Հարութ Սասունյանը լավ լուր է հայտնել
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Ներիշխանական խմորումներ. ում են «քցել» և ում են դեռ «քցելու» ՔՊ-ականները՝ Փաշինյանի հրահանգով. «Հրապարակ»
Ռուսական բանակը Օդեսայում հարվածել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավին
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումՍահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն զանգվածային հարձակում է իրականացրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի վրաՓաշինյանը որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին. «Հրապարակ»210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»Մարզպետներն անգործ կմնան. «Ժողովուրդ»Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ռազմաբազայինԳագիկ Ծառուկյանին 2 անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, Արեգնազ Մանուկյանին արգելում են անգամ անչափահաս զավակին տեսնել. «Հրապարակ» Ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում՝ ուղիղ եթերում. «Ժողովուրդ»ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել. «Հրապարակ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն Իրանին նոր հարվածներ է հասցրելԻշխանությունը Կոտայքի մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»«Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրամիության կողմից». Դավիթ Իշխանյանի որդու ելույթը ԵԽ-ում
Դավթաշենում շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչումՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել«Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլըԻրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասինԼիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակումՄատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրերԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներինՓոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության խորացումըՈղբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանըՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալԱլիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ ԴավթյանԻրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվելՔուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներինՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԾառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով․ ՍուրենյանցԲաքվում ապօրինաբար պավող Դավիթ Իշխանյանի որդին՝ ԵԽ-ում․ Բաքվի դատավարությունը Հայաստանի դեմ է19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Թանդիլյանը ահազանգում է հայ գերիների վիճակի մասին․ «Նրանք շարունակում են պայքարել ապրելու համար»Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանՌուսաստանը և ԱՄՆ-ը կարող են ընդլայնել համագործակցությունը տիեզերական ծրագրերումԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» ԱՄՆ-ն Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը կգանձի ․ Դոնալդ Թրամփ Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ
Քաղաքականություն

Նիկոլը չէ՞ր Արցախի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ Ալիևն ընդունել է, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի լինելու․ Շարմազանով

Նիկոլը չէ՞ր Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ Ալիևն ընդունել է, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Եթե Արցախն արդեն նախկինները տվել էին, ինքը, իր տիկինն ու իր ամբողջ սվիտան շաբաթը մեկ ուղղաթիռով ի՞նչ գործ ունեին Արցախում, ո՞նց էր ինքը Շուշիում ինագուրացիա անում, ո՞նց էր որդուն ուղարկում Արցախ, ո՞նց էր իր ԱԺ նախագահը ղեկավարում Արցախ-Հայաստան բարեկամության խումբը։

Կամ եթե Սերժ Սարգսյանի բանակցածը վատն էր, դու չե՞ս ասել, արա՛, ես սկսում եմ իմ բանակցային կետից, իսկ դա նշանակում է, որ դրանից հետո ինչ եղել է, քո պատասխանատվության ներքո է։

Նիկոլ Փաշինյան, դու ես 2020թ․ նախ ընթերցել Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթը, ապա ասել՝ երբ ուզենաս, կվերադառնաս այդ փաստաթղթին, դե վերադարձի՛ր։

Ես ծանոթ եմ 2019թ․ բանակցային փաստաթղթին։ 2021թ․ հունվարի 13-ին Պոպովը գաղտնազերծել է այն։ Նա ասել է, որ ՄԽ համանախագահ երկրները չեն առաջարկել հենց այնպես տարածքներ հանձնել, Արցախը ստանում է միջանկյալ կարգավիճակ, Արցախի կառավարումն իրականացնում են Արցախի իշխանությունները, 5 շրջանները հանձնվում են, տեղակայվում են խաղաղապահ ուժեր, Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում են, նրանց հարցը որոշվում է հանրաքվեով, Արցախը Հայաստանի հետ Լաչինով անխափան կապ պետք է ունենար, Արցախն իրավունք էր ունենում անդամակցել այն բոլոր միջազգային կազմակերպություններին, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկիր լինելը պարտադիր չէ։

2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ Հադրութը հանձնված է, Փաշինյանն ասաց՝ չկա տենց բան, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ես պնդում եմ, որ տրված է Հադրութը։ Կանչեց իր աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդին, գնացին, մի կես ժամ հետո եկան, խուճուճ մի բան ասացին՝ թե իբր Հադրութը հանձնված է, բայց գյուղերում մարտեր են ընթանում։ Նման մի բան։

Ես ասել եմ այդ օրը, որ պատերազմի մեջ մեղավոր է ինքը՝ իր հակապետական գործունեությամբ, բայց այս պահին դադարեցնում ենք մեր ընդդիմադիր գործունեությունը ու ամեն ինչ կանենք, որ հաղթենք այդ պատերազմում։ Ասել եմ՝ ամեն ինչի պատասխանատուն դու ես՝ հաղթանակն էլ է քոնը, պարտությունն էլ է քոնը, պետությունն ինչ կասի՝ կանենք։

Հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը, որովհետև Ֆրանսիան ուզում է, բայց ազդեցությունը չի հերիքում։ Ես էլ ասել եմ՝ գնա՛, խնդրի՛ր Պուտինին, թող դադարեցնի պատերազմը։ Ո՛չ այո ասաց, ո՛չ՝ ոչ, ու գնաց։ Հոկտեմբերի 19-ին էլի կանչեց։ Մեզ թվաց՝ համաձայն է ստեղծել մի մարմին՝ կազմված նախկին նախագահներից, ԱԳ նախարարներից կազմված, ովքեր պետության այդ ծանր պահին կարող են օգնել, իրավիճակի մեջ բեկում կարող են մտցնել։ Բայց այդ օրը ես նրան տեսա սարսափելի իրավիճակում, շատ վատ հոգեվիճակում։

Ասաց՝ Պուտինը զանգել է, ասել՝ կարող է կանգնեցնել պատերազմը, Ալիևը համաձայն է, ես էլ եմ համաձայն։ Ասել եմ՝ ի՞նչ առաջարկ կա, ասել է՝ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել եմ՝ 5+2, Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակը, այլ տարբերակ չի քննարկվել։

Հիմա ասում եմ՝ այդ օրը Փաշինյանի ասած 5+2-ի մեջ Հադրութ, Շուշի ու Ստեփանակերտ չէին մտնում։ Արա, բա էդ օրը բոլորիս ասել էիր՝ բացառապես Ռուսաստանի շնորհիվ է, որ Ադրբեջանն ամբողջ Արցախը չի գրավել, բա ի՞նչ եղավ։ Հոկտեմբերի 19-ին մեզ ասում ես՝ համաձայնել ես դադարեցնել պատերազմը, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ասում ես՝ կասկա-բան հավաքեք, գնացեք պատերազմ… Հլը էդ օրն Իշխան Սաղաթելյանն էլ ասաց՝ քեզ թափ տուր, հավաքի, դուխով գնա, էդ վիճակով չգնաս բանակցությունների… Ես էլ ասել եմ՝ մենք քեզ 42 000 ք/կմ երկիր ենք փոխանցել, մտածիր՝ դու քեզնից հետո ի՞նչ ես փոխանցելու։

Հետո արդեն նոյեմբերի վերջում Պուտինն ասաց՝ Փաշինյանը հրաժարվեց կանգնեցնել պատերազմը, երբ Արցախն աննշան տարածքային կորուստներ ուներ դեռ։ Նկատենք նաև, որ եթե այդ ժամանակ կանգնեցներ պատերազմը, 2.500 զինվոր իր ընտանիքի կողքին կլիներ…

Ասում է՝ Ղարաբաղը թոկ էր Հայաստանի վզին, ու ամեն ինչ արեց, որ այդ թոկը կտրի։

Հիշում եք՝ երբ Ուկրաինան համաձայնել էր դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գնաց Կիև ու թույլ չտվեց դա անել։ Ինձ թվում է՝ նման մի բան էլ այստեղ է եղել։ Հավաքական Արևմուտքը թույլ չի տվել դադարեցնել պատերազմը, ինչպես որ նույն հավաքական Արևմուտքն այստեղ 2018թ․գունավոր հեղափոխություն արեց։

Ընդդիմադիրներին սարքել են ռուսական ազդեցության գործիչներ, երբ իր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իրենցից պրոռուսական իշխանություն չի եղել, իսկ Փաշինյանը Պուտինին նայում էր այնպես, ինչպես Աֆրոդիտեն՝ Զևսին։

Պուտինը Նիկոլ Փաշինյանին փրկեց և այն ժամանակ, երբ ասաց՝ նա դավաճան չէ, և դրանից հետո՝ 2021թ․ Դիմադրության շարժման ժամանակ ու դրանից հետո։

Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքներից մեկը Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևի այն հայտարարությունն էր, թե «փակ դռների հետևում ինձնից պահանջում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը», իսկ Փաշինյանին ինչ հրամայում է՝ անում է։

Ասում է՝ զենք ունեմ․ զենք ունես, գնա, Ադրբեջանի՝ 240 կմ օկուպացրած տարածքներդ ազատիր։ Ես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանն ատոմային զենք էլ ունենա, մեկ է, պարտվելու է թուրքերին։

ՔՊ-ի մոտ խուճապ է։ Ալիևն ինչո՞ւ պիտի պատերազմի Նիկոլի դեմ, ինչ ասում է՝ սա անում է։ Ալիևը պատերազմի է պատրաստվում ՀՀ-ում ազգային ուժերի դեմ։ Իրենք էլ իրենց հետախուզության տվյալներն ունեն, չէ՞, ասում են՝ Նիկոլը վարկանիշ չունի, վիճակ չունի, բա որ չվերընտրվեց… Այ դրա համար է զինվում Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն։ Ինքն էլ է դա հասկանում, Ալիևն էլ, Էրդողանն էլ։ Դրա համար շտապում են։ Դեռ տալու բան կա։ Նիկոլը, բացի տալուց, ուրիշ բան կարողանո՞ւմ է անել։

Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրը եղածը պահելն է, իսկ Փաշինյանով դա անհնար է։

Հայաստանում ամեն ժամ կարող է բան փոխվել․ այսօր լռություն է փոթորկից առաջ։ Մեզ պետք է բոլոր օրինական եղանակներով ազատվել Փաշինյանից։

Դավիթ Համբարձումյանի կալանավորումը քաղաքական պատճառներով էր։ Ոչ մի ապացույց չկա, որ Դավիթ Համբարձումյանը հանցանք է գործել։ 3 ամիս ավել տվեցին, որ գաղութում լինի 4 անչափահաս երեխաների հայրը, Մասիս համայնքում մեծ հարգանք վայելող մարդը։

Զարմանալի չէր, որ գունավոր հեղափոխություն անելիս Նիկոլի կողքից քայլում էր քաղհասարակությունն ու ամեն ինչով աջակցում, ավելի զարմանալի էր, որ իշխանության ներսից են նրան պաշտոն խոստացել։

Մեր իշխանությունը չի եղել սրբերի իշխանություն, բայց, այո՛, կրկնում եմ՝ 2018թ․ Հայաստանում եղել է գունավոր հեղափոխություն, որի գլխավոր շահառուները եղել են հավաքական Արևմուտքը, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ մասին առնվազն 2 անգամ ասել է Ալիևը։

Նիկոլ Փաշինյանը փորձելու է իր բոլոր հակառակորդներին կամ կալանավորել, կամ մասնակի չեզոքացնել։ Եթե ուղիղ եթերում ինձ 1000 հոգի իշխանությունից ծեծեն ու կալանավորեն, Արևմուտքը ձայն չի հանի։

Ժողովուրդը պետք է դուրս գա հուսահատությունից»,- գրել է նա։