Պոկել Մայր Աթոռից և դարձնել իր «կրոնի» հետևորդ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Հովհաննավանքում ֆեյք պատարագները ձախողվեցին, երկրորդ կիրակի օրն ավելի քիչ մարդ կար, քան նախորդ կիրակի, ընդ որում մեծ մասը՝ ՔՊ-ականներ, «պղծության» երկրորդ արարից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի էլ Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում է պատարագի մասնակցելու՝ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ: Նա միացել էր Հովհաննավանքի պատարագին եւ դեմ դուրս եկել Եկեղեցուն։ Թվում էր, թե 2 անգամ խայտառակվելուց հետո Փաշինյանն այլևս չի փորձի, սակայն թիմում ասում են, որ խնդիրը ոչ այնքան պատարագի մասնակիցների թիվն է, որքան այն, որ նա փորձում է քայլ առ քայլ հոգեւորականներ պոկել Մայր Աթոռից եւ դարձնել իր «կրոնի» հետեւորդ։ Թալին գնալու խորհուրդն էլ այն է, որ մյուս թեմերում ևս ոգևորվեն, և նոր հոգեւորականներ միանան այս արշավին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում