Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունը
Տնտեսություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն արձագանքել է «Ազատություն» ռադիոկայանի՝ «ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել» վերնագրով հրապարակմանը

Պետական գույքի կառավարման կոմիտեն անհրաժեշտ է համարում արձագանքել «Ազատություն» ռադիոկայանի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի «ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել» վերնագրով հրապարակմանը (այսուհետ՝ Հրապարակում)՝ հատկապես հաշվի առնելով, որ Հրապարակման մեջ նշված որոշ տեղեկություններ կարող են թյուրիմացաբար ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև ապակողմնորոշել ֆոնդի գործընկերներին։ Այս մասին ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Մասնավորապես, նշվել է, որ՝ «Փաստացի, կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին»։

Մինչդեռ դեռևս ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1240-Լ որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) հաստատվել է, որ «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդին (այսուհետ՝ Ֆոնդ) պատկանող թվով 8 պորտֆելային ընկերություններում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերը ենթակա են օտարման։ Որոշմամբ հստակ սահմանվել են օտարման պայմանները, գները, Ֆոնդի գործընկերներին ներկայացվող առաջարկի մանրամասները, ժամկետները: Հրապարակման մեջ կառավարության այս որոշմանը որևէ անդրադարձ չի կատարվել, ենթադրաբար այն պատճառով, որ այդ պարագայում հրապարակումն ինքնին և դրա մեջ տեղ գտած եզրահանգումները կդադարեին արդիական լինելուց: Որոշման նախագծի հիմնավորման մեջ (որն ի դեպ նույնպես հանրամատչելի է և հետևաբար հատկապես հասանելի նաև հետաքննող լրագրողների համար), նշվել է նաև, որ՝ բաժնետիրական համաձայնագրերի դրույթներով առաջնորդվելու դեպքում առկա են բարձր ռիսկեր ընկերությունների անվճարունակ դառնալու և սնանկության մասով, ուստի նախագիծը նպատակ է հետապնդում այլընտրանքային առաջարկ ներկայացնել մասնավոր ներդրողներին՝ պետության համար ընդունելի պայմաններով։

Կարևոր է ընդգծել, որ Որոշման նախագծի և դրա հիմնավորման համար հիմք է հանդիսացել Ֆոնդի կառավարչի կողմից պարբերաբար իրականացվող վերլուծությունները և մշտադիտարկումները, և Որոշման արդյունքում ակնկալվում է, որ միայն թվով 5 պորտֆելային ընկերությունների բաժնետոմսերի վաճառքի հանրագումարը կարող է կազմել շուրջ 4,9 միլիարդ ՀՀ դրամ՝ ի համեմատ Ֆոնդի կողմից այդ 5 ընկերություններում ներդրված շուրջ 3,9 միլիարդ ՀՀ դրամի։

Այսպիսով, քանի դեռ Որոշմամբ սահմանված գործընթացները լիարժեք չեն իրականացվել, Ֆոնդի լուծարումը գործող իրավական կարգավորումների շրջանակներում հնարավոր չէ։

Ինչ վերաբերում է բաժնետիրական համաձայնագրերը և ֆինանսական հաշվետվությունները լրատվամիջոցին տրամադրելուն՝ Կոմիտեն վերահաստատում է՝ լրատվամիջոցները, անհրաժեշտության դեպքում, կարող են դիմել տվյալ ընկերություններին համապատասխան տեղեկատվությունն ստանալու համար։ Միաժամանակ, պետք է ընդգծել, որ առևտրային գաղտնիք պարունակող կամ կոնֆիդենցիալ բնույթ ունեցող տվյալներն առանց ընկերության և/կամ մյուս բաժնետերերի համաձայնության Կոմիտեի կողմից հրապարակման ենթակա չեն։

Բաժնետիրական համաձայնագրերի և ֆինանսական հաշվետվությունների հնարավոր առևտրային գաղտնիքներ պարունակելուց բացի, հարկ է ընդգծել նաև, որ Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը գնելու նպատակով չի բացառվում, որ պորտֆելային ընկերությունների մյուս բաժնետերերը կարող են փորձել գտնել նոր ներդրողներ, և չի բացառվում նաև, որ բաժնետիրական համաձայնագրերի և/կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը կարող է խոչընդոտել կամ բացասաբար անդրադառնալ նրանց կողմից վարվող բանակցությունների վրա։

Կոմիտեն հորդորում է բոլոր լրատվամիջոցներին՝ խստորեն պահպանել պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը և հաշվի առնել, որ Հրապարակման մեջ տեղ գտած ձևակերպումները կարող են խեղաթյուրել պետության՝ Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի տնօրինման իրական մտադրությունները, ապակողմնորոշել բաժնետոմսերի պոտենցիալ գնորդներին և դրանով իսկ վնաս հասցնել Ֆոնդի և պետության օրինական շահերին»։