Goldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից
Քաղաքականություն

Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան–ԵԽ համագործակցության ընթացիկ հարցերն ու կրթության, գիտության, մշակույթի և մարդու իրավունքների ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղիները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Հայաստան–ԵԽ նոր գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը՝ հատկապես կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Նա շեշտել է, որ այս համագործակցությունը կնպաստի եվրոպական արժեքների ամրապնդմանը և ժողովրդավարության զարգացմանը։

Ժաննա Անդրեասյանը հատուկ կարևորել է կրթության դերակատարությունը ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում՝ ընդգծելով քաղաքացիական և մարդու իրավունքների կրթության ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է ընդլայնել ԵԽ-ի հետ համագործակցությունը՝ զարգացնելով մեդիագրագիտության, հանդուրժողականության և ժողովրդավարական մշակույթի ուսուցմանն ուղղված համատեղ ծրագրերը Հայաստանում։

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումները՝ նախարարը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացվում են լայնածավալ և համակարգային փոփոխություններ․ մշակվել և ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը համահունչ է եվրոպական կրթական արժեքներին ու մոտեցումներին։ Նա ներկայացրել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընթացող բարեփոխումները, անդրադարձել նոր օրենքի ընդունման գործընթացին և ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությունը։

Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առավել ակտիվ մասնակցել Եվրոպայի խորհրդի “Cultural Routes” և “Heritage Education” ծրագրերին՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանությունը և դրա միջոցով խաղաղության ու երկխոսության խթանումը։ Նա նաև տեղեկացրել է, որ Կառավարությունը նպատակ ունի զարգացնել մշակութային և ստեղծարար արդյունաբերությունները՝ դիտարկելով մշակութային ժառանգությունը՝ որպես սոցիալ-տնտեսական զարգացման շարժիչ ուժ։ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 2025 թվականի նոյեմբերի 26–28-ը Երևանում տեղի կունենա միջազգային «Մշակութային խաչմերուկ. Երևան» համաժողովը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արտահայտությունների բազմազանության պաշտպանության և խթանման մասին կոնվենցիայի 20-ամյակին։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը՝ Նոր ժողովրդավարական պակտը։ Նա ընդգծել է՝ նախաձեռնությունն ավելի քան ժամանակին և կարևոր է, և Հայաստանի կառավարությունը լիովին աջակցում է դրան։ Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը և կրթական անվտանգ միջավայրի ապահովմանը, երիտասարդության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով բռնության և խտրականության կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը։

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերած ուշադրության և համագործակցության պատրաստակամության համար։ Նա վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը նոր էջ կբացի Հայաստան–ԵԽ գործնական համագործակցության պատմության մեջ՝ ի նպաստ Հայաստանի համայնքների, ուսումնական հաստատությունների, մշակութային կառույցների և քաղաքացիների բարօրության։