Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակ
Հասարակություն

Հայերենագետ Հրաչ Մարտիրոսյանը անդրադարձել է Սևանա լճի անվանումների թիրախավորմանը՝ Ալիևի կողմից

Լեզվաբան հայերենագետ Հրաչ Մարտիրոսյանը նախնական հպանցիկ ակնարկով անդրադարձել է Սևանա լճի անվանումների թիրախավորմանը՝ թշնամու կողմից։

Նա գրել է. «Երդվյալ թշնամին հայատյացության, կեղծարարության ու զավթողականության հերթական հրավառությունն է արձակել՝ այս անգամ թիրախավորելով Սևանա լիճը և վկայակոչելով 20-րդ դարի սկզբի ռուսական քարտեզները («Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ» և այլն)։ Ու անընդունելի են դրա լրջությունը մեղմացնող կամ դա զուտ ներքին լսարանին ուղղված խոսք համարող կամ Սևանա լճի մյուս անվանումների հպանցիկ հիշատակումով սահմանափակվող արձագանքները։

Բազմիցս ասել եմ (ու ինքս էլ արել եմ ինչքան կարողացել եմ)՝ նման բաներն անտեսելը կամ մեղմացնելը մերժելի ու վտանգավոր գիծ է։ Կառավարությունը և գիտնականները պետք է միջազգային հանրության ականջները մշտական գրոհի տակ պահեն՝ ամեն առիթով ու անառիթ դիվանագիտական ու ակադեմիական բոլոր խողովակներով ի ցույց դնելով թշնամու խոսքի սնանկությունն ու ագրեսիվ հայատյացությունը և տեղ հասցնելով պատմական ճշմարտությունը։

Սևանա լիճը բազմիցս վկայված է հայ հին մատենագրության մեջ տարբեր անուններով։

Ահա դրանցից մեկը՝ Պատմահոր վկայությամբ.

• Բայց Սմբատ հանդերձ մանկամբն Արտաշիսիւ ելանէ առ ափն ծովուն Գեղամայ, զթիկամբքն Արագածն կոչեցեալ լերին. աճապարէին հասանել ի բանակն Երուանդայ:

Մովսէս Խորենացի 2.խզ (1913=1991. 170 տող 17-19):

.  Ու այս ակնհայտագույն տվյալը կարելի է մտցնել միջազգային հանրության աչքը ոչ միայն ձեռագրային անուրանալի վկայություններով, այլև ո՛չ հայազգի գիտնականների այլալեզու թարգմանություններով ու ծանոթագրություններով` հին հրատարակություններից մինչև Thomson 2006. 182:

.  Սևանա լճի հին հայկական անվանումներից մյուսը հստակորեն վկայված է օրինակ 7-րդ դարի «Աշխարհացոյց»-ում, որտեղ Սիւնիք աշխարհի համատեքստում կարդում ենք.

• զԳեղարք/գունի՝ (զ)հոմանուն ծովովն։

.  Սուքրեան 1881. 33 տող 7 [ֆրանս.` Soukry 1881. 44]; Յակոբեան 2013. 138):

.  Ձեռագրի ֆաքսիմիլեն տե՛ս Hewsen 1994. 52 (էկրանապատկերը կկցեմ ցածում):

.  Բայց ո՛չ միայն սրանք։ Հե՛նց Սեւան տեղանունն էլ բազմիցս վկայված է հայ հին մատենագրության մեջ և 20-րդ դարին նախորդած քարտեզներում։ Քարտեզների վկայությունները կթողնեմ քարտեզագետներին ու պատմական աշխարհագրության մասնագետներին (մանավանդ որ հիմա տնից ու իմ գրադարանից հեռու եմ)։ Ես այստեղ մի կողմ կթողնեմ նաև Սեւան տեղանվան ստուգաբանության և դրա՝ Սիւնիք-ի հետ կապ ունենալու խնդիրը (տես՛ Ալիշան 1893. 6a և Արմեն Պետրոսյանի 2009 ու մյուս աշխատանքները): Այստեղ միայն կթվարկեմ Սեւան կղզու անվան (որն իհարկե նույնական է լճի անվանը) հին մատենագրական վկայություններից մի քանիսը միայն։

• Սեւան կղզին, որ ի ծովակին Գեղամայ:

 Յովհաննէս Դրասխանակերտցի (9-10-րդ դարեր). Մարգարյան / Թոսունյան 1996. էջ 96։

• բնակէր ի կղզւոջն Սեւան

Կիրակոս Գանձակեցի (13-րդ դար). Մելիք-Օհանջանյան 1961. էջ 81 տող 9, հմմտ. նաև 87 տող 11 և հաջ.:

• Գեղամ Գեղարքունի է, ուր կայ ուխտն Մաքենիս, եւ Սեւան կղզին ի մէջ ծովուն։

 Վարդան Վարդապետի «Աշխարհացոյց» (13-րդ դար). Պէրպէրեան 1960. էջ 12 տող 33-34:

 Չմոռանանք նաև ձեռագիր հիշատակարանները.

• ի Սևան կղզոջ Գեղա մեծ ծովակիս (9-րդ դար).

 Մաթևոսյան ՀայՁեռՀիշատ Ե-ԺԲ, 1988. էջ 41:

• յերկիրս Գեղամայ ի Սեվան կղզի (15-րդ դար):

 Խաչիկյան ՀայՁեռՀիշատ ԺԵ/Բ, 1958. էջ 5 տող 3 և հաջ.:

Հիշեցնենք, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայերին»։