Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)
Հասարակություն

Ի՞նչ է կատարվում Սյունիքում․ անհետանալու շեմին է 47 հանրակրթական դպրոց

«Եթե մենք չունենանք կայացած կրթական համակարգ, վաղը լավ երկիր էլ չենք ունենալու։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի դեմ հնարավոր չէ հակառակվել, փաստարկներ ներկայացնել։ Իսկ վերին մակարդակներում արվում են քայլեր, որոնք բնավ էլ միտված չեն նորմալ կրթական համակարգ ունենալուն, եթե չասենք հակառակ են դրան։  Զորօրինակ, դեռևս 2023 թ․ սեպտեմբերի  11-ից հրապարակի վրա է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու  մասին» № 1790 Ա-/2 որոշումը, որի համաձայն Սյունիքի մարզում նախատեսվում է օպտիմալացնել 47 դպրոց, ըստ  Սյունիքի խոշորացված համայնքների՝ Կապանում՝ 12, Սիսիանում՝ 19, Տաթևում՝ 2, Գորիսում՝ 3, Տեղում՝ 3,  Քաջարանում՝ 4, Մեղրիում՝ 5»,-գրում է «Սյունյանց երկիր»-ը։

Աղբյուրը գրում է. «Արդեն նշվեց, որ Մեղրիում ևս կան դպրոցներ, որ միավորվելու են, կամ ընդհանրապես փակվել են։ 2025-ի հուլիսին կառավարության որոշմամբ լուծարվել է Լիճք գյուղի դպրոցը։ Ավելի վաղ փակվել էր նաև հարևան Տաշտուն գյուղի դպրոցը։ Ծրագիրը «կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովում» է հորջորջվում, բայց այդ հնչեղ ձևակերպման մեջ կրթական համակարգը խարխլելու իրողություններ կան։

Կարճևանի միջնակարգ դպրոցն ունի 25 աշակերտ, նախատեսվում է միավորել նոր կառուցվող Ագարակի միջնակարգ դպրոցի հետ։ Այժմ Կարճևանի դպրոցը, ինչպես փոխանցեց կրթօջախի տնօրեն Անժելա Աղայանը, վթարային վիճակում է, հինգ տարի է՝ պարապմունքներն անցկացվում են գյուղի բուժկետում։ Կարճևանն Ագարակից հեռու է չորս կիլոմետր, այս առումով տնօրենը նշեց, որ աշակերտներին տեղափոխելու  նպատակով փոխադրամիջոց պիտի հատկացնեն։

Օպտիմալացման ծրագրում ընդգրկված է նաև Ալվանքի միջնակարգ դպրոցը, որ այժմ 39 աշակերտ ունի: Վերջիններիս ծնողները տարակուսած են, թե այդքան աշակերտ ունեցող դպրոցը ինչո՞ւ պետք է միավորել մի այլ կրթօջախի, տվյալ դեպքում Շվանիձորի դպրոցի հետ, և դիմում են  տարբեր ատյաններ՝ այդ կործանարար քայլը կանխելու համար: Բայց ո՞վ է լսողը...

Երբ թերթում ես միավորվող դպրոցների պատմությունը, տխուր իրողության ես առնչվում։ Գյուղական դպրոցում, որտեղ ժամանակին հաճախում էր մինչև 100 աշակերտ, այժմ սովորում է 7-8-9, ասել է թե՝ միանիշ թվով աշակերտ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որոշ դպրոցներում ավելի շատ մանկավարժներ կան, քան աշակերտ։ Կապանի տարածաշրջանի Շիկահողի միջնակարգ դպրոցը մեկ աշակերտ ունի, մինչդեռ 1970-1980-ական թվականներին աշակերտների թիվը հասնում էր 200-ի, որոշ տարիների դպրոցը գործել է երկհերթ։

Տպավորություն է, որ հայրենի կառավարությունը մոռացության է մատնել գյուղը։ Անչափ տխուր է, երբ դռներն է փակում փառավոր պատմություն ունեցող դպրոցը։ Խոսքը Կապանի տարածաշրջանի Շրվենանց գյուղի դպրոցի մասին է, որ տարիներ առաջ լուծարվել է, այժմ քանդուքարափ վիճակում է, և եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, պատմական արժեք ունեցող այդ շենքը կվերածվի ավերակների։ Դպրոցը հիմնադրվել է Բաքվի հայտնի նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանի տրամադրած նյութական միջոցներով, դպրոցական առաջին զանգը հնչել է 1902 թվականին, դպրոցի նավակատիքը շնորհավորել է այն ժամանակներում մեծ համարում ունեցող «Մշակ» թերթը։ Ժամանակին Շրվենանցի դպրոց սովորելու էին գալիս ոչ միայն մոտակա, այլև հեռավոր՝ Սևաքար, Զեյվա, Վաչագան, Խդրանց, Բեխ, անգամ Գորիսի տարածաշրջանի առանձին գյուղերի ուսումնատենչ մանուկներ: Դպրոցը տվել է անվանի շրջանավարտներ, որոնց միայն թվարկումն ահագին տեղ ու ժամանակ կխլի: Եվ ահա այդ հայտնի կրթօջախի ուսումնական շենքը թողնել բախտի քմահաճույքին, պարզապես աններելի է:

Նույն կերպ համբավավոր  Լեռնաձորի դպրոցը պիտի միանա Ձագեձորի միջնակարգ դպրոցին: Այստեղ ևս տարակուսած են, քանզի կրթօջախը 78 աշակերտ ունի: Այս կրթօջախը նախորդ տարի նշել է հիմնադրման 100-ամյակը: Բացի այդ՝ մեծն մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանը՝ նույն ինքը Էջանանցին, այդ դպրոցում գիտելիքների ավանդման լավագույն, եթե չասենք օրինակելի ավանդույթներ  է արմատավորել, և սրբապղծություն կլինի դրանք զրոյացնել: Կրթօջախի համբավը տարածվել էր հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, Ռոբերտ Էջանանցու շնորհիվ ստեղծվել էր երկրագիտական թանգարան, լուրջ աշխատանքներ էին տարվում բանահյուսական նշխարները մոռացությունից փրկելու համար։ Դպրոցն ունի նաև հիշատակներ, դպրոցի պուրակում տեղադրված է գրքի հուշակոթող:

Բացի այդ, ժամանակակիցներն այն կարծիքն են հայտնում, որ եթե չլիներ Լեռնաձորի դպրոցը, գյուղը կարժանանար մերձակա մի քանի գյուղի (Կաթնառատ, Փուխրուտ և այլն) ճակատագրին, ասել է թե՝ կդատարկվեր՝ հանգչող փեթակի  հանգույն:

Տխուր է, երբ սահմանամերձ գյուղերն են ընդգրկված այդ տխրահռչակ որոշման մեջ: Տեղի-անտեղի բարբաջում են, թե գյուղը դպրոցով է կանգուն: Ահավասիկ, Կապանի ամենամեծ Դավիթբեկ գյուղի  Արամ Մանուկանի անվան դպրոցը պետք է միավորվի Արծվանիկի միջնակարգ դպրոցի հետ: Երկու գյուղը բավականին հեռու են միմյանցից, բացի այդ Դավիթբեկի դպրոցում 50 աշակերտ է սովորում, մանկավարժների 90 տոկոսն էլ տեղացի է: Եթե ձմռանն առատ տեղումներ լինեն, և ճանապարհը սառցակալի, դպրոցական երեխան ինչպե՞ս պիտի հասնի Արծվանիկ և հետ դառնա:

Ծրագրում ներառված է Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղի դպրոցը։ Այդտեղ այժմ 23 աշակերտ է սովորում։ Ի դեպ, այս դպրոցը ժամանակին կառուցել է տվել Գասպար Տեր-Մարգարյանցը՝ իր կնոջ Շուշանիկի պատվին։ Բարերարը զավակ չի ունեցել, պատգամել է՝ կառուցված դպրոցները թող լինեն մեր զավակները։ Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը, Լորի, ինչպես Գետաթաղի և Շենաթաղի դպրոցները միանալու են Դարբասի միջնակարգ դպրոցին։ Հենակետային է դառնում նա Վաղատինի միջնակարգ դպրոցը, որին պիտի միանան Շամբի, Որոտանի, Լծենի դպրոցները։

Սկզբում համայնքներն օպտիմալացրեցին, իսկ հիմա՝ դպրոցները, ինչը ևս ենթադրում է աշխատատեղերի կրճատում, մանավանդ, երբ այն կատարվում է դատարկվող-ամայացող գյուղերի օրինակով: Եվ դա այն դեպքում, երբ Սյունիքի գյուղերը՝ հանրապետության մյուս մարզերի համեմատությամբ, երբեք աչքի չեն ընկել բնակիչների մեծ թվով»։