NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Փորձում են կոծկել սպանության գործը՝ անտեսելով ապացույցները․ բաց նամակ գլխավոր դատախազին

Փաստաբան Ղևոնդ Պապոյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր Դատախազին և Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի գործընկերներ, սույն գործով քրեական արդարադատությունը վտանգված է, Դատարանը չի ապահովում մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, վարույթը չի իրականացվում կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա: Նման անհավասար պայմաններում մինչդատական վարույթում և Դատարանում պաշտպանության կողմն ի զորու չէ իրականացնել անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանություն։

Վերոգրյալով պայմանավորված ստիպված եմ բարձրաձայնել թիվ ԵԴ1/0837/01/24 քրեական վարույթում առկա խնդիրների մասին։ Թիվ ԵԴ1/0837/01/24 քրեական վարույթով դատական լսումների ընթացքում կատարվող գործողությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Պաշտպանության կողմի գնահատմամբ նման կերպով շարունակվելու դեպքում առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կամ կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպք է կոծկվելու։

Դատարանի և հանրային մեղադրողի գործողությունները համոզմունք են ձևավորում առ այն, որ վերջիններս չեն ցանկանում, որպեսզի բացահայտվի դեպքի իրական հանգամանքները, որի պատճառով Դատարանի կողմից սահմանափակվում են պաշտպանության իրականացման  համար  անհրաժեշտ ժամկետները, մերժվում են դեպքի  իրական հանգամանքների բացահատմանն ուղղված միջնորդությունները, նպատակ ունենալով շատ արագ ավարտել քրեական գործի քննությունը։ Պաշտպանության կողմի գնահատմամբ Դատարանը և հանրային մեղադրողը  կաշկանդված են, որը  կարող է պայմանավորված լինել ինչպես տուժողի անձով, այնպես էլ մի քանի դատական լսումների ընթացքում օտարերկրյա մարմինների ներկայացուցիչների ներկա գտնվելով։ Տպավորություն է, որ Դատարանը և հանրային մեղադրողը գործում են այնպես, որ հանկարց «չնեղացնեն» տուժողին և ի վնաս տուժողի դեպքի փաստական հանգամանք չբացահայտվեն։

Դեպքի փաստական հանգամանքների վերաբերյալ պաշտպանական կողմի առաջ քաշված վարկածը վարույթն իրականացնող մարմինը քննարկման առարկա չի դարձրել։ Վարույթն իրականացնող մարմինը կամայականորեն չի գնահատել, հաշվի չի առել թիվ 0126 դատաբժշկական փորձագետի  եզակացությունը, որով  հաստատվում է, որ մեղադրյալ  Լ․Հ-ի ձեռքի ափի  հատվածը դանակի  հրավածից վնասվել է։ Մինչդեռ զարմանալիորեն, ինչպես Դատարանն այնպես էլ հանրային մեղադրողը չցանկացան անրադառնալ նշված ապացույցին, դրա  շուրջ  չցանկացան հարցեր տալ տուժողին։ Պարզ  է, որ այդ  ամենը տուժողի շահերից է բխում։

Դատաբժշկական թիվ 0126 եզրակացությամբ հաստատվում է, որ մեղադրյալ Լ․Հ-ի ձեռքի ափի հատվածը դանակի հարվածից վնասվել է, իսկ  այդ  դեպքում հերքվում է մեղադրանքի  հիմքում դրված այն  փաստական հանգամանքը, որ ի  սկզբանե դանակը եղել է մեղադրյալի մոտ, ավելին այդ ապացույցով հաստատվում է պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածն առ այն, որ տուժողը դանակով փորձել է սպանել կամ կյանքի համար վտանգավոր  ծանր մարմնական վնասվածք պատճառել մեղադրյալներին, մինչդեռ տուժողի  այդ արարքին կամայականորեն իրավական գնահատական չի  տրվել։ Բացի  այդ, մեղադրանքի  հիմքում դրվել է են անարժանահավատ, անհիմն փաստական հանգամանքներ։

Չեմ  կարծում, որ որևէ մեկը կհավատա, որ հնարավոր է մարդու հետևից հանգիստ քայլելու ժամանակ աջ ձեռքով մարմնի ձախ մասին հասցնել չորս վնասվածք, որից մեկը ձախ ձեռքի առաջային հատվածին։ Չեմ  կարծում, որ որևէ մեկը կհավատա, որ հանգիստ քայլելու ժամանակ անձի վերնաշապիկի ուսի հատվածը այնպես կտեղաշարժվի, որ առանց վերնաշապիկի այդ հատվածը վնասվելու, կվնասվի մարմնի այդ հատվածը։ Դատարանի նախորդիվ գործողությունները հինք են տալիս համոզվելու, որ Դատարանը մերժելու է նաև գործի համարկարևոր նշանակություն ունեցող վերը նշված փաստական հանգամանքի վերաբերյալ արժանահավատ, հիմնավորված պատասխան ստանալու համար քննչական փորձարարություն  կատարելու և վնասի գործողության  ուժի  ուղությունը որոշելու համար  համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջորդությունները։

Տուժողը պնդել է, որ ինքը մեղադրյալի հետ ծանոթացել է սոցիալական հավելվածի միջոցով և պայմանավովել են հանդիպել, մինդեռ ինչպես մեղադրյալների հեռախոսների զննությամբ, այնպես էլ տուժողի հեռախոսի զննությամբ նման փաստ չի արձանագրվել։ Նույնիսկ մեղադրյալների հեռախոսներում նման հավելված չի հայտնաբերվել, ինչպես նաև նման հավելված ջնջված լինելու փաստ չի արձանագրվել։ Դրանից հետո տուժող կողմը տեսնելով, որ իր այդ պնդումը հերքվում է, նշել, որ եթե մյուս կողմը ջնջում է նամակագրությունը կամ հավելվածը, ապա իր մոտ ևս ամբողջությամբ ջնջվում է այն։ Մինչդեռ նշվածի հավելավածի իրավասու անձին իմ կողմից կատարված հարցմանն ի պատասխան հայտնվել է, որ եթե մի կողմը ջնջում է նամակագրությունը, ապա մյուս կողմի մոտ երևում է այդ նամակի ջնջված լինելը, ավելին ենթե մյուս կողմը ջնջում է հավելվածը, ապա մյուս կողմի մոտ հավելվածը չի ջնջվում։

Դատարանի նախորդիվ գործողությունները հիմք են տալիս համոզվելու, որ Դատարանը մերժելու է նաև նշված փաստական հանգամանքները պարզելու համար, մասնագետի մասնակցությամբ հեռախոսները միացված վիճակում կրկին զննելու, քննչական փորձարարություն կատարելու, այդ  հարցերի պատասխանը ստանալու համար Դատարանի կողմից համապատասխան հարցում կատարելու մասին միջնորդությունները։ Հանրային մեղադրողը խեղաթյուրված ձևով հրապարակելով մեղադրյալի հեռախոսհամարի վերծանումների զննության արձանագրությունը, փորձեց հիմնավորել, այնուհետև պնդեց, որ իբր մեղադրյալը կապ է հաստատել տուժողի հետ, մինչդեռ մեղարյալի դիմումի հիման վրա տրամադրված հեռախոսահամարի ելքային զանգերի  վերծանումներից  պարզվում է, որ  հանրային մեղադրողի  այդ  պնդումը ևս  մտացածին  է։

Հարգելի գործընկերներ, վերոգրյալը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, և ձևավորում համոզմունք առ այն, որ Դատարանը հակված է շատ արագ ավարտել գործի քննությունը, որի համար էլ մերժվելու է դեպքի իրական հանգամանքները պարզելու համար պաշտպանության կողմի ներկայացված  միջնորդությունները, որն էլ պաշտպանության կողմի գնահատմամբ նպաստելու է, որպեսզի իրավական գնահատական չտրվի տուժողի արարքին»։