Goldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից
Քաղաքականություն

Իրականացվում են աշխատանքներ ՀՀ-ի և Ադրբեջանի հասարակությունների միջև շփումների ուղղությամբ․Գրիգորյան

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների 13-րդ հանդիպմանը։

ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝
«Հարգելի գործընկերներ,
Հարգելի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, և մասնավորապես Սերգեյ Կուժուգետովիչին, այս կարևոր նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար, որի նպատակն է քննարկել մեր տարածաշրջանի և ԱՊՀ ամբողջ տարածքի անվտանգության, կայունության և զարգացման ապագային առնչվող հիմնարար հարցերը։

Անկախ Պետությունների Համագործակցությունը արդեն ավելի քան երեք տասնամյակ հանդիսանում է մեր երկրների միջև երկխոսության, համագործակցության և փոխօգնության կարևոր հարթակ։ Այս տարիների ընթացքում ԱՊՀ-ն զգալի դեր է խաղացել փոխըմբռնման ամրապնդման, անվտանգության ոլորտում ջանքերի համակարգման, ինչպես նաև տնտեսական և մարդասիրական համագործակցության զարգացման գործում։ Ժամանակակից մարտահրավերների և արագ փոփոխվող արտաքին միջավայրի պայմաններում մեր տարածաշրջանների առջև կանգնած են կայունության ապահովման, վստահության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության խնդիրներ։ Այս առումով, ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումները հնարավորություն են տալիս մշակել ռազմավարական մոտեցումներ, որոնք ուղղված են մեր ժողովուրդների շահերի պաշտպանությանը և մեր պետությունների զարգացման ապահովմանը։

Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի ԱՊՀ-ի շրջանակներում ընթացող երկխոսությունը՝ որպես անվտանգության, փոխկապակցվածության և կայուն զարգացման հարցերի քննարկման համար կարևոր հարթակ։ Այս հարթակը մեզ հնարավորություն է տալիս մշակել ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված են խաղաղության և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև այն խնդիրների լուծմանը, որոնք պահանջում են հավաքական մոտեցում և փոխըմբռնում։

Հարավային Կովկասի տարածաշրջանը, անկասկած, ապրում է կարևոր փոփոխությունների շրջան՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային և մտածելակերպի մակարդակներում։
Կցանկանայի հատկապես ընդգծել այն պատմական նշանակության իրադարձությունը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, որտեղ կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Վաշինգտոնյան համաձայնագրի արդյունքում Հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն, և այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։
Ինստիտուցիոնալացման բաղադրիչներից մեկը երկու երկրների կողմից «Խաղաղության պայմանագրի» ստորագրումն ու վավերացումն է։ Մյուս կարևոր բաղադրիչը՝ հաղորդակցությունների ապաշրջափակումն է, որը կստեղծի տնտեսական փոխկախվածություն տարածաշրջանում և, իր հերթին, կնպաստի խաղաղության ամրապնդմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ձգտումը հաստատող համատեղ հռչակագրի ստորագրումը դարձավ կարևոր հանգրվան մեր երկար սպասված խաղաղությանը հասնելու ճանապարհին։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ։

1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որը հանդիսանում է ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթուղթը, նույնպես առանցքային դեր է խաղացել այսօրվա գործընթացի հիմքերի ձևավորման գործում։ Դրա հիման վրա մենք շարունակում ենք կառուցել մեր համագործակցությունը։ Կարևոր է ընդգծել, որ նաև արդի համատեքստում մենք պետք է հիմնվենք այս բազային սկզբունքների վրա, ինչպես և անում են Հայաստանն ու Ադրբեջանը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Այսօր, երբ Հարավային Կովկասը աստիճանաբար ազատվում է ռազմական հակամարտությունների ծանր ժառանգությունից և անցնում է շահերի բախման տրամաբանությունից դեպի համագործակցության տրամաբանություն, բացվում են նոր հորիզոններ խաղաղ և կայուն զարգացման համար։

Կցանկանայի հատկապես ընդգծել Վաշինգտոնի համաձայնագրի շրջանակում հաղորդակցությունների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև TRIPP ծրագիրը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Ներկայում Հայաստանը ակտիվորեն քննարկում է TRIPP ծրագրի մանրամասները ԱՄՆ-ի հետ, և մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի անցնել գործնական աշխատանքների իրականացմանը։

Այս նախագիծն իր մասշտաբներով և նշանակությամբ եզակի է, քանի որ այն ուղղված է այնպիսի պայմանների ստեղծմանը, երբ տրանսպորտային և հաղորդակցական ուղիները կօգտագործվեն ոչ թե որպես մրցակցության գործիքներ, այլ որպես համագործակցության և փոխադարձ բարգավաճման միջավայր։ Մենք այս քայլում տեսնում ենք ոչ միայն դրական դինամիկա ենթակառուցվածքների ոլորտում, այլև հումանիտար կապերի և փոխվստահության զարգացման գործում։ Այս գործընթացի ամենակարևոր բաղադրիչներից մեկը տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումն է, ինչը պարզապես ենթակառուցվածքային խնդիր չէ, այլ ռազմավարական քայլ՝ կայուն և երկարաժամկետ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սա հատկապես կարևոր է նրանով, որ Հայաստանը և հարևան երկրներն ունեն զարգացման մեծ ներուժ, և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը մեզ հնարավորություն է տալիս հասնելու ավելիին, քան պարզապես տրանսպորտային հաղորդակցության բարելավումն է:
Մենք տեսնում ենք, որ այս նոր փուլում ամենակարևոր գործոններից մեկը դառնում է բոլոր կողմերի ներառականությունը։

TRIPP ծրագրի շրջանակում մենք ձգտում ենք ստեղծել իրական համագործակցության և փոխշահավետության միջավայր։ Այս ծրագիրը նպատակ ունի ձևավորել կապեր ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև ԱՊՀ այլ երկրների հետ՝ ապահովելով հայկական տրանսպորտային ուղիների ինտեգրումն ավելի լայն ցանցերում, ներառյալ Եվրասիական տարածքում։ Սա բացում է նոր հնարավորություններ առևտրի, լոգիստիկայի և մարդկանց տեղաշարժի համար՝ միաժամանակ նպաստելով փոխկախվածության ամրապնդմանը, ինչը, իր հերթին, կարևոր գործոն է անվտանգության ապահովման գործում։

Օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո իրականացվում են աշխատանքներ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումների ակտիվացման ուղղությամբ։ Այսպես, հոկտեմբերի 21-22-ին Երևանում տեղի ունեցավ ադրբեջանական քաղաքացիական հասարակության պատվիրակության այց, որի նպատակն էր ակտիվացնել երկու հասարակությունների միջև շփումները։ Մենք համոզված ենք, որ նմանատիպ փոխայցերը պետք է շարունակվեն և ներառեն նոր շերտեր, ինչը կնպաստի խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը։

Այսպիսով, հաղորդակցությունների ապաշրջափակումը և նման ծրագրերը՝ ինչպիսիք են TRIPP-ը, մարդկային կապերի զարգացումը, երկխոսության ակտիվացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ հիմնական տարրեր են, որոնք դարձնում են կայունությունն անշրջելի և ձևավորում են ողջ տարածաշրջանի բարգավաճման հիմքը։ Մենք բաց ենք երկխոսության համար, պատրաստ ենք աշխատել փոխադարձ հարգանքի ոգով և ձգտում ենք, որպեսզի մեր համագործակցությունը ոչ միայն բերի կոնկրետ արդյունքներ, այլ նաև դառնա օրինակ այլ տարածաշրջանների համար, որոնք դեռ պետք է անցնեն նման ճանապարհով։
Համոզված եմ, որ այսօրվա նիստը կլինի կարևոր քայլ՝ ավելի խաղաղ, փոխկապակցված և անվտանգ տարածաշրջան ստեղծելու ճանապարհին, որը կծառայի ԱՊՀ-ում ընդգրկված բոլոր ժողովուրդների և պետությունների բարօրությանը։

Շնորհակալություն ուշադրության համար»։