Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր
Հասարակություն

Դատախազությունը 10 ամսում պետությանն է վերադարձրել 15 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք և դրամական միջոց

Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք և դրամական միջոց: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը՝ դրամական միջոցները:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 4 միլիարդ 621 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9.6376 հա մակերեսով հողամասերի և 572.6 քմ մակերեսով շինությունների նկատմամբ:

Երևան քաղաքում պետությանը վերադարձված հողատարածքներից 5-ը գտնվում են Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում, մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում, երկուսը՝ Երևան քաղաքի Ղափանցյան 59 և 59/11 հասցեներում:

Մարզերում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 557 միլիոն 675 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 24.2624 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:

Մարզերում պետությանը վերադարձված 5 հողատարածքները գտնվում են Ծաղկաձոր քաղաքում, մնացած գույքերը՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում:

Համայնքների սեփականության իրավունքն է գրանցվել 20 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.9 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:

Համայնքի տիրապետմանն են վերադարձվել 290 միլիոն 307 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.0275 հա մակերեսով հողամասեր:

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 248 միլիոն 970 հազար դրամ, որից 110 միլիոն 642 հազար դրամը փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ 138 միլիոն 328 հազար դրամի մասով դատական ակտերը հարկադիր կատարման փուլում են:

Դատախազական ակտերի հիման վրա՝ համայնքներին են վերադարձվել՝

3 մանկապարտեզ,

1 մարզադաշտ,

բնության 1 հուշարձան,

2 պուրակ,

209 միլիոն 159 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6.5 հա մակերեսով հողամաս:

Այսպիսով, 2025 թվականի 10 ամիսների ընթացքում դատական ակտերի հիման վրա՝ պետությանը կամ համայնքներին է վերադարձվել 40 անշարժ գույք  (2024 թվականին՝ 18 անշարժ գույք) (30 գույքի վերաբերյալ առկա են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, 10 գույքի վերաբերյալ՝ իրավունքի դադարեցման և համայնքի տիրապետմանը վերադարձնելու վերաբերյալ ակտեր):