Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդներըԱլ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցումԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՄոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալինԿոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըՊուտինը ստորագրել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենքըՎանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանըԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելԴատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա ՍաֆարյանիՀունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներՇնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանըԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվՎաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. ՎենսՕմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվելԵղեք ուշադիր․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ ԹրամփԱրթուր Օսիպյանը ազատ կարձակվիԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՊուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունըԱրտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԱնկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. ԷրդողանԵրևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Կրեմլը չի ​​սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Ամենաանիմատ և չօգտագործվող կանգառից դիմում եմ տրանսպորտի վարչությանը. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Մամուլ

ֆուտբոլային խայտառակությունը խորանում է. գաճաճ պետությունների մակարդակին ենք իջել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կիրակի օրը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը խայտառակ (9:1) հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից. վերջինս հանդես էր գալիս առանց լեգենդար Կրիստիանո Ռոնալդուի:

Մեր հավաքականը աշխարհի առաջնության ընտրական F խմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը: Ընտրական այս փուլում մեր թիմը 6 խաղերից 5-ում պարտվեց, տարավ 1 հաղթանակ: Մերոնք բաց թողեցին 19 գնդակ` խփելով ընդամենը 3-ը: Երկրպագուական շարժումներից մեկի անդամներից հետաքրքրվել ենք, թե ինչ սպասելիքներ ունեն Եղիշե Մելիքյանից, ու արդյոք տարօրինակ չէ, որ նախկինում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանին (Մելիքյանը վերջինիս անվանել էր Ռուդոլֆ, ով հայտնի կրիմինալ սերիալի հերոսներից էր) խստագույնս քննադատելուց հետո Մելիքյանը համաձայնել է գալ նրանց ճամբար ու փաստացի աշխատում է Մելիքբեկյանի ու Նիկողոսյանի ենթակայության տակ, գրանցում խայտառակ արդյունքներ:

Մեր աղբյուրը փոխանցեց, որ փակ հանդիպումներ են ունենում Եղիշե Մելիքյանի հետ, ու տպավորություն են ստացել, որ ֆեդերացիայի ղեկավարությունը լավ աշխատավարձ է տալիս Եղիշե Մելիքյանին, եւ հիմա նրան «ուղարկում են» ֆուտբոլային «ընդդիմադիրների» մոտ, որպեսզի համոզելով, խաղցր խոսքերով լռեցնի վերջիններիս եւ մեղմի քննադատությունը ՀՖՖ-ի հասցեին: Մեկ այլ ֆուտբոլային աղբյուր նշեց, որ Մելիքյանի աշխատավարձը մի քանի միլիոն դրամի է հասնում:

Ֆուտբոլային ոլորտից մեկ այլ անձ մեր լրագրողի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ Եղիշե Մելիքյանը դրական վարկանիշ ունեցող մարդ էր, ու արժանի չէր այն քննադատություններին ու հայհոյանքներին, որոնք հնչեցին Պորտուգալիայի հետ խաղից հետո։ Ըստ շրջանառվող կարծիքների՝ Մելիքյանը պետք է շարունակեր աշխատել «Փյունիկ»-ում, որտեղ նա որեւէ խնդիր չուներ, եւ ոչ մի դեպքում չպետք է աշխատեր ֆեդերացիայի հետ։

Թեեւ հիմա էլ ամեն ինչ կորած չէ. պատվաբեր կլիներ, եթե 9։1 հաշվից հետո թե՛ Արմեն Մելիքբեկյանը թե՛ Եղիշե Մելիքյանը ներողություն խնդրեին ու հեռանային, ինչպես 2019 թվականին վարվեց Աբրահամ Խաշմանյանը՝ Իտալիայից կրած պարտությունից հետո՝ նույն 9։1 հաշվով:

Հ.Գ. Եղիշե Մելիքյանի՝ հավաքականը գլխավորելու պահից որոշել էինք շանս տալ նրան աշխատելու՝ հույս ունենալով, որ դրական (գոնե ոչ խայտառակ) արդյունքներ կունենանք, սակայն կյանքը ցույց տվեց, Մելիքյանը չկարողացավ բեկում մտցնել, իսկ երկարաժամկետ ռեֆորմներ անելու համար մասնագետներն այդքան էլ չեն հավատում նրա կարողություններին:

Ըստ հիմնավորման՝ Մելիքյանը էմոցիայի մարզիչ է, մինչդեռ մեր հավաքականը մարզել են ավելի բարձրակարգ, լուրջ ակումբներ ու հավաքականներ մարզած անհատներ (Կապարոս, Պետրակով եւ այլք), որոնք երկարաժամկետ աշխատանքի հնարավորություն այդպես էլ չստացան:

Հ.Գ. 2. ՀՖՖ-ի հովանու ներքո գտնվող տարբեր տարիքային հավաքականներ շարունակում են խայտառակ պարտությունների շարքը ու չեն զիջում գլխավոր թիմին: Այսպես՝ մինչեւ 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի նախընտրական փուլի խմբային փուլում զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ զիջելով Կիպրոսի, Հյ. Մակեդոնիայի ու Ֆինլանդիայի իրենց հասակակիցներին. նրանք պարտվել են մինչ այս պահն անցկացրած բոլոր խաղերը։

Մինչեւ 19 տարեկանների հավաքականը նույնպես Եվրոպայի եզրափակիչ փուլ դուրս գալու համար խմբում պարտվել է անցկացրած բոլոր երեք հանդիպումները եւ նույնպես վերջին հորիզոնականում է՝ զիջելով Գերմանիայի, Նորվեգիայի ու Կոսովոյի իրենց հասակակիցներին:

Ամենաողբերգականը թերեւս 21 տարեկանների վիճակն է, այստեղից պետք է նոր կադրեր մատակարարվեն գլխավոր թիմ. նրանք հիմնական ռեզերվն են։ Եվրոպայի ուղեգրի համար պայքարում E խմբում ընդգրկված U 21-ները նույնպես բոլոր խաղերում պարտություններ են գրանցել. նրանց մասնակցությամբ անցկացվել է 6 խաղ։ Այս թիմը խմբային մրցաշարում բաց է թողել 17 գնդակ, հեղինակել` ընդամենը 3-ը։

Այսպիսով` փաստենք, որ բոլոր տարիքային խմբերում ավարտված ու ավարտվող փուլերում Հայաստանի հավաքականի մասնակիցները վերջին տեղում են։ Այսքանից հետո, եթե Մելիքբեկյան-Նիկողոսյան տանդեմը մնալու է եւ ՀՖՖ-ն ղեկավարի՝ ուրեմն մյուս բոլոր կառույցներին ազդակ է, որ արդյունք գրանցել պետք չէ. պարզապես հարկավոր է լոյալ լինել Նիկոլ Փաշինյանին եւ վերջ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: