Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ Tasnim
Հասարակություն

Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրողը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է. տնօրենի խոսքով՝ գնի փոփոխություններ չեն

Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրող ընկերությունը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է։  Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ընկերության տնօրեն Վլադիմիր Գասպարյանը։

Նա վստահեցրեց, որ եթե արդեն ցորենի առաջին խմբաքանակը տեղ է հասել, ուրեմն որևէ խոչընդոտ չի եղել։ «Եղավ այն, ինչ եղավ. 35 տարի չէր եղել, հիմա փաստ է՝ ցորենը եկել է։ Մենք, մեր հարևանները չենք կարող որևէ բան փոխել։ Հիմա լա՞վ ենք արել, որ օգտվել ենք այս հնարավորությունից, թե՞ վատ ենք արել։ Խոսքը վերաբերում է պարենային անվտանգությանը, թե ինչ նշանակություն ունի պետության համար։ Եթե ՀՀ-ում բեռի հետ կապված մի ամիս խնդիր լինի, ու մեր ենթադրյալ կասկածների հիման վրա չբերեինք և այս հնարավորությունից չօգտվեինք, ինչքանո՞վ ճիշտ կլիներ։ Կարծում եմ՝ մի ավել ճանապարհ ունենալը, ավել դուռ բացվելը միայն ողջունելի է»,-ասաց նա։

Ընկերության տնօրենը նշեց, որ այս ճանապարհն այլընտրանք է, որից կշահեն բոլորը։ «Հրաժարվելն էլ մեր կողմից սխալ կլիներ պետության հանդեպ։ Ընդհանուր առմամբ, դուք պատկերացնո՞ւմ եք Լարսի ծանրաբեռնվածությունը սրանով ինչքան կթեթևանա։ Դուք տեսնում եք չէ՞, ինչ է կատարվում Լարսում։ Դրան էլ գումարած՝ ՌԴ մուտքի 90 օրվա սահմանափակումը վարորդների համար։ Մինչև օրս այդ հարցը չի լուծվել, շատ վարորդներ չեն կարողանում գնալ, բեռնատարները կանգնեցրել են ու չեն քշում»,-մանրամասնեց Գասպարյանը։

Իսկ թե հնարավո՞ր է այս ճանապարհի շնորհիվ հացի գինը նվազի՝ պատասխանեց. «Էական նշանակություն, որ ասեմ ունենալու է՝ չէ։ Ցորենի գինը նույնն է, տրանսպորտի գինն է փոխվում։ Իրականում տրանսպորտի գինն ավելի էժան է, բայց՝ ոչ էական։ Ոչ թե 50 տոկոս կամ 20 տոկոս, այլ ավելի փոքր թիվ է։ Ուղղակի այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, բայց քիչ է»։

Իսկ մտահոգությունների մասով, որ կարող է Ադրբեջանը մի օր որոշի ճանապարհը փակել՝ ընկերության տնօրենն ասաց՝ այդ հարցի պատասխանը իրենց տիրույթում չէ. «Բայց մենք, որպես ընկերություն, մեր սեփական մեքենաներն ունենք, ներկրում ենք։ Հիմա, եթե որոշի փակել, մենք մեր մեքենաներով էլի կբերենք այնպես, ինչպես մինչ այս ճանապարհի բացելն էր՝ էլի Փոթիով լաստանավով կբերենք։ Մինչև հիմա ոչ մի խնդիր չի եղել չէ՞։ Այս ճանապարհը հիմա որ լինում է, ողջունելի է՝ ավելի լավ, թող լինի մի նոր ճանապարհ»։

Հարցին, թե որպես տրանզիտ երկիր Ադրբեջանը որևէ արտոնություն տալի՞ս է բեռների տեղափոխման համար, թե՞ ինչպես Վրաստանով է՝ տարանցման նման ինչ-որ գին է սահմանված, պատասխանեց, որ այս պահին կոնկրետ բան չի կարող ասել, որովհետև ընդհանուր վճարումները ՌԴ-ի հետ են արվում, և ծախսերն արդեն առանձնացվում են։

Ներկրման ծավալներն աստիճանաբար կավելացնե՞ն՝ արձագանքեց, որ այս հարցին էլ դեռևս հստակ չեն կարող պատասխանել, միտումները ցույց կտան․«Վաղը ինչ կլինի՝ չենք կարող ասել»։

Նշենք, որ «Բաղրամյան» ՍՊԸ–ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, որը ցորենի շուկայում բավական մեծ՝ կեսից ավելի մասնաբաժին ունի։