Ալ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցումԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՄոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալինԿոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըՊուտինը ստորագրել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենքըՎանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանըԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելԴատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա ՍաֆարյանիՀունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներՇնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանըԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվՎաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. ՎենսՕմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվելԵղեք ուշադիր․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ ԹրամփԱրթուր Օսիպյանը ազատ կարձակվիԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՊուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունըԱրտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԱնկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. ԷրդողանԵրևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Կրեմլը չի ​​սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Ամենաանիմատ և չօգտագործվող կանգառից դիմում եմ տրանսպորտի վարչությանը. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Թուրքական մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ
Մամուլ

«Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ակտիվ երեխա էր, բայց անկարգ չի եղել։ Եթե գիտեր՝ մի բանը սխալ է, ինձ դուր չի գա, երբեք չէր անի, որ հանկարծ նկատողություն չստանար։ Ընկերասեր էր, հեշտությամբ էր շփվում երեխաների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աշխենը՝ Սուրենի մայրիկը։

Սուրենը ծնունդով Գառնիից է։ Այստեղ է իր մանկությունն ու պատանեկությունն անցել, այստեղ է դպրոց հաճախել։ «Մինչև 4-5-րդ դասարան լավ է սովորել։ Կարգ ու կանոնը պահող աշակերտ էր։ Սիրել ի առարկան նկարչությունն էր։ Մեր գյուղում՝ մշակույթի տանը, նկարչական խմբակ կար, մի քանի ամիս հաճախեց։ Տարբեր միջոցառումների է մասնակցել։ Բայց հետո մի օր ասաց՝ նկարել սիրում եմ, բայց այդտեղ, կարծես, օրս չանցնի։ Շատ սիրուն էր նկարում, կարող էր ինչ-որ պատկեր տեսնել, ասենք՝ գրքի կազմին, և նույնությամբ նկարել։ Կարծում էինք, որ գուցե նկարչական ուղղությամբ կրթությունը կշարունակի, բայց արդեն հասուն տարիքում հայտարարեց՝ ուզում եմ լավ խոհարար լինել։ Դպրոցի վերջին տարիներին մեզ մոտ ռեստորան կար, այնտեղ որպես խոհարարի օգնական էր աշխատում։ Սիրում էր այդ գործը։ Մտքեր ուներ դպրոցն ավարտելուց հետո խոհարարական դպրոցում սովորելու։ Տանն էլ էր սիրով պատրաստում։ Մինչև դպրոցն ավարտելն աշխատեց, իր և քույրիկի՝ ավարտական դասարանի հետ կապված բոլոր ծախսերը հոգաց։ Ասում էր. «Մա՛մ, ես քեզ այս ձևով կօգնեմ»»։

Դպրոցն ավարտելուց հետո Սուրենը որոշեց՝ բանակից վերադառնալուց հետո հստակ կհասկանա, թե որտեղ է սովորելու։ «Շատ էր սիրում սպորտով զբաղվել, հիմնականում ուժային վարժություններ էր անում, ծանրաձող էր պատրաստել և տանը պարապում էր։ Արդեն բանակում որոշեց՝ զորացրվելուց հետո Ֆիզկուլտ ինստիտուտ կընդունվի։ Ուժային վարժություններն էին իրեն գրավում։ Տան պայմաններում պարապել էր, մկանոտ էր, տեսնողները զարմանում էին։ Նույն կերպ նաև բանակում ծառայելիս էր մարզվում։ Ընկերները պատմում են՝ կանչում էինք Սուրենին, որ նստեինք, միասին սուրճ խմեինք, նա արձագանքում էր՝ պետք է պարապեմ։ Իր համար դա հաց ու ջրի պես անհրաժեշտություն էր դարձել։ Իր ներսում այդ կարգապահությունը կար, մի քանի ընկերներով միասին մշտապես մարզվում էին։ Մեկ անգամ Քարվաճառում մրցումների մասնակցեցին, տղաներն առաջին հորիզոնականն էին զբաղեցրել։ Մեկ անգամ էլի Արցախում ձողից կախված ձգում վարժություն էր կատարել։ Ինձ էլ ասաց. «Ես ինձ գերազանցեցի, եթե 40-45 հատ ձգում էի անում, ապա այս անգամ 50 ձգում եմ արել»»։

2019 թվականի հունվարի 8-ին է Սուրենը մեկնել ժամկետային զինծառայության։ Ծառայել է Լուսակերտում, հետո տեղափոխվել է Կապան։ Սուրենը եղել է հրետանու նշանառու։ «Սիրով է մեկնել ծառայության. «Գնամ, գամ, որ իմ անելիքներն իմանամ։ Գիտեմ, որ դա իմ պարտքն է»։ Երբեք չի տրտնջացել, որևէ բան չի խնդրել մեզանից։ Ամեն ինչից շատ գոհ էր, եթե անգամ դժվարություններ եղել են, դրանց մասին երբեք չի բարձրաձայնել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ամեն տարի Կապանի զորամասը մեկ ամսով գարնանը և մեկ ամսով աշնանը գնում էր Ջրականի «պոլիգոններ»։ Սուրենը վերջին անգամ պետք է գնար, հունվարին զորացրվելու էր։ Սեպտեմբերի 4-ին գնացին Ջրական զորավարժությունների։ Իսկ պատերազմի օրը հայտնվեցին մարտական գործողությունների առաջնագծում, առաջին կրակոցներն իրենց վաշտի վրանների ուղղությամբ են եղել։ Իսկ մեզ թվում էր, որ նա ապահով տեղում է։ Սեպտեմբերի 27-ին զանգահարեց, զրուցեցինք։ Իրենց վաշտից արդեն զոհված կին զինծառայող կար, վիրավորներ։ Երբ հրամանատարները եկան մեր տուն, պատմեցին, որ վտանգի զգացողություն ունեցել են, վրանները թողել են այդ տեղում, իսկ զինծառայողներին տեղափոխել են, բայց այնպես է ստացվել, որ զոհերից ու վիրավորներից խուսափել չի ստացվել։ Մյուս տղաները փրկվել են այդ օրը»։

Տիկին Աշխենն ասում է՝ վախ կար ներսում, բայց վատագույն մտքերն իրենից վանում էր, չէր էլ կարող պատկերացնել, որ նման վերջաբան կլինի։ «Այդ օրն ասաց, որ չի կարող շուտ-շուտ զանգել, բայց հարմար պահի անպայման կապ կհաստատի։ Զանգեց սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը։ Ձայնը խորքից էր գալիս, կապը կտրտվում էր, ուղղակի ասաց, որ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Ես էլ իրեն միայն հորդորում էի զգույշ և ուշադիր լինել։ Այդ ժամանակ խորհուրդ էին տալիս հեռախոսով երկար չխոսել, որ տեղները չորոշեն։ Ես փորձում էի կարճ խոսել, միակ խնդրանքս էր իրեն՝ զգույշ և ուշադիր եղեք։ Դա եղավ իր վերջին զանգը։ Սեպտեմբերի 28-29-ին տղաները սարսափելի մարտերի մեջ էին եղել, մինչև անգամ ադրբեջանական զինապահեստ էին ոչնչացրել։ Անգամ իրենց ասել էին, որ դրա համար պարգևատրում կունենան։ Ոչ ոք չէր մտածում, որ այդքան երկար կտևի պատերազմը, երևի անգամ տղաները մտածել էին, որ կվերջանա, արձակուրդ կգան։ Բայց իրենց տեղը ֆիքսել էին։ Հրամանատարությունը, հասկանալով, որ նրանք նշանառության տակ են, տղաներին նահանջի հրաման է տվել։ Նրանք 7-8 գրադ են ունեցել, կեսն արդեն վնասված է եղել։ Ասել էին՝ որ գրադն անվնաս է, դրանով հետ եկեք։ 9 հոգով գրադի վրա նստած գալիս են, բայց չեն հասնում իրենց ընկերների մոտ, իրենց գրադին հարվածում են։ Իննից յոթը զոհվում են։ Ողջ մնացած տղաներից մեկն է մեզ այս ամենը պատմել»։ Սեպտեմբերի 30-ին է անմահացել Սուրենը։ Վայրը Ջրականն էր։ Նա շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել։ Ամեն բան անելուց մտածում եմ, թե ինչ կասեր Սուրենը։ Չեմ չարացել մարդկանց և աշխարհի վրա։ Այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ, տղայիս հիշատակը պետք է վառ պահեմ։ Սկզբում շատ բարդ էր, բայց հետո իմ մեջ ուժ գտա։ Ես իմ որդուն հետ չեմ բերի, բայց Սուրենս զույգ քույրիկ ունի։ Մտածում եմ՝ պետք է ամուր լինել հանուն աղջկաս։ Նա ինձ ուժ տվեց, որ դադարեմ լաց լինել, շարունակեմ ապրել։ Աղջիկս իր ծննդյան օրերը հիմա այնքան ծանր է տանում, ասում է՝ չգիտեմ՝ ուրախանամ, թե տխրեմ, որ ծնվել եմ։ Տարիներ շարունակ միասին նշեցին ծնունդը, այդ օրը իրար ժպտալով ասում էին՝ հիմա ես քեզ շնորհավորեմ, թե դու ինձ»։

Գառնիում Սուրենի և նրա մանկության ընկերոջ՝ Միքայելի ընտանիքները հուշաղբյուր են կառուցել։ «Անցորդները կանգնում են, կարդում անունները, հարցնում իրենց մասին։ Դա էլ իրենց ապրեցնելու մի տարբերակ է»։

Հ. Գ. - Սուրեն Բաբայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ 2021 թվականի հունվարի 28-ին Կապանի զորամասում հուշակոթող է տեղադրվել՝ ի հիշատակ զորամասի անմահացած 28 տղաների։ Հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում