Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալԺամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել ենՊակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին ՇվեյցարիայումՀռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՓամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ ՄեդվեդևՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԱրարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԵՄ տնտեսական անկումն անխուսափելի է․ EuractivԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըՎենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ ԿոբախիձեՆյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հասարակություն

ՀՀ կառավարությունը շարունակաբար խրախուսելու է գիտության առաջընթացը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա կապակցությամբ, որում նշված է.

«Սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ,

այսօր նշվում է Գիտության միջազգային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման։ Այն առաջին անգամ նշվել է 2001 թվականին՝ նպատակ ունենալով ընդգծել գիտության այն կարևորությունը, որ վերջինս կարող է ունենալ հանրային զարգացման համար, մասնավորապես՝ խաղաղությանն ու կայուն զարգացմանը նպաստելու առումով։ Սա կարևոր է դարձնում ոչ միայն գիտությամբ զբաղվելն ընդհանրապես, այլ ընդգծում է նաև գիտության՝ հանրային կառույց լինելը, գիտական հետազոտության և աշխատանքի արդյունքների վերաբերյալ շարունակական ինքնահայեցման անհրաժեշտությունը, հանրային հաշվետվողականությունն ու հանրությանը գիտական արդյունքների և հետազոտության ներկայացման կարևորությունը։

Այդ իմաստով հատկապես կարևոր են գիտության սոցիալական և տնտեսական ազդեցությունների դիտարկումը, բնական և հասարակական գիտությունների հավասարակշռված զարգացումը, որովհետև բնական գիտությունները կարող են նորանոր հայտնագործություններ ներկայացնել, բայց դրանց կիրառության հանրային և հոգեբանական ազդեցությունների ուսումնասիրություններն են, որ կարող են ամբողջացնել շղթան և գիտելիքը դարձնել համարժեք առկա իրողություններին։ Հանրային և պետական համատեքստն ու կարիքներն են նաև, որ պետք է հիմք հանդիսանան գիտական հետազոտությունների համար՝ դրանք դարձնելով պահանջված և նշանակալից։

Այս տարի Գիտության միջազգային օրը կրում է «Վստահություն, փոխակերպում և ապագա․ գիտություն, որի կարիքն ունենք 2050 թվականին» խորագիրը, որն առավել սրությամբ է դնում գիտության առաջ կանգնած մարտահրավերները հասկանալու, ձևակերպելու և առաջ շարժվելու հարցերը։ 2050-ի գիտությանն ընդառաջ գնալու համար այս տարի արել ենք թերևս ամենակարևոր քայլերից մեկը՝ ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որն ամրագրում է ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ կարգավորումները։

Բոլորովին վերջերս հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությունը՝ կից գործողությունների ծրագրով, որը ծառայելու է ժամանակակից և առաջանցիկ ուղղություններով հետազոտական և մարդկային ներուժի զարգացմանը, ՀՀ մրցունակության և պաշտպանունակության բարձրացման նպատակով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը, հանրային կյանքում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը։

Պետությունը կարևորում է հատկապես երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ, նրանց առաջխաղացումը և հնարավորությունների առավելագույն իրացումը։ Առանձնակի ջանքեր են ներդրվելու հավելյալ արժեք ստեղծող և գիտատար ձեռնարկությունների ստեղծման ու զարգացման ուղղությամբ ինչպես ներքին ռեսուրսներով, այնպես էլ օտարերկրյա ուղիղ ներդրումներով։ Կառավարության ծրագրի շրջանակում վերջին տարիներին արդեն իսկ բազմաթիվ մեխանիզմներ են գործարկվել՝ խրախուսելու գիտական համայնքին, բարձրացնելու տեղական արդյունքի մրցունակությունը միջազգային տարբեր հարթակներում։ Ավելի տեսանելի դարձնելով պետության ջանքերը՝ պետք է նշեմ, որ այս տարի՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ, արձանագրվել է գիտական կադրերի որակավորում անցած գիտական աշխատողների բազային պետական աշխատավարձի աստիճանական աճ, որը 2021 թ. ցուցանիշները գերազանցել է 105%-ից մինչև 300%-ով։

Պետության կողմից իրականացվող 160 խոշոր դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված են միջազգային առաջատար խորհրդատուներ կամ խմբի ղեկավարներ հինգ աշխարհամասի 32 պետությունից, ինչը վկայում է այն մասին, որ գիտության ոլորտը համահունչ է ընթանում միջազգային առաջատար փորձին և միտումներին: Եվս 252 միջազգային խորհրդատու՝ չորս աշխարհամասի 36 պետությունից, ներգրավված է ավելի փոքր դրամաշնորհային ծրագրերում, ինչն ապահովում է աշխարհի առաջատար գիտելիքը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։

Գիտական կազմակերպությունները շարունակում են համալրվել ժամանակակից սարքավորումներով։ Ուզում եմ հիշեցնել, որ այս նպատակով նախորդ տարի հատկացվել էր 3,4 մլրդ ՀՀ դրամ՝ Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծման և գերհամակարգչի ձեռքբերման համար, իսկ վերջինիս առավել արդյունավետ կիրառության համար ստեղծվելիք տվյալների կենտրոնին արդեն 2025 թվականին հատկացվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ: Սրանք փաստեր են, որոնք հավաստում են պետական քաղաքականության հետևողականությունը։

Գիտությունն առավել հասանելի և ընկալելի դարձնելու, գիտության հանդեպ հետաքրքրվածություն ձևավորելու նպատակով այս տարի արդեն հինգերորդ անգամ անցկացվել է համադպրոցական գիտության ամենամյա փառատոնը։ 250 դպրոցականներ՝ Երևանից և ՀՀ մարզերից, փառատոնի շրջանակում ներկայացրել են իրենց գիտական հետազոտւթյունները։ Հաղթող ճանաչված 62 նախագծից երեքը ներկայացրել է Հայաստանը Լատվիայում EUCYS ԵՄ երիտասարդ գիտնականների 36-րդ մրցույթին։ Այս տարի ևս գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել է «Գիտության շաբաթ» ծրագիրը՝ հասարակության լայն շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումներով՝ թե՛ Երևանի Ազատության հրապարակում, թե՛ հանրապետության շուրջ 300 դպրոցներում և մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները։

Գիտության հանդեպ հետաքրքրությանը մեծապես նպաստում են դպրոցական լաբորատորիաները, որոնք հնարավորություն են տալիս փորձեր իրականացնել, նախագծային աշխատանքների միջոցով առաջին անգամ հետազոտական գործունեություն իրականացնել՝ երեխաներին ուղղորդելով դեպի հետագա գիտական աշխատանք։ Հանրապետության արդեն 800 դպրոցում արդիական լաբորատորիաներն իրականություն են. հաջորդ տարի դրանք կլինեն նաև մյուս դպրոցներում։ Մեր շուրջ չորս տասնյակ ավագ դպրոցներ արդեն երրորդ տարին աշխատում են ֆաբլաբերի ձևաչափով՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, գաղափարն իրականություն դարձնելու կարևոր մեթոդաբանությամբ։

Մենք չափազանց կարևորում ենք նաև հայագիտության զարգացումը։ Այս տարի արդեն երկրորդ անգամ Մատենադարանում անցկացվեց հայագիտական կոնգրեսը՝ աշխարհի առաջատար հայագիտական կենտրոնների ներգրավմամբ, որն իրապես դառնում է հայագիտական մտքի զարգացման և գաղափարների քննարկման կարևոր հարթակ։ Պետությունը շարունակում է նաև տարբեր երկրների համալսարաններում հայագիտական կենտրոնների ֆինանսավորումը՝ հայագիտությունը դարձնելով համաշխարհային մի ցանց՝ բազմաթիվ գիտնականների և ուսանողների ներգրավմամբ։ Մենք խրախուսում ենք նաև հայաստանյան ամսագրերի զարգացումը և միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկումը և շատ ուրախ ենք, որ այս տարի արդեն մի քանի ամսագրեր իրենց տեղն են գտել այդ շտեմարաններում, մյուսներն էլ ճանապարհին են։ Սա պիտի դառնա նաև հայերենով գիտության զարգացման ճանապարհներից մեկը։ Այս տարի առաջին անգամ իրականացրել ենք նաև պետության կարիքների համար գիտական հետազոտությունների մրցույթը, որն էապես կմեծացնի գիտական աշխատանքի հանրային և տնտեսական ազդեցությունը։

Մենք մշտապես բախվում ենք մարտահրավերների, որոնք խելամտորեն հաղթահարելու ամենաուղիղ ճանապարհը զարգացած գիտություն ունենալն է։ Այն ամուր զարգացող տնտեսություն, ամուր պաշտպանություն, քաղաքակիրթ և իրավագիտակից հասարակություն ունենալու կայուն երաշխիք է։ ՀՀ կառավարությունը շարունակաբար խրախուսելու է գիտության առաջընթացը, հետևողական ծրագրերով նպաստելու է գիտական համայնքի ներուժի զարգացմանը և գիտական արդյունքի մրցունակության բարձրացմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր գիտական համայնքին, մաղթում եմ ամենահամարձակ գաղափարների իրականացում։ Միասնաբար ամենաբարդ խնդիրների վերհանմամբ՝ մենք կարող ենք գտնել բոլոր հարցերի պատասխանները։

Շնորհավոր Գիտության միջազգային օր»։