Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Իսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՏեղումներ չեն լինի. երեկոյան սպասվում է քամու ուժգնացումԱմենայն Հայոց Կաթողիկոսը սփյուռքահայ երիտասարդներին պատգամ է հղելԹրամփը կոչ է արել Նեթանյահուին դուրս բերել զորքերը Սիրիայից և Լիբանանից
Հարութ Սասունյանը լավ լուր է հայտնել
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Ներիշխանական խմորումներ. ում են «քցել» և ում են դեռ «քցելու» ՔՊ-ականները՝ Փաշինյանի հրահանգով. «Հրապարակ»
Ռուսական բանակը Օդեսայում հարվածել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավին
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումՍահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն զանգվածային հարձակում է իրականացրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի վրաՓաշինյանը որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին. «Հրապարակ»210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»Մարզպետներն անգործ կմնան. «Ժողովուրդ»Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ռազմաբազայինԳագիկ Ծառուկյանին 2 անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, Արեգնազ Մանուկյանին արգելում են անգամ անչափահաս զավակին տեսնել. «Հրապարակ» Ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում՝ ուղիղ եթերում. «Ժողովուրդ»ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել. «Հրապարակ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն Իրանին նոր հարվածներ է հասցրելԻշխանությունը Կոտայքի մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»«Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրամիության կողմից». Դավիթ Իշխանյանի որդու ելույթը ԵԽ-ում
Դավթաշենում շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչումՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել«Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլըԻրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասինԼիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակումՄատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրերԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներինՓոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության խորացումըՈղբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանըՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալԱլիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ ԴավթյանԻրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվելՔուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներինՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԾառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով․ ՍուրենյանցԲաքվում ապօրինաբար պավող Դավիթ Իշխանյանի որդին՝ ԵԽ-ում․ Բաքվի դատավարությունը Հայաստանի դեմ է19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Թանդիլյանը ահազանգում է հայ գերիների վիճակի մասին․ «Նրանք շարունակում են պայքարել ապրելու համար»Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործել
Քաղաքականություն

Եկեղեցին, անշուշտ, հաղթելու է և դա անելու է իր վեհությամբ․ Վահե Հովհաննիսյան

Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել. իշխանության որևէ քայլ չի բերում սոցիալական պոզիտիվի։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Բացարձակ ոչ մի քայլ չի բերում արդյունքի և հանրային մթնոլորտի դրական փոփոխության, հետևաբար՝  իշխանության վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։ Իշխանությունը սա հասկանում է և լուծումներ չի գտնում, բացի մարդ բռնելուց։ Մյուս կողմից էլ, իշխանության որևէ այլանդակություն չի բերում պոռթկման։ Ձևավորվել է ինչ-որ հանրային բալանս՝ «յոլա գնալու» ժամանակավոր ազգային կոնսենսուս։ Իրավիճակի մյուս առանձնահատկությունն այն է, որ հանրային կյանքում իշխանությունը նախաձեռնողականության բացարձակ մոնոպոլիստ է։ Պլանավորում, քիչ թե շատ երկարատև հաշվարկ այս պահին իշխանությունն է անում։ Բայց ստանալով «ինչ ուզում անում եմ» միջավայրը՝ թույլ է տալիս նաև կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալներ։ Այդպիսին է եկեղեցու դեմ արշավը։

Եկեղեցին, անշուշտ, հաղթելու է և դա անելու է իր վեհությամբ։ Հիմա այդ պրոցեսն է։ Պատահականությունների բոլոր ալիքները, ժամանակավոր դժվարություններն ու խելահեղությունները ջարդվելու են այդ վեհության առջև։ Բայց ժամանակն է, որ այդ վեհությունը անցնի նաև պետական կառույցներին, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտներին։ Այդ դեպքում կհաղթենք բոլորս։

Ինքներս մեր առաջ  ազնիվ լինելու դեպքում կընդունենք, որ մեր ողբերգական տապալումների հիմքում հենց վեհության պակասն էր, մեր մտածողության և վարքագծային  մանրությունը։ Արցախի և անվտանգության սուր խնդիրներ ունեցող պետության մեջ պետական մտածողությունը, տասնամյակների ընթացքում, այդքան ցածր մակարդակի չէր կարող լինել, չէին կարող այդքան մանր լինել պետական, քաղաքական և քաղաքացիական համակարգերի պատկերացումները։

Իհարկե, այս ամոթալի «յոլա գնալու» փուլն անվերջ չի ձգվելու։ Արագ վերականգնում կլինի այն պահից, երբ հասկանանք, որ  մեր պետությունը պետք է առաջ տանի խորքային պատկերացումներ ունեցող, սեփական փողից ու նյութական բարիքներից այս երկիր վեր տեսնող մարդկային որակը»,-գրել է նա։