Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)
Հասարակություն

Հայաստանում սուրճի օգտագործումը գրեթե 80 անգամ ավելի բարձր է, քան թեյինը. Արմեն Մուրադյան

Հայաստանում սուրճի օգտագործումը գրեթե 80 անգամ ավելի բարձր է, քան թեյինը․ Մեր երկրում՝ տարեկան մեկ անձի հաշվարկով, սպառում ենք գրեթե 8կգ սուրճ, մինչդեռ թեյի (հատկապես սև) ընդհանուր օգտագործումը նույն հաշվարկով կազմել է ընդամենը 0.1կգ, գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ցուրտ եղանակին, հատկապես ուղեկցող կամ սկսվող մրսածության դեպքում մեր առաջին ըմպելիքը դառնում է թեյը: Մինչդեռ, թեյը ոչ միայն ըմպելիք է, այլև մշակութային, սոցիալական և երբեմն՝ հոգևոր խորհրդանիշ, որը տարբեր ժողովուրդների մոտ ունի իր ծիսակարգը, ձևն ու նշանակությունը։ Թեյի պատմությունը սկսվում է շուրջ 5000 տարի առաջ Չինաստանում, երբ, ըստ լեգենդի, կայսր Շեն Նունը նկատեց, որ եռացրած ջրի մեջ ընկած թեյի տերևները տալիս են բույր և էներգիա։ Այնուհետև թեյը տարածվեց Չինաստանից դեպի Ճապոնիա, ապա՝ դեպի Հնդկաստան և Հարավարևելյան Ասիա,17-րդ դարում՝ Եվրոպա և հետագայում՝ ամբողջ աշխարհ։

Չինաստանում թեյը համարվում է կյանքի փիլիսոփայություն՝ «Չայի ճանապարհ» և կան թեյի հարյուրավոր տեսակներ՝ կանաչ, ուլուն, սպիտակ, սև, փու-երհ։ Թեյախմությունը անցկացվում է հանգիստ միջավայրում՝ շեշտը դնելով հոտի, համի և պատրաստման արվեստի վրա։

Ճապոնիայում թեյը ազգային մշակույթի մաս է կազմում՝ հայտնի որպես Chanoyu կամ Սադո` «թեյի ճանապարհ»։ Ճապոնական արարողությունը հանդիսավոր է՝ յուրաքանչյուր շարժում ունի խորհրդանշական իմաստ (հարգանք, մաքրություն, ներդաշնակություն), այստեղ օգտագործվում է փոշիացված կանաչ թեյ՝ matcha, որը վերջերս լայն կիրառում է ստացել նաև Հայաստանում:

Հնդկաստանում թեյը (chai) ամենօրյա ըմպելիք է։ Ամենահայտնի ձևը՝ Masala chai՝ սև թեյն է՝ կաթով, դարչինով, կոճապղպեղով, մեխակով և շաքարով։ Այստեղ թեյը նաև սոցիալական շփման միջոց է՝ մատուցվում է հյուրերին և փողոցային տաղավարներում։

Իր թեյախմությամբ հայտնի հաջորդ երկիրը Մեծ Բրիտանիան է, որտեղ թեյը դասական անգլիական ավանդույթ է՝ «afternoon tea»։ Սև թեյը խմում են կաթով կամ կիտրոնով՝ թխվածքաբլիթների կամ բուտերբրոդների հետ։ Թեյախմությունը երբեմն ընկալվում է որպես էթիկետի և հանգստի խորհրդանիշ։

Հայկական մշակույթում թեյը համարվում է ընտանեկան և հյուրասիրական ավանդույթ, այն սովորաբար սև կամ կանաչ տեսակի է՝ կիտրոնով, մեղրով, տարբեր մուրաբաներով, երբեմն՝ խոտաբույսերով (լավանդա, ուրց, մասուր, անանուխ, եղեսպակ)։ Մեր տատիկների «բույսերի թեյերը» համարվում են նաև բնական բուժման միջոցներ՝ մրսածության, նյարդային լարվածության, մարսողական խնդիրների դեպքում։

Այնուամենայնիվ, Հայաստանում թեյը՝ հատկապես խոտային կամ բնական հավելումներով, առավելապես օգտագործվում է մրսածության ժամանակ հաճախ որպես օժանդակ միջոց։ Կարևոր է հասկանալ՝ ինչն է իրականում բուժում, իսկ ինչը՝ պարզապես թեթևացնում ախտանիշները։

«Մրսածությունը» սովորաբար պայմանավորված է վիրուսներով (օր.՝ ռինովիրուս, կորոնավիրուս, ադենովիրուս), այն հիմնականում ինքնանահանջող հիվանդություն է, այսինքն՝ սովորաբար անցնում է 5–7 օրվա ընթացքում առանց յուրահատուկ բուժման։ Այս պարագայում բուժման նպատակն է՝ մեղմել ախտանիշները, պահպանել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը և ապահովել հանգիստ ու համապատասխան իմուն պատասխան։

Թեյը մրսածության դեպքում չի ոչնչացնում վիրուսները, սակայն այն կարող է ունենալ մի շարք օգտակար ազդեցություններ, որոնք օգնում են արագ ապաքինվել։

1. Հիդրատացում (ջրային հավասարակշռություն). թեյը հեղուկ է, իսկ մրսածության ժամանակ օրգանիզմը կորցնում է շատ հեղուկ՝ քրտինքի, բարձր ջերմության կամ քթահոսքի պատճառով, բավարար հեղուկը օգնում է կարգավորել ջերմությունը և պահել լորձաթաղանթները խոնավ։

2. Որոշ բույսեր, որոնք պարունակում են կենսաբանական ակտիվ նյութեր /ուրց, մասուր, անանուխ, եղեսպակ, սամիթ, կիտրոնախոտ/ ունեն հակաբակտերիալ և հանգստացնող հատկություններ։ Օրինակ` կոճապղպեղի թեյը կարող է մեղմել կոկորդի ցավը և խթանել արյան շրջանառությունը։ Մեղրով և կիտրոնով թեյը` մեղրը ունի որոշակի հակամանրէային հատկություն, իսկ կիտրոնը՝ վիտամին C-ի աղբյուր է։

3. Տաք գոլորշին թեթևացնում է քթային շնչառությունը (հատկապես անանուխով կամ էվկալիպտով թեյերը)։

4. Հանգստացնող ազդեցություն` թեյի տաքությունը և բույրը հանգստացնում են նյարդային համակարգը, օգնում են քնել և վերականգնել ուժերը։

Բայց, այնուամենայնիվ պետք է հիշել, որ թեյը չի կարող փոխարինել դեղորայքային բուժմանը, եթե կա բարձր ջերմություն, ծանր հազ կամ բակտերիալ վարակ, նաև չի կարելի շատ տաք թեյ խմել, այն կարող է գրգռել կոկորդը։ Մեղրով թեյը չի տրվում մինչև 1 տարեկան երեխաներին, քանի որ մեղրը կարող է պարունակել բոտուլիզմի հարուցիչներ, որոնք այս տարիքում կարող են դառնալ հիվանդության պատճառ։

Հայաստանում, եթե համեմատենք սուրճի և թեյի օգտագործման տվյալները, ապա հարկ է նշել, որ մենք գերադասում ենք սուրճը, տարեկան մեկ անձի հաշվարկով սպառելով գրեթե 8կգ սուրճ, մինչդեռ թեյի (հատկապես սև) ընդհանուր օգտագործումը նույն հաշվարկով կազմել է ընդամենը 0.1կգ։ Այս տվյալներից հետևում է, որ Հայաստանում սուրճի օգտագործումը գրեթե 80 անգամ ավելի բարձր է, քան թեյինը։

Իհարկե, ըմպելիքը նախասիրություն է և համային նախընտրանք, բայց օրվա մեկ բաժակ սուրճը, հատկապես ցուրտ եղանակին կարելի է փոխարինել թեյով, հատկապես կանաչ կամ սպիտակ, որոնք համարվում են ամենաառողջարարներից, իրենց հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ, օգնում են ճարպերի այրմանը, օժտված են հակաբորբոքային հատկություններով, առողջարար են սիրտ-անոթային համակարգի համար: Կանաչ և սպիտակ թեյերը համարվում են ամենաառողջարարները, բայց լավագույն թեյը կախված է ձեր նպատակներից ու առողջական վիճակից։