«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Brave Heart» երգը արդեն հասանելի է
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Ալբերտի երգի տեսհոլովակն արդեն հասանելի է։ Երգը կոչվում է «Brave Heart»։
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը Զարուհի Բաբայանի սանն է։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Բաբայանը, նա գրել է․ «Անսահման ուրախ եմ, որ իմ սանը՝ մեր Ալբերտը, պիտի ներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում 2025» երգի մրցույթում։ Երկու շաբաթ է, ինչ այս լուրը պահվում էր գաղտնի, և վերջապեեեեես։ Ամիսների աշխատանք, ծանրաբեռնված օրեր։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ տարի դիմավորենք բոլորին ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»։
Բաբայանի դուստրը՝ Սոֆի Դևոյանը, իր ինստագրամյան էջում ևս գրել է․ «Տաղանդավոր ջան, անչափ ուրախ ու հպարտ ենք, հատկապես որ Զարուհի Բաբայանի սանն ես»։