Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալԺամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել ենՊակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին ՇվեյցարիայումՀռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՓամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ ՄեդվեդևՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԱրարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԵՄ տնտեսական անկումն անխուսափելի է․ EuractivԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըՎենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ ԿոբախիձեՆյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հասարակություն

Չեմ կարծում, որ դասախոսները պետք է զբաղվեն դրանով․ Ժաննա Անդրեասյանը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչի՝ հարթակից ելույթ ունենալու մասին

«Նախարարությունն է ստացել բողոքը և ուղարկել բուհ դիտարկման»,- ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից ազատելուն։

Նա նշեց, որ, իր ունեցած տեղեկություններով, խոսքը մեկ միջադեպի մասին չէ, շարունակական վարքի մասին է։

«Կարծում եմ՝ ուսանողները բավարար հասուն մարդիկ ենք գնահատելու իրենց մատուցվող նյութի բովանդակությունն ու նպատակը։ Ամենևին չեմ կարծում, որ կարելի է  հեշտությամբ մանիպուլացնել մեր սովորողներին։ Չեմ կարծում, որ դասախոսները պետք է զբաղվեն դրանով»,- ասաց Անդրեասյանը։

Նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը մեկ այլ հարցով դիմեց նախարարին։ Նա նախ նշեց, որ մի քանի որ օր առաջ  Գևորգյան ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ  Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը քաղաքական ցույցի ժամանակ ելույթ էր ունենում, մինչդեռ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը  ռեկտորներին արգելում է  քաղաքական գործունեությամբ զբաղվել։ 

«Կուզեմ իմանալ՝ նախարարությունն ուշադրություն դարձրե՞լ է  այս հարցին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել»,- հարցրեց Ղազարյանը։ 

Անդրեասյանն ասաց, որ Գևորգյան ճեմարանը լիցենզավորված բարձրագույն ուսումնական կրթական ծրագիր իրականացվող հաստատություն է, դրա նկատմամբ վերաբերելի են օրենսդրության բոլոր պահանջները, այդ թվում՝ քաղաքական զսպվածություն, նման վարքագծի անթույլատրելիություն։ 

«Գիտեմ, որ միջադեպ մասին եք խոսում։ Խոսքը վերաբերում է  տեսուչի՝ հարթակից ունեցած ելույթին, որը կարող է, այո, մեկնաբանվել, որպես քաղաքական բովանդակություն պարունակող, քանի որ որոշակի հայտարարություններ է իր մեջ պարունակում և արվել է այդ կոնտեքստում։ Ներկայումս այդ միջադեպի քննարկման փուլում ենք, համապատասխան գրությամբ մեր դիրքորոշումը կարտացոլենք նաև ճեմարանի ղեկավարությանը։ Մենք շատ ենք կարևորում, որ բուհերը լինեն իրենց վերաբերելի դաշտում գործող հաստատություններ, նման դրսևորումները չեմ կարծում որևէ կերպ պետք է խրախուսվեն կամ աննկատ մնան»,- ասաց Ժ. Անդրեասյանը։