Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան
Հասարակություն

Կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության խնդիրներ՝ Վաղարշապատի ընտրություններում․ «Ականատես» դիտորդական առաքելություն

ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։  Զուգահեռաբար, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ամփոփում է մասնակից կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է ԿԸՀ համացանցային կայքում։

Այս երկու տեղեկանքների համադրության արդյունքում տեսնում ենք անհամապատասխանություններ՝ կուսակցության հաշվից բանկային հաշվեհամարի ելքերի և հիմնադրամ կատարված մուտքերի միջև։ Այս մասին ասված է  «Ականատես» դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։

«Մինչդեռ նման անհամապատասխանություններ չպետք է լինեն, քանի որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ նախընտրական հիմնադրամներին փոխանցումներ կարող են կատարվել միմիայն կուսակցության բանկային հաշվեհամարներից։  Այսպես՝

  • Հոկտեմբերի 27-ի դրությամբ, ըստ ԿԿՀ տեղեկանքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարից 10 մլն դրամ ելք է եղել դեպի նախընտրական հիմնադրամի հաշվեհամար, մինչդեռ հիմնադրամի վերաբերյալ ԿԸՀ տեղեկանքում որևէ մուտք կամ ծախս նշված չէ: Այս դեպքը առավել մտահոգիչ է, քանզի հոկտեմբերի 22-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում արձանագրել ենք բազում քարոզչական միջոցառումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, իսկ Ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է քարոզչական բնույթի ծախսերն իրականացնել միմիայն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։
  • Հոկտեմբերի 22-ի դրությամբ «Հանրապետություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում նշված է 0 դրամի մուտք, 67,705 դրամի ելք և մոտ 4 մլն դրամի մնացորդ։ Մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։ ԿԿՀ տեղեկանքը հետագայում թարմացվել է և կուսակցության հաշվեհամարից 1 մլն դրամի ելքը լրացվել։
  • Հոկտեմբերի 27-ի  դրությամբ «Հայրենիք»կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում կուսակցության հաշվեհամարից ելքեր չեն գրանցվել, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքներում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։
  • Հոկտեմբերի 22-ի և 27-ի դրությամբ «Ժառանգություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին տեղեկանքներում բացակայում են  կուսակցության ֆինանսական հոսքերի մասին տվյալները, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում առկա են մուտքեր նախընտրական հիմնադրամում։ 
  • Հոկտեմբերի 27-ի դրությամբ «Հաղթանակ» դաշինքի նախընտրական հիմնադրամ, ըստ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքի, մուտք է եղել 16,320,000 դրամ։ Դաշինքը կազմված է ՀՅԴ և «Առաջ»կուսակցություններից, հետևաբար միայն այդ կուսակցությունների հաշիվներից կարող են մուծումներ կատարվել դաշինքի նախընտրական հիմնադրամին։ Սակայն ԿԿՀ հոկտեմբերի 22-ի և 27-ի տեղեկանքներում գումարային ՀՅԴ և «Առաջ»կուսակցություններից ելք է եղել ընդամենը 13 մլն դրամ։

Տեղեկանքների համադրելիության խնդիրներ

  1. ԿԿՀ-ն տեղեկանքները ներկայացնում է առանձին եռօրյա հատվածների տրամաբանությամբ։ Այս տեղեկանքները հրապարակումից հետո ենթարկվում են ընթացիկ խմբագրումների՝ այդ մասին կատարելով ընդհանուր բնույթի նշում։ Հարկ է նշել նաև, որ առկա է ԿԿՀ կողմից հրապարակվող տեղեկանքների գրաֆիկի շեղում՝ առնվազն մեկ տեղեկանքի ուշացմամբ։ 
  2. ԿԸՀ ՎՎԾ-ն  ներկայացնում է 1 տեղեկանք, որում 3 օրը մեկ տվյալները նորացվում են (նախորդ տվյալները չեն պահպանվում), ինչը դժվար է դարձնում այս տեղեկանքների ժամանակային համեմատությունը։ 

Այս երկու ձևավաչափերը էականորեն բարդացնում են ԶԼՄ-ների, դիտորդական առաքելությունների վերահսկողական գործառույթները՝ տվյալների համապատասխությունն ու արժանահավատությունը ստուգելու իմաստով։ Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու պարտավորություն ունեցող այս երկու կառույցների չհամակարգված աշխատանքը անհնար է դարձնում ընտրություններում օգտաագործվող ֆինանսական հոսքերի արդյունավետ վերահսկողությունը։

Ակնկալում ենք երկու կառույցներից տվյալների ճշգրտում և պարզաբանում, ինչպես նաև պատշաճ փոխգործակցություն երկու մարմինների միջև՝ հետագա անճշտություններից խուսափելու և թափանցիկության պահանջը լիարժեք կատարելու նպատակով»։