Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետ
Հասարակություն

Սիրելի՛ ուսանողներ, ձեզ տրված ժամանակից վերցրե՛ք առավելագույնը, արժևորեք և գնահատեք մեր պետությունը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առիթով: 

Ուղերձում ասվում է. 

«Սիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ որպես պայքարի և համերաշխության օր։ 

Համալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, որոնք կարող են լուծել տարբեր ոլորտների առջև ծառացած խնդիրները։ Հետևաբար, կենսական անհրաժեշտություն են բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումը և թե՛ այսօրվա, թե՛ վաղվա ուսանողների համար մրցունակ կրթության ապահովումը։ 

Այդ կարևոր բարեփոխման առաջին քայլն արդեն իսկ արված է․ բոլորովին վերջերս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ իրավական դաշտում բազմաթիվ հարցեր գտել են իրենց լուծումները։ Տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված չորս օրենքներին փոխարինում է մեկ միասնական օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն է տալիս ապահովել պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցումը։ Այսպիսով, օրենսդրությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով ավելի ճկուն և անհատականացված կրթական գործընթացի կազմակերպման համար՝ ներառելով անհատական և ընտրական պլանով ուսումը կազմակերպելու հնարավորություն: Ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայր, որի միջոցով ուսանողները կարողանալու են օգտվել տարբեր ծառայություններից ու ծրագրերից, ինչպես նաև ուսանողական ինքնակառավարման նոր՝ ավելի գործուն մեխանիզմներ։ 

Նախատեսված են նաև ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր, որոնցով պետությունը կկարողանա տարբեր թիրախային խմբերի համար աջակցության և խրախուսման տարբեր ծրագրեր իրականացնել։ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է այն հանձնառությամբ, որ պատշաճ առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ֆինանսական խնդիրների պատճառով չդադարի սովորել կամ դուրս չմնա կրթական համակարգից։ Սա այն քայլն է, որով Կառավարությունը հավաստում է՝ ուսանողը կարևոր է, կրթությունը կարևոր է, և պետությունը ուսանողի կողքին է։ 

Օրենքով նախատեսվում է կարգավորել համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն-տնտեսություն կապի կարևորագույն մոդելներից մեկը։ Սա ուսանողին հնարավորություն կտա առավել շոշափելի տեսնել իր մասնագիտական գործունեության հեռանկարը, հայտնվել գործնական դրսևորման միջավայրում, հանդիպել իր ապագա գործատուին կամ ձևավորել իր ապագա գործը։ 

Նախատեսվել են նաև բուհերին պետական աջակցության տրամադրման նոր ֆինանսավորման ձևեր՝ ինստիտուցիոնալ ֆինանսավորում, կրթաթոշակների տրամադրում, դրամաշնորհային և թիրախային ֆինանսավորում: Սա մեծապես նպաստելու է ուսանողների՝ առանձին ոլորտներում ներգրավվածության բարձրացմանը, հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, մշտապես զարգանալու և առաջ նայելու ձգտմանը։ 

Կարևորելով բուհական կրթության համակարգի զարգացումը և, այդպիսով, ուսանողների համար միջազգային կրթական միջավայրի ստեղծումը՝ Կառավարությունը հետևողական ջանքերով առաջ է մղում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ որպես համաշխարհային մակարդակի կրթական, գիտական և նորարարական կենտրոնի։ Այն իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու՝ նոր որակի ու մակարդակի հասցնելով բարձրագույն կրթության, հետազոտության և գիտության ոլորտները և դրանք դարձնելով մրցունակ ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային ուսանողների համար։ 

Սիրելի՛ ուսանողներ, ուզում եմ շեշտել՝ ոչ մի բարեփոխում և պետական ծրագիր չեն կարող հաջողել՝ առանց ձեր աջակցության։ Մեզ համար կարևոր է ձեզ լսելը, ձեր առաջարկներին ու դիտողություններին ականջալուր լինելը։ Մի՛ վախեցեք խնդիրների մասին խոսելուց․ դեպի լուծում տանող առաջին քայլը դրանց մասին բարձրաձայնելն է։ 

Վստա՛հ եղեք՝ պետությունը մշտապես ձեր կողքին է, և յուրաքանչյուր բարեփոխում արվում է՝ միմիայն ի նպաստ ձեր լավագույն շահի։ Մաղթում եմ ձեզ արդյունավետ ուսանողական տարիներ․ ձեզ տրված ժամանակից վերցրե՛ք առավելագույնը, եղե՛ք պահանջատեր, արդարամիտ, արժևորեք և գնահատեք մեր պետությունը՝ այսօր ձեր կրթական միջավայրում, իսկ վաղը՝ մասնագիտական գործունեությամբ լավագույնս դրսևորվելով։

 Շնորհավո՛ր Ուսանողների միջազգային օրը»։