արտահանումը, սկզբից թույլ տվեց հալելուց հետո նոր միայն արտահանել, այնուհետև է՛լ ավելի խստացրեց և թույլ տվեց արտահանել մետաղի կիսաֆաբրիկատը միայն, իսկ արդեն 2024 թ.-ից թույլ տվեց արտահանել միայն մետաղական պատրաստի արտադրանք, արդյունքում՝ Հայաստանում այսօր կա այդպիսի արտադրանք արտադրող ու արտահանող 5 գործարան, որոնք ստեղծվել են այդ քաղաքականության արդյունքում, և որտեղ աշխատում են հազարից ավելի մարդիկ։

Բերեմ այս գործարաններից մեկի օրինակը, որը արտադրում է ալյումինե մարտկոցներ (ռադիատոր)։ Շատերիս տներում կա գազով ջեռուցման լոկալ համակարգ՝ իր ալյումինե մարտկոցներով, դրանք 30 տարի շարունակ ներմուծվել են Չինաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից և այլ երկրներից, իսկ 2025 թ. սկսած Հայաստանը ոչ միայն արտադրում է ալյումինե մարտկոցներ, այլև նույնիսկ արտահանում։

Կլինե՞ր այդ գործարանը, եթե պետությունը իր քաղաքականությամբ թույլ տար ալյումինի հումքը արտահանել երկրից, պատասխանը հստակ է. չէր լինի, ինչպես չէր եղել 34 տարի շարունակ։ Հետևաբար, պետությունը անուղղակի մասնակցել է գործարան կառուցելու գործին՝ ստեղծելով դրա կառուցման համար անհրաժեշտ միջավայր և պայմաններ։ Առաջիկայում այլ օրինակներով ցույց կտամ, թե ինչպես է պետությունը նպաստում գործարան կառուցելուն»,- գրել է Պապոյանը։