Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ Tasnim
Հասարակություն

Էս ի՞նչ եք անում մեր կրթության ու մեր երեխաների ապագայի հետ․ Այբբենարանում էջերը խառն են և բացակայում են որոշ տառեր․ բաց նամակ՝ ԿԳՄՍ նախարարին (լուսանկարներ)

44-օրյա պատերազմում զոհված հերոս  Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում հհրապարակել է դասագրքից լուսանկարներ և դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին։
 
Նա մասնավորապես գրել է,․
 
«Տիկին նախարար,
 
Այսօր հայ ծնողը ձեռքում է պահում իր երեխայի առաջին դասարանի Այբբենարանը՝ այն գիրքը, որով սկսվում է հայ մանկան ճանապարհը դեպի գիտություն, լեզու ու հայրենիք։
 
Բայց այս գիրքը այլևս սուրբ խորհրդանիշ չէ, որովհետև դրա միջից դուք հանել եք Մեսրոպ Մաշտոցին։
 
Նրան հանելով՝ դուք հանել եք ոչ թե նկարը, այլ մեր հիշողությունը, մեր ինքնությունը, մեր արմատը։
 
Կարող եք պատճառներ բերել, արդարացումներ հորինել, բայց ոչինչ չի արդարացնի այն փաստը, որ մեր փոքրիկների առաջին գիրքը զրկել եք ամենասրբագույն խորհրդից։
 
Դա պարզապես սխալ չէ, դա վիրավորանք է մեր մշակույթի, մեր լեզվի և Մաշտոցի անվան հանդեպ։
 
Ավելին՝ այն գիրքը, որով մեր երեխան պետք է սովորի իր առաջին տառերը, լցված է խառնաշփոթով ու անփութությամբ։
 
38-րդ էջից հետո գալիս է 33-րդը, 34-ից հետո՝ 41-րդը, 44-ից հետո՝ 51-րդը, իսկ 52-ից հետո՝ 47-րդ էջը։
 
Եվ ամենաաղետալին՝ գրքում չկան «Մ» և «Ե» տառերը։
 
Պատկերացնո՞ւմ եք՝ այբբենարան, որտեղ չկա Մեսրոպի «Մ»-ը և Երևանի «Ե»-ն։
 
Ասես փորձ է արվում խեղել հենց հայոց այբուբենի հոգին։
 
Էս ի՞նչ եք անում մեր կրթության հետ։
 
Էս ի՞նչ եք անում մեր երեխաների ապագայի հետ։
 
Անփութություն, անտարբերություն, իսկ ամենակարևորը՝ անպատասխանատվություն։
 
Առաջին դասարանցու գիրքը սովորական ուսումնական նյութ չէ։
 
Այն սրբություն է, հիմք, որի վրա կառուցվում է հայի հոգին։
 
Եվ երբ այդ սրբությունից հանում եք Մաշտոցին, դուք նրան չեք նսեմացնում՝ դուք ձեզ եք խոնարհեցնում ձեր իսկ անփութության ծանրության տակ։
 
Հայ ծնողը լռել չի կարող, որովհետև այստեղ խոսքը ոչ թե քաղաքականության, այլ ազգային արժանապատվության և ինքնության մասին է։
 
Երբ Մաշտոցը բացակայում է երեխայի գրքից, այնտեղ բացակայում է նաև Հայաստանը։
 
Ամոթ է։
 
Ամոթ է Մաշտոցին հանել, ամոթ է այբուբենը խեղել, և ամոթ է այսպես վերաբերվել մեր երեխաների առաջին գիտելիքին՝ մեր լեզվին»։