Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ին
Քաղաքականություն

Փաշինյանը հայտարարում է՝ խաղաղությունը հաստատվել է, Ալիևը ձևակերպում է նոր պահանջներ․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Ալիևը փոխեց Սևանի անունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ բացահայտել է իր իրական մտադրությունները՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականության հիվանդությամբ» և, իբր, միշտ նպաստել են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրել են։

Նրա խոսքով՝ «ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին․ մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։

Ալիևը նաև պնդել է, որ 20-րդ դարի սկզբի ռուսական կայսերական քարտեզներում «Սևանա լիճ» գոյություն չունի, այլ՝ «Գոյչա լիճ», և որ Հայաստանի տարածքի գրեթե բոլոր տեղանուններն ունեն ադրբեջանական ծագում։

Այսպիսով, Բաքուն շարունակում է պետական մակարդակով առաջ մղել պատմության և տարածքային պատկանելիության կեղծ թեզեր՝ ձևավորելով Հայաստանի նկատմամբ հերթական պահանջների հիմքը։

Փաստորեն, այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը ձևակերպում է նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ։

Տպավորությունն այնպիսին է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացը ոչ թե հակամարտության կարգավորման փորձ էր, այլ նախընտրական դադար՝ Փաշինյանի համար։

Ալիևը հստակ հասկացնում է, որ այդ «դադարի» գինը վճարվելու է հետընտրական փուլում՝ քաղաքական կամ տարածքային զիջումների տեսքով։

Նրա այս հռետորաբանությունը բացահայտում է այն, ինչ իշխանությունը փորձում է ներկայացնել որպես խաղաղություն․ իրականում դա պարզապես ժամանակավոր կոմֆորտ է, որը հետագայում կվերածվի նոր պարտավորությունների։

Ո՞րն է Ալիևի խոսքի ենթատեքստը:

Ալիևի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքուն անցնում է ռազմական ճնշումից դեպի ժողովրդագրական էքսպանսիա։

Երբ նա ասում է՝ «կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով», խոսքը խաղաղության մասին չէ, այլ՝ ներթափանցման նոր ձևերի։

Սա հին ռազմավարության նոր փուլն է՝ առանց զենքի, բայց նույն նպատակով․
Հայաստանի ինքնիշխանության աստիճանական թուլացում՝ տեղեկատվական, հոգեբանական և քաղաքական մեթոդներով։

Ալիևի այս հայտարարությունը պատահական չէ․ այն հստակ քաղաքական ազդանշան է՝

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից,

պարզապես փոխել է գործիքը՝ զենքի փոխարեն օգտագործելով պատմությունն ու քարտեզը,

Ադրբեջանը սպասում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների հերթական փուլին՝ նոր զիջումներ պարտադրելու համար։

Այս պայմաններում Փաշինյանի խոսքը «խաղաղության հաստատման» մասին հնչում է ոչ թե որպես իրատեսական գնահատական, այլ՝ որպես քաղաքական ինքնախաբեություն։

Քանի դեռ Ալիևը փոխում է Սևանի անունը, Հայաստանը չպետք է լռությամբ ընդունի իր պատմության վերաշարադրումը։