Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Միջազգային

Զելենսկու հեռանալը գուցե ուզում են Ուկրաինային «թարմ քաղաքական արյուն» ներարկելու համար, որպեսզի շարունակի հոսել արյունը ռազմաճակատում, վերլուծաբան

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ նոյեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա, որտեղ քննարկելու է Ռուսաստանի հետ բանակցությունը վերսկսելու հարցը: Այս մասին գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Մինչ այդ, Թուրքիայի ԱԳ նախարարությունն էր հայտարարել, որ ակնկալում են, թե մինչեւ դեկտեմբերի3-ը հնարավոր կլինի վերսկսել ռուս-ուկրաինական բանակցությունը: Բայց, ամենից էական իրադարձությունը թերեւս տեղի է ունեցել Ուկրաինայում, ինչն էլ ըստ երեւույթին Զելենսկուն ստիպել է մտածել Ռուսաստանի հետ բանակցության մասին: Խոսքը Կիեւում կոռուպցիոն սկանդալի մասին է: Իհարկե Զելենսկին այդտեղ չի այսպես ասած մեղադրվում, սակայն դրանով անցնում են նրան շատ մերձ մարդիկ, այդ թվում Թեմուր Մինդիչը, որը Ուկրաինայի նախագահ Զելենսկու նախկին բիզնես գործընկերն է եւ որին համարում են նաեւ Զելենսկու «դրամապանակ»:

Կոռուօցիոն սկանդալն իհարկե պետական միջոցների յուրացման հարցով է, իսկ Ուկրաինայում, ինչպես հայտնի է, արդեն տեւական ժամանակ պետական միջոց ասվածն ըստ էության Արեւմուտքից տարատեսակ օգնություն տրամադրվող միլիարդներն են: Նոյեմբերի 10-ին Ուկրաինայի հակակոռուպցիոն Բյուրոյի ստորաբաժանումները խուզարկություն էին իրականացրել Մինդիչի տանը, սակայն նա մինչ այդ հասցրել էր հեռանալ Ուկրաինայից: Ասում են, որ նա մեկնել է Իսրայել: Ընդ որում, Մինդիչին չգիտես ինչու նաեւ հետին թվով զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, եւ տեսակետ կա, որ դա արել են նրան արտահանձնելու պահանջի հիմքը վերացնելու համար: Այլ կերպ ասած, անկասկած է, որ Մինդիչի փախուստը չէր կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի բարձրագույն իշխանության գիտության: Հետեւաբար հասկանալի է, որ կոռուպցիոն սկանդալի թելերը շատ հանգիստ տանելու են Զելենսկու գրպան, որտեղ սովորաբար պահում են «դրամապանակը»:

Ի դեպ, հատկանշական է, որ ամիսներ առաջ Զելենսկին փորձ արեց փոխել հակակոռուպցիոն Բյուրոյի լիազորություններն ու այսպես ասած դարձնել կառույցը իրեն ավելի ենթակա: Բայց, եղավ ճնշում Արեւմուտքից, այդ թվում Ուկրաինայում արեւմտյան փողով գործող կազմակերպությունների բողոքի տեսքով: Զելենսկուն թույլ չտվեցին ենթարկեցնել իրեն այն կառույցը, որը ըստ էության ստեղծվել է արեւմտյան հորդորով եւ բնականաբար՝ Արեւմուտքին դե ֆակտո ենթակա լինելու համար: Հասկանալի է, եթե չլիներ ճնշումը Արեւմուտքից, Զելենսկին շատ հանգիստ կփոխեր այդ Բյուրոյի լիազորությունները, կկրճատեր դրանք ու կդարձներ իրեն ավելի ենթակա: Իսկ հիմա, այդ զենքով Արեւմուտքը փաստացի ճնշում է բանեցնում Զելենսկու վրա:

Հարց է իհարկե՝ ճնշում են, որ նա հեռանա՞, թե՞ ճնշում են, որ պայմանավորվի ռուսների հետ: Հնարավոր է դրանք փոխկապակցված են, սակայն ամբողջ հարցն այն է, որ Արեւմուտքում թերեւս չկա միատարր կարծիք ռուսների հետ բանակցության մասով: Վստահ չեմ, օրինակ, թե բրիտանացիները կամ եվրոպացիներն ընդհանրապես ուզում են դա: Բայց, Զելենսկու հեռանալը գուցե ուզում են, այսպես ասած, Ուկրաինային «թարմ քաղաքական արյուն» ներարկելու համար, որպեսզի նաեւ դրա շնորհիվ շարունակի հոսել արյունը ռազմաճակատում»,-գրել է վերլուծաբանը։