Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ-ի նախընտրական շտաբում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջերս ՔՊ վարչությունը հայտարարեց, որ 2026 թ. ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քարոզչական պատասխանատուն կլինի Վահագն Ալեքսանյանը։
Պարզվում է, շտաբի մյուս անդամներն էլ են Փաշինյանի վստահելիները՝ քիչ բացառությամբ։ Օրինակ, ֆինանսական հարցերով պատասխանատու է նշանակվել Փաշինյանների ընտանեկան «գանձապահ», «Հայկական ժամանակի» նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, մարզերի պատասխանատուն կլինի Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, որը նաև ի պաշտոնե մարզպետների «վերակացուն» է։
Եվ Երևանի պատասխանատու է նշանակվել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի և Փաշինյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին նաև ՔՊ-ում են խոսում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում