Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի Միքայելյանը
Քաղաքականություն

Քաղաքական կալանավորում Season 2, ep. 1. Նարեկ Սամսոնյանը հոդված է գրել կալանավայրից

Նարեկ Սամսոնյանը հոդված է գրել «Արմավիր» ՔԿՀ-ից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ: Ինչպես արդեն տեղյակ եք, Վազգենը և ես հերթական քաղաքական հալածանքներին ենք ենթարկվում: Ուղղակի այս անգամ «գործի» աբսուրդայնության աստիճանը տասնապատիկ բարձր է, իսկ ռեպրեսիաների ծավալը չի սահմանափակվել մեզանով և հասել է AntiFake.am կայքի փաստացի փակմանը: Այո, սիրելիներս, «Ա1+»ալիքի փակման մասին մինչև օրս բոցաշունչ ելույթներ ունեցող բորենիների խմբի պարագլուխը երեկ փաստացի կասեցրել է AntiFake.am-ի գործունեությունը` առգրավելով ամբողջ տեխնիկան`ներառյալ բարձրախոսները, շտատիվները ու տեսախցիկները: Սա նիկոլական բորենիախմբի կողմից խոսքի և մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումների նոր հանգրվան է, որն ապագայում, վստահաբար, ներառվելու է բորենիախմբի քրեական գործերի հատորյակներում:

Կարճ կուզեմ անդրադառնալ մեղադրանքի` կոնկրետ ինձ վերագրվող «հանցանքին». ես մեղադրվում եմ «հետույք» բառն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ: Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար: Այս փոքրիկ դրվագը պատմում եմ, որ պատկերացնեք մեզ հրապարակային «շան լակոտներ» անվանած և հաջորդ օրը դրա հրապարակային պատասխանը ստացած ստահակի փոքրոգությունը ու ՀՀ քննչական մարմինների` սրանց ձեռքերում մասնագիտական ինքնասիրության նսեմացմանշարունակական ակտերով պատանդ լինելը: Ինչևէ, ալեն սիմոնյանի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական կերապարն այս դրվագով չի փոխվում, ընդամենը դրան գումարվում է մինչև այս արվածներից մի սանդղակ ավելի ցածր դրվագ: Բացի Վազգենին և ինձ կալանավորելուց և AntiFake.am-ին տեխնիկայից զրկելուց,բորենիների խմբակը ձերբակալել է իմ թիմակիցներ, այս պարագայում` մարտական եղբայրներ` լրագրող Դավիթ Ֆիդանյանին և իմ օգնական, միաժամանակ օպերատոր Իշխան Խոսրովյանին: Իշխան Խոսրովյանն այս պահին ազատության մեջ է։ Վստահ եմ` տղաներն իրենց համար մեծ պատիվ են համարում այս բորենիների խմբակի կողմից ռեպրեսիների ենթարկվելու փաստը և գոտեպնդման խոսքերի կարիք չունեն, բայց ես ցանկանում եմ ուժ և կորով մաղթել Դավիթի ընտանիքի անդամներին և իմ ու մեր թիմի աներկբա աջակցությունը հայտնել նրանց: Վստահ եմ` նրանց ձերբակալություններն ունեն մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու նպատակ, ինչը թույլ չենք տալու: Շնորհակալ եմ նաև Դավիթի և Իշխանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին՝ Վարազդատ Հարությունյանին և Կառլոս Ավագյանին։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անցնող երկու օրվա ընթացքում մեր թիմին և մեզ աջակցող բոլոր անհատներին և կազմակերպություններին, հատկապես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սամվել Թադևոսյանին, որն իր միջոցներով գնել է AntiFake.am-ի գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները: Մեր մյուս հովանավորներին` անչափ զգացված եմ ձեր բոլորի աջակցության և պատրաստակամության համար և վստահ եմ` հիմա էլ ավելի մեծ եռանդով եք աջակցելու/հովանավորելու մեր թիմին:

Մեր և մեր ընտանիքների մասին. վստահ եմ` կասկած չունեք, որ մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք: Մեր ընտանիքները ևս սրանից չեն վախենում կամ կոտրվում: Վստահեցնում եմ բոլորիդ, որ մերոնք ամենապինդն են կանգնած մեր կողքին` ծնողներից, կանանցից մինչև մանկահասակ երեխաներ: Բոլորս գիտակցում ենք, թե ինչի համար ենք ենթարկվում այս զրկանքներին ու ապագայում պատմությունը տալու է թե՛ մեր և մեր ընտանիքների, թե՛ մեզ ռեպրեսիաների ենթարկող բորենիների խմբակի, քննիչ-դատախազ-դատավորների գնահատականը: Համենայն դեպս, ես գիտեմ, որ միշտ իմ երեխաների աչքերին բարձր գլխով եմ նայելու: Չգիտեմ` օրինակ, այս օրերի մասին իրենց երեխաներին ինչ են պատմելու այս քրեաքաղաքական աբսուրդի տակ ստորագրածները, բայց վստահ գիտեմ, թե ես ինչ եմ պատմելու երեխաներիս: Պինդ մնացեք ու շարունակեք կռիվ տալ այս բորենիների խմբակի հայրենավաճառության և դավաճանական գործողությունների դեմ, մեր սերունդները չպետք է կորցնեն իրենց հայրենիքը:


Հ.Գ. Տեղեկացա, որ ArmComedy-ի կիրակնօրյա եթերը դեռևս պաշտոնապես չի չեղարկվել: Հիշեցնեմ, որ կիրակի օրը ArmComedy-ի տղաների հյուրը ալեն սիմոնյանն է, որի սուտ մատնագրի հիմքով ձերբակալվել են AntiFake.am-ի լրագրողները, երկու ամսով կալանավորվել ենք մենք, և փակվել է AntiFake.am-ը: Այսքանից հետո ալեն սիմոնյանին եթեր տրամադրելը ես ստիպված կլինեմ դիտարկել մեր հանդեպ տեղի ունեցածի և այդ ստահակի գործողությունների արդարացում: Հուսով եմ` մեր գործընկերները հաշվի կառնեն այս ակնառու իրողությունները և իրենց եթերը չեն կեղտոտի մարդկանց հայհոյող և դրա պատասխանը ստանալուց հետո բռնել տվող և մեդիա փակող սրիկային եթեր տրամադրելով:

Նարեկ Սամսոնյան, «Արմավիր» ՔԿՀ

14.11.2025