Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը
Հասարակություն

44-օրյա պատերազմի մասնակից Վահե Եղիազարյանն օգնության կարիք ունի․ քույրն ահազանգում է

44-օրյա պատերազմի մասնակից Վահե Եղիազարյանի քույրը՝ Սեդա դանիելյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, տեսանյութ և կից գրել․

«Վահեն այն տղաներից է, որ պատերազմի օրերին չխնայեց իրեն։

Երբ հրաման եկավ, որ հինգ հոգի պետք է բարձրանան դիրքեր, նա առանց վարանելու առաջիններից մեկն էր։
44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին նրանք կորցրին իրենց ընկերոջը։
 
Վշտից ու վրդովմունքից տղաները 44 օր շարունակ սարերից չիջան։
 
Վահեն այն ժամանակ ոտքերում ստացավ բեկորային վնասվածքներ, բայց չնահանջեց։
 
Նա սովորեց ինքն իրեն սրսկել, կաթիլային միացնել և նույնիսկ սեփական ոտքերից բեկորներ հանել՝ միայն թե չիջնի ներքև ու չթողնի ընկերներին մենակ։
 
Նա վնասազերծեց 4 տանկ, իսկ մի դեպքով՝ երբ արկն ընկավ նրանց դիրքը, տղաները մտածեցին, թե Վահեն այլևս չկա…
 
Բարձր փոշու միջից, հողի տակից, նա նորից դուրս եկավ՝ ողջ ու կանգուն։
 
Երբ հետ նահանջի հրաման տրվեց, Վահեն այն քաջերից էր, ով չհնազանդվեց։
 
Նա մնաց իր դիրքում և պայքարեց մինչև վերջ՝ չթողնելով, որ դիրքերը հանձնվեն։
 
Այդ պատճառով էլ նա զրկվեց Շքանշանից և Պատվոգրից…
 
Բայց Վահեն երբեք չի ափսոսել դրա համար։
 
Նրա խոսքերով՝
«Ինձ ոչ մի բան նրանցից հարկավոր չէ…
Դա իմ ընկերոջը հետ չի բերի» 
Վահեն երբեք չէր սիրում խոսել պատերազմի մասին։ Նրա լռությունը ավելի շատ էր ասում, քան ցանկացած պատմություն։
Նա վերադարձավ տուն՝ մտածելով, որ վերջապես խաղաղություն է, բայց ճակատագիրը նոր փորձություն ուներ նրա համար…
Խաղաղ օրերին Վահեն ծանր վթարի է ենթարկվում։
 
Վնասվածքներն այնքան լուրջ էին, որ բժիշկներն անգամ չէին հավատում, թե նա կկարողանա խոսել կամ շարժվել։
Բայց ինչպես պատերազմի օրերին, այս անգամ էլ նա չհանձնվեց 
Այսօր Վահեն պայքարում է նոր կյանքի համար՝ վերականգնման երկար ու ցավոտ ճանապարհով։
 
Նրա ամեն մի շարժումը հաղթանակ է, ամեն մի ժպիտը՝ հույսի նշան։
 
Այս տեսանյութը պատերազմի օրերից է՝ երբ նա հաց էր տանում դիրքերում եղած տղաներին։ Ճանապարհին ձայնագրում էր նրանց համար՝
որ տեսնեն, որ նա գալիս է...
 
 
Այսքան փորձությունների միջով անցած Վահեն այսօր օգնության կարիք ունի։
 
ԱՊՊԱ-ի հատկացրած գումարը վաղուց ծախսվել է նախկին վիրահատությունների վրա,
իսկ պետությունը չի հոգում նրա բուժման ընթացքը։
 
 Ձեր ամեն մի դրամը կօգնի Վահեին ոտքի կանգնել։
 
Նա արժանի է լիարժեք ապրելուն։
Միասին կարող ենք վերադարձնել նրա քայլերը։ 
 
 Հաշվեհամարներ՝
 Ֆաստ բանկ – 2621140827751001
 Քարտ՝ 4335 4400 4006 8088
 ԻԴրամ – 11800904828100 / 11800904828101»,-գրել է քույրը։