Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)
Հասարակություն

Հայաստան ներկրված ղազախական ցորենն անվտանգ է. ՍԱՏՄ

Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական ցորենն արդեն ենթարկվել է անվտանգության փորձաքննության. այն չի պարունակում որևէ վտանգավոր նյութ, ռադիացված և թունավոր չէ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ի ասուլիսում հայտարարեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:  Նա հավաստիացրեց, որ դա պարենային ցորեն է, որը կարելի է օգտագործել: Առաջիկայում կհրապարակվեն նաև դրա կարգի վերաբերյալ փորձաքննության արդյունքները:

Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ ամեն օր Վրաստանի տարածքով շուրջ 100 բեռնատարներով Հայաստան է ներկրվում նույն որակի ցորեն: ՍԱՏՄ ղեկավարը տարակուսում է, թե ինչու է հատկապես այս խմբաքանակի ցորենի կարգի շուրջ նման իրարանցում առաջացել:

Նա հորդորեց ցորենը ներկրած ընկերությունից պարզել, թե ինչ նպատակով է այն օգտագործվելու:ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն էլ նշեց, որ հացահատիկի ծլած լինելը կապ չունի նրա կարգի հետ:

«Կոնկրետ ցորենի կարգաբանությունը որոշվում է ԳՕՍՏ-ով: Ծլած լինելը, անվտանգությունը և կարգը տարբեր բաներ են:

Չգիտեմ, թե ով է որոշել, որ անասնակեր ցորեն է ներմուծվել:  Ցորենի վերահսկողության հետ կապված գործում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգ, նաև միջպետական ստանդարտ ԳՕՍՏ 9353, որն ընդունվել է 2016 թվականին: Հստակ նշված է, որ 1-4-րդ կարգի ցորենները նախատեսված են պարենային, իսկ 5-րդ կարգինը՝ ֆուրաժային օգտագործման համար: Եվրամիությունում գոյություն ունի նաև 6-րդ կարգ ու տվյալ դեպքում 5-րդ կարգը նույնպես համարվում է պարենային:

Ցավոք, 2016-ին դուրս է եկել այն դրույթը, որ 1-4-րդ կարգի ցորենը պետք է լինի պարեն, իսկ 5-րդը՝ ֆուրաժ: Այսինքն, գիտնականները գտել են, որ անհրաժեշտություն չկա կարգի հետ կապված օգտագործման կոնկրետ ոլորտ նշել: Ստացվում է, որ ցանկացած կարգի ցորեն կարելի է օգտագործել ցանկացած նպատակով: Բայց հարց է առաջանում՝ միթե՞ չկա տարբերություն ֆուրաժայինի և պարենայինի հետ կապված:

Իհարկե, կա: Դա հստակ սահմանված է 015 տեխնիկական կանոնակարգով, որը համարվում է ԵԱՏՄ-ում գործող նորմատիվ-իրավական ակտ: Տարբերությունը սահմանված է ոչ թե որակական, այլ անվտանգային ցուցանիշներով:

Գրված է, որ պարենային է համարվում այն ցորենը, որը ներկայացված անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է անվտանգության ցուցանիշի ցուցիչի պահանջին: Եթե ցանկացած կարգի ցորեն համապատասխանում է 015 տեխնիկական կանոնակարգով սահմանված պարենային ցորենին ներկայացվող անվտանգության պահանջներին, ուրեմն դա հանգիստ կարելի է օգտագործել որպես պարեն»,- նշեց նա: Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ Հայաստանում որոշ շրջանակներ քննադատում էին ՀՀ իշխանություններին՝ պնդում անելով, թե ղազախական ցորենը որպես անասնակեր է ներմուծվել։