Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր
Հասարակություն

Այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում. Արթուր Խաչատրյան

«Այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։

Խաչատրյանը նշեց, որ տնտեսությունը, տնտեսական աճը հիմնված է եղել շինարարության վրա։

«Մեզ սպառնում են բավականին ծանր օրեր՝ նվազող տնտեսական աճով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա` այն, ինչ ներկայացվում է այս նախագծով, շատ նման է ցեմենտային կլինկերի տուրքերի փոփոխությանը։

«Թե կլիները, թե ամրաններն օգտագործվում են շինարարության մեջ։ Տուրքերի բարձրացումը մեկ նպատակ ունի՝ փոքրացող շուկայում ապահովել տեղական արտադրողին։ Եթե շուկան լիներ մեծ, բոլորի համար տեղ կլիներ, բայց քանի որ շինարարությունը չի կարող անվերջ աճել, Հարկային օրենսգիրքը փոխելով, սահմանափակելով եկամտահարկի վերադարձի ժամկետը 2025 թվականով Երևանով... Երևանում արագ աճեց շինարարությունը, մարզերում փոփոխությունը ակնկալված արդյունքը չի տվել։ Գոնե թվերը ցույց չեն տալիս,  որ ունենք շինարարական բում մարզերում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հեղինակներն առաջարկում են «Պետական տուրքի մասին» գործող օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով: Նրանք պարզաբանել են, որ խոսքը վերաբերում է մետաղական ամրանների մասով ներմուծման համար սահմանված տուրքին: Այս պահին ներկրման տուրքը 29.000 դրամ է: Իրանա-իսրայելական հակամարտությունից հետո պայմանավորված իրանական արժույթի անկմամբ՝ իրանական շուկայում կտրուկ նվազել են ամրանների գները (մոտ 35 հազ. դրամով մեկ տոննայի համար): Այդ պատճառով անհավասար պայմաններ են ստեղծվել ներկրողների և տեղում արտադրողների համար:

Դեռևս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ` կարգավորումը վերաբերում է երկար արտադրական ու տնտեսական շղթաներին: Այս ճանապարհով գնալու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով շուկայի փաստացի իրողությունները և  արտադրողների իրական մտահոգությունները: Նշվել է, որ առաջարկը 55-60 հազար դրամի սահմաններում է եղել և  քննարկումների արդյունքում մեկ կիլոգրամի համար չափը սահմանվել է 45 դրամ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակումների արդյունքում պետական տուրքը բազային տուրքի 55-ապատիկի փոխարեն կառաջարկվի սահմանել 45-ապատիկ: