Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)
Հասարակություն

Հայաստանում նույնպես ծնվել են մոտ 500–600 գրամ քաշով երեխաներ, նրանցից մի քանիսը կարողացել են ողջ մնալ և նորմալ զարգանալ

Չնայած անհաս նորածինների միջազգային օրն ավանդաբար նշվում է նոյեմբերի 17-ին և, հավանաբար, կնշվի շատ երկրների կողմից 2025 թվականի հենց այդ օրը, այսուհետև, համաձայն ԱՀԿ-ի որոշման, սահմանված մյուս համաշխարհային օրերի հետ համընկնումից խուսափելու համար, այդ օրը կնշվի նոյեմբերի 15-ին:

2008թ.-ից ի վեր նշվող այս օրը նպատակ ունի բարձրացնելու հասարակության իրազեկությունը անհաս (մինչև 37 շաբաթական ժամկետում ծնված) նորածինների առջև ծառացող առողջական ու սոցիալական խնդիրների մասին, աջակցել նրանց ընտանիքներին, խրախուսել առողջապահական համակարգերին՝ բարելավելու անհաս նորածինների խնամքն ու բուժօգնությունը։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ օրվա խորհրդանիշն է՝ մանուշակագույնը, որը խորհրդանշում է փոքրիկ կյանքի նրբությունը և հույսը։ Շատ երկրներում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ, լուսավորություններ, քննարկումներ, և շատ շենքեր լուսավորվում են մանուշակագույնով՝ ի նշան աջակցության անհաս նորածիններին և նրանց ընտանիքներին։

Ամբողջ աշխարհում 10 նորածիններից 1-ը ծնվում է անհաս: Անհասությունը կանխարգելելի մանկական մահացության հիմնական պատճառն է, իսկ դեպքերի ճնշող մեծամասնությունը (առնվազն 80%) տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Մինչև 2020 թվականին Սինգապուրում ծնված և վերապրած 212գ քաշով Քվեկ Յու Քուանի ծնունդը, ամենացածր քաշով նորածինը փոքրիկ Սեյբի անունով աղջնակն էր, ծնաված`ԱՄՆ-ում, Սան Դիեգոյում 2018 թ. դեկտեմբերին, ընդամենը 23 շաբաթական հղիության ժամկետում և նրա քաշը ծնվելու պահին եղել է 245 գրամ (մոտավորապես մեկ փոքրիկ խնձորի չափ), ծնվելուց հետո նա երկար ժամանակ անցկացրել է նորածնային ինտենսիվ խնամքի բաժանմունքում, սակայն հետագայում դուրս է գրվել առողջ վիճակում։

Հայաստանում նույնպես գրանցվել են երեխաներ, որոնք ծնվել են մոտ 500–600 գրամ քաշով և մասնագետների բարձր որակավորումների, բուժման արդի մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, նրանցից մի քանիսը կարողացել են ողջ մնալ և նորմալ զարգանալ։

Ըստ ամփոփ տվյալների՝ 2022 թ-ին Հայաստանում գրանցվել է 35.667 կենդանի ծնունդ։ Նրանցից 153 երեխա ծնվել է ≤ 1 000 գ քաշով, 252 երեխա՝ 1 000-1 499գ քաշով, 596 երեխա՝ 1 500-1 999 գ և1 587 երեխա՝ 2 000-2 499 գ քաշով: Այս տվյալները ցույց են տալիս, որ մոտ 10%-ից ավելի նորածիններ ունեն ծննդյան պահին մինչև 2500 գ քաշ, ինչը համարվում է «ցածր ծննդյան քաշ»։

2023 թ-ին նորածինների (մինչև մեկ ամսական) մահացության ցուցանիշը կազմել է մոտ 9‰ կամ 9 դեպք/1000 կենդանի ծնվածների հաշվարկով: Այս ցուցանիշը տարբեր երկրներում տատանվում է. ամենաբարձրը` 26 գրանցվել է Ենթասահարայան Աֆրիկայում և ամենացածրը` 2-4 զարգացած, բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Անհաս են համարվում այն երեխաները, որոնք ծնվում են մինչև 37 շաբաթական հղիության ժամկետում։ Նրանց օրգանները (թոքեր, ուղեղ, մարսողական համակարգ և այլն) դեռ ամբողջությամբ չեն հասունացել, ինչն էլ կարող է ունենալ կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ։ Կարճաժամկետ խնդիրներից (ծննդից հետո առաջին ամիսներին) անհաս երեխաները կարող են ունենալ՝

• Շնչառական դժվարություններ (RDS) – թոքերը լիարժեք չեն զարգացած, հաճախ պահանջում են արհեստական շնչառություն։

• Մարմնի ցածր ջերմաստիճան և քաշի կորուստ, քանի որ մաշկը բարակ է և ջերմությունը հեշտ է կորցվում։

• Սնուցման խնդիրներ, երբեմն անհրաժեշտ է լինում պարէնտերալ սնուցում։

• Վարակների բարձր ռիսկ, քանի որ իմունային համակարգը թերզարգացած է։

• Գլյուկոզայի և կալցիումի մեջ, որոնք կարող են ազդել ուղեղի վրա։

Երկարաժամկետ ազդեցություններ (երեխայի զարգացման ընթացքում). Չնայած շատ անհաս երեխաներ աճում են լիովին առողջ, որոշների մոտ կարող են դիտվել հետևյալ խնդիրները․

1. Զարգացման և ուսման դժվարություններ

• Շարժողական կամ խոսքային զարգացման որոշակի հապաղում։

• Դպրոցական տարիքում՝ ուշադրության կենտրոնացման կամ ուսումնական բարդություններ։

• Շատ դեպքերում, ճիշտ խնամքի ու վաղ միջամտության շնորհիվ, այս տարբերությունները ժամանակի ընթացքում նվազում են։

2. Տեսողության և լսողության խնդիրներ

• Կարող է զարգանալ ռետինոպաթիա ։

• Որոշ դեպքերում՝ լսողության թուլացում։

3. Շնչառական խնդիրներ` թոքերի փոքր չափի և կառուցվածքի պատճառով՝ հաճախակի բրոնխիտներ, ասթմայի նման վիճակներ։

4. Նյարդաբանական և շարժողական դժվարություններ` ծանր դեպքերում՝ ցերեբրալ կաթված (CP) կամ նուրբ շարժումների խանգարումներ, թեթև դեպքերում՝ փոքրիկների մոտ կարող է նկատվել միայն կոորդինացիայի դժվարություն։

5. Մետաբոլիկ և սրտանոթային ռիսկեր` հետազոտությունները ցույց են տալիս, որ անհաս ծնված մեծահասակների մոտ ավելի հաճախ են հանդիպում՝

• արյան բարձր ճնշում,

• շաքարային դիաբետ,

• ավելորդ քաշ կամ հակառակը՝ թերքաշ,

• սրտանոթային հիվանդությունների ռիսկ։

Այսօր ժամանակակից նորածնային ինտենսիվ խնամքի բաժանմունքները (ՆԻԽԲ) ապահովում են անհասների 90%-ից ավելի գոյատևման մակարդակ զարգացած երկրներում, վաղ ֆիզիկական, խոսքային և ճանաչողական միջամտությունը (օր.՝ ռեաբիլիտացիոն ծրագրեր) օգնում են երեխային հասնել հասակակիցներին։