Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակ
Հասարակություն

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն էականորեն փոխելու է առողջապահության ոլորտի և տնտեսության իրավիճակը. Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շուրջ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի հունվարից պլանավորվում է ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, պարզաբանել, որ այն համընդհանուր է, այլ ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն ինչին։ Փաշինյանի խոսքով, աշխարհի փորձը նույնպես ցույց է տալիս, որ ապահովագրական փաթեթները որոշակի սահմաններ են ունենում և մեր երկրի դեպքում էլ դրվել է շատ կարևոր նշածող և առանձնացվել առաջնային, կարևոր ծառայությունները, որոնք պետք է ծածկի առողջապահության համընդհանուր ապահովագրությունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին մանրամասնել է, որ իրականացվել է վերլուծություն և  առանձնացվել են այն հիվանդությունները, որոնք ամենահաճախ հանդիպողն են, և այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացվել են ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք կյանք փրկող են և զերծ են պահում հաշմանդամությունից, օգնում են վաղ հայտնաբերմանը,  այսինքն՝ շեշտադրումն արվում է  կանխարգելման վրա, որպեսզի բուժումն էլ ծախսարդյունավետ լինի։

Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել շահառուների խմբերին, նշվել է, որ լինելու են շահառուների խմբեր, որոնց փաթեթների արժեքն ամբողջությամբ վճարվելու է պետական բյուջեից և լինելու են շահառուների խմբեր, որոնք մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենց փաթեթների համար, նաև ընդգծվել է, որ բոլորի համար փաթեթի արժեքը նույնն է լինելու: 2026 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից վճարվելու է մինչև 18 տարեկան և 65 և ավելի տարիքի, հաշմանդամություն ունեցող և սոցիալական որոշակի շերտերի շահառուների համար: Անահիտ Ավանեսյանը նաև հավելել է, որ նախագծով տարեկան փաթեթի արժեքը կազմելու է 129 600 դրամ:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև այն շահառուներին, որոնք ստանում են 200 000 դրամ և ավելի աշխատավարձ, ընդգծվել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նրանք վճարելու են փաթեթի տարեկան գումարը, իսկ 2026 թվականի ընթացքում տարբեր վերաբաշխումների արդյունքում իրենք այս ծախսը չեն կատարելու և երկարաժամկետում էլ այնպիսի համակարգեր պետք է ստեղծվեն, որպեսզի նրանք այս ծախսը կամ քիչ զգան, կամ չզգան: Մանրամասնելով, թե որոնք այդ համակարգերը, նշվել է, որ կրճատվելու են «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները, քանի որ վերլուծությունները ցույց են տվել, որ հիմնադրամն արդեն իսկ բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի այդ միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ վերադարձ է կատարվում նախկին 1000 դրամին՝ 5500 դրամի փոխարեն և ավելացած գումարն ուղղվելու է առողջության ապահովագրության համակարգին: Հաջորդը սոցիալական կրեդիտների հնարավորությունն է, համընդհանուր հայտարարագրումը։ «Եվ այս մասով էլ 200-500 հազար դրամ ստացողների համար, պարոն վարչապետ, Ձեր հանձնարարությամբ նաև փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը առողջապահության ուղղությամբ և ամսական թույլ ենք տալու 6000 դրամ հետ ստանալ սոցիալական կրեդիտներից: Այսինքն՝ այստեղ 4500 դրամ և 6000 դրամը, ըստ էության, ծախսը, այդ բեռը քաղաքացին չի զգալու: Քաղաքացին 500 դրամ է վճարելու»,- մանրամասնել է Անահիտ Ավանեսյանը։ 

Հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում լինելու են սկրինինգային ծրագրեր, որոնք լինելու են պարտադիր և ամենամյա: Ընդգծվել է, որ սա նաև կնպաստի առողջության հանդեպ նոր մշակույթի ձևավորմանը՝ կանխարգելել և հայտնաբերել հիվանդությունը վաղ ախտանիշների շրջանում:

Փաշինյանը նաև պարզաբանել է, թե ինչու է ընտրվել 200 000 դրամ աշխատավարձի շեմը և ընդգծել. «Նախ հետևյալը կա, որ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 200 000 դրամից ներքև աշխատավարձով սեգմենտում աշխատավարձի ստվերն ամենաշատն է: Եվ մենք սրանով լրացուցիչ խթան ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիները նաև իրենց գործատուներից պահանջեն, որ իրենց աշխատավարձերը ճշգրիտ ֆիքսվի, որպեսզի իրենք մտնեն համակարգի մեջ: Եվ սա մի ուղերձ է, որ ես ուզում եմ անպայման մեր քաղաքացիները լսեն: Հետագայում արդեն, իհարկե, պլանավորում ենք, բայց սա քաղաքական հարց է, որովհետև լրացուցիչ խթան պետք է տանք, որպեսզի աշխատավարձի ստվերային հատվածը կրճատվի և մարդիկ գան և այդ 200 000 շեմից ավելի շեմում սկսեն աշխատել, որպեսզի համակարգից օգտվեն»։

Նշելով, որ սա մեծ բարեփոխում է՝ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին և նշել. «Այնպես չէ, որ մենք հաջորդ օրն արթնանալու ենք և տեսնելու ենք, որ մեր առողջապահական համակարգը, մենթալիտետը, հարաբերությունները, ամեն ինչ փոխվեցին: Այդ ամենը պետք է փոխվի ժամանակի և մեր աշխատանքի ընթացքում»: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային հաղորդակցությունը:

Ամփոփելով քննարկումը՝ երկրի ղեկավարն ընդգծել է. «Այս համակարգը, իհարկե, էականորեն փոխելու է մեր երկրում առողջապահության իրավիճակը և, իհարկե, տնտեսության իրավիճակը, որովհետև ես հավատում եմ, որ սա կարևոր բարեփոխում է, այդ թվում՝ տնտեսական զարգացում ապահովելու համար, մարդկանց աշխատանքային պոտենցիալը, ստեղծագործ պոտենցիալը լիարժեք դարձնելու համար»։