Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձևաչափին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին անցկացնելու համար Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձեւաչափին։ Քարոզարշավին ներգրավվել են նաեւ դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են։
Լուրեր կան, որ նրանք ցուցակագրում, օգնություն են բաժանում բնակիչներին՝ ինչ-որ ՀԿ-ների անունից, հընթացս ուղղորդում իշխանական թեկնածուի կողմը։ Մեզ պատմեցին, որ քարոզարշավին ակտիվ ներգրավված են նաև Մեխակյանի քրոջ ամուսինը և նրա եղբայրը, որոնք Վաղարշապատում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով։ Նրանք վախեցնում են՝ ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինի իր համար»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում