Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի Միքայելյանը
Քաղաքականություն

Հայաստանի ապագան այսօր զգալիորեն կախված է վաղարշապատցիների ընտրությունից․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Վաղարշապատում կայանալիք ընտրություններին ընդամենը մեկ օր է մնացել։ Վերջին օրերին իշխանություններն ամեն ինչ արել են այդ ընտրությունների «ձայնը իջեցնելու» համար։ Այդ խնդիրը լուծելու համար նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առել։ Նույնիսկ իրենց համար կենսական նշանակություն ունեցող եկեղեցու հարցի «քարոզչական լոկացիան» են Էջմիածնից Հովհաննավանք տեղափոխել, որպեսզի Վաղարշապատը հանկարծ քաղաքական օրակարգի թեմա չդառնա։ Դա արել են մեկ պարզ պատճառով՝ շեղել հանրության ուշադրությունը, որպեսզի կարողանան գողանալ Էջմիածինը ժողովրդից։ Իրենք լավ գիտեն, որ արդար ընտրություններում ոչ մի շանս չունեն։ Այսօրվա հավաքն էլ դրա ապացույցներից է։ Հետևաբար իշխանությանը ոչինչ չի մնում, քան գնալ խաբեության և գողության ճանապարհով։ Եվ այդպես էլ անելու են։

Վաղարշապատցիները սա պետք է լավ հասկանան։ Ընդդիմությունը՝ առավել ևս։ Ուստի մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ՔՊ-ն չկարողանա կյանքի կոչել իր ծրագրերը։ Սա չափազանց կարևոր խնդիր է։ Կարևոր է ոչ միայն Վաղարշապատի, այլև ողջ երկրի համար։

Վաղարշապատի ընտրությունները տեղային նշանակության ընտրություններ չեն։ Դրանք համապետական նշանակություն ունեն։ Արժեքային նշանակություն ունեն։ Պատվարժան պագային միտված նշանակություն ունեն։

Այո, առանց չափազանցության կարող եմ ասել, որ Հայաստանի ապագան այսօր զգալիորեն կախված է վաղարշապատցիների՝ իրենց ձայներին տեր կանգնելու կարողությունից։ Նաև ընդդիմության։ Նաև անաչառ դիտորդների։ Նաև լրատվամիջոցների…

Ես մեծ հույս ունեմ, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի մեր հայրենակիցները կկատարեն այդ կարևոր քայլը և մեր Հայրենիքի Սիրտը, հոգևոր կենտրոնը կազատագրեն նիկոլներից։ Փառք Աստծո, այդ գործը գլուխ բերելու համար նրանք հրաշալի թեկնածու ունեն։ Խաչիկ Մանուկյան։ Համար 8։

Անցած շաբաթների ընթացքում ուշադիր հետևել եմ քարոզարշավին և հատկապես Խաչիկ Մանուկյանի՝ չափազանց կշռադատված և դրական իմաստով ծանր խոսքին։ Նա խոստումներ շաղ տվող չէ։ Ոչ էլ պոպուլիզմով մարդկանց սրտեր շահող։ Նա նվիրումի, հավատքի, արժեքների ու վստահության առաքյալ է։ «Իրար որ հավատանք, մի լավ բան հաստատ կանենք», – վաղարշապատցիներին անընդհատ ասում էր Մանուկյանը։ Ու վստահաբար կանի։ Կասկած չունեմ։ Դրա համար Վաղարշապատ խոշորացված համայնքի իմ ընկերներին, հարազատներին, պարզապես ինձ վստահողներին խորհուրդ եմ տալիս ու հորդորում՝ գնացեք ընտրության և քվեարկեք Խաչիկ Մանուկյանի օգտին։

Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չցանկանաք այդպես վարվել, ապա կա նաև Սևակ Խաչատրյանի թեկնածությունը։ Գնացե՛ք անպայման ընտրության և ցույց տվեք նիկոլներին իրենց իրական տեղը նախ Վաղարշապատում, ապա՝ ողջ Հայաստանում»։