Փաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Քաղաքականություն

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Արտակ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 ամիս տնային կալանք. փաստաբան

Դատախազությունը բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի վճիռը և միջնորդություն է ներկայացրել վերանայելու «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի  նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝  նրա նկատմամբ դարձյալ կիրառելով տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ մեկ տարի և 4 ամիս տնային կալանքում գտնվելուց հետո Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է, և նրա նկատմամբ կիրառվել է  վարչական վերահսկողություն:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արտակ Սարգսյանի փաստաբան Արա Զաքարյանը նշել էր, որ որոշումը համարում է ոչ իրավաչափ և այն պետք է բողոքարկի:

Պարզվում է՝ դատախազությունում այս որոշումը ևս համարում են «անիրավաչափ»: Բայց, եթե փաստաբանի դիտարկմամբ, որոշումն  անիրավաչափ է, քանի որ հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում անձի նկատմամբ կրկին խափանման միջոց է կիրառվել, ապա դատախազությունում հակառակը՝ որոշել են տնային կալանք կիրառվի, որպեսզի «զսպեն» Արտակ Սարգսյանի «անօրինական» գործողությունները:

Թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել դատախազությունը՝  «անօրինական գործողություններ» որակմամբ, փաստաբան Արա Զաքարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ դրանք իրականում վերացական դատողություններ են:

«Իբր կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապացույցներ կեղծել, ազդել վկաների վրա և նման վերացական բնույթ կրող այսպիսի դատողություններ՝ այն դեպքում, երբ մեկ աձի վերաբերյալ ինֆորմացիա են ներկայացրել, որ արդեն հարցաքննվել է, այն էլ ադ անձը հանդիսանում է  պաշտպանյալիս դուստրը»,-ասաց փաստաբանը:

Հարցին, թե՝ որքանո՞վ է Արտակ Սարգսյանի հասարակական ակտիվությունը ազդել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վրա և արդյոք այդ ակտիվությու՞նը չէ պատճառը, որ դատախազությունը  միջնորդություն է ներկայացրել վերանայել վճիռը, Արա Զաքարյանը պատասխանեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը պայմանավորված էր բացառապես այդ ակտիվությամբ:

 «Արտակ Սարգսյանի իրավունքների իրացմամբ է այդ ամենը պայմանավորված. խոսքի ազատության, հավաքներին մասնակցելու ազատության: Այս պարագայում, երբ Արտակ Սարգսյանն այդ ուղղությամբ գործողություններ է անում՝ դատախազությունը, բնականաբար, ամեն ինչ անելու է, որ փորձի պաշտպանյալիս այդ իրավունքերի իրականացումը սահմանափակել: Դրա համար էլ ես տեսնում եմ դրանց միջև կապը»,-ասաց Արա Զաքարյանը:

Նրա կարծիքով` եթե Արտակ Սարգսյանը ակտիվ գործողություններ չաներ՝ Դատախազությունը հնարավոր է նման միջնորդություն չներկայացներ:

Միաժամանակ, փաստաբանը նկատում է, որ Արտակ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու ժամկետը կասեցված է և սպասվում է տեղեկատվություն՝ տարբեր պետություններից:

«Այսինքն՝ լրիվ պասիվ, քնած վիճակում է գործը գտնվում, ու թեև իրենք էլ են ասում, որ գործը կանգնած է, բայց, այնուամենայնիվ, համարում են, որ այդ ժամանակահատվածում էլ Արտակ Սարգսյանը պետք է գտնվի տնային կալանքի տակ»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց նաև, որ ինքը ևս արդեն բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խնդրելով ընդհանրապես վերացնել կալանքը: 

Արմինե Մկրտումյան