NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

«Էջմիածնական վեհությամբ» օծված և օժտված հայ հոգևորականը երբեք չի՛ դավի, չի՛ նենգի, չի՛ եղծի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.

«…ՄԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆՔ ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ» Աշխատասիրությանս պատրաստման այս ընթացքում բազմաթիվ արխիվային վավերագեր ուսումնասիրելու շնորհն ունեցա. վերջին 100 տարվա ազգային-եկեղեցական պատմության դեմ հանդիման շատ նոր դասեր քաղեցի, շատ նոր խոհեր ունեցա, շատ լսած խոսքեր, արդարև, իրենց ողջ խորությամբ ընդունեցի, ընկալեցի, դավանեցի և, այլևս, այդպես էացրի: Այդ վավերագրերից մեկի մեջ էր գրված վերոհիշյալ արտահայտությունը, որն իմ մտքի մեջ ծագեց որպես Արեգակ՝ անճառլի լույսով լցնելով ողջ էությունս. հուզումնալի մի սարսուռով ցնցվեցի, երբ մի պարզ, ակներև ճշմարտություն նորովի բացահայտեցի ինձ համար…

Չեմ գնում պատմական հեռուները, միայն վկայակոչում եմ մեր՝ Ի. (20-րդ) և ԻԱ. (21-րդ) դարերը, հիշելով մեր բոլոր Հովվապետերին՝ Տ. Տ. Գևորգ Ե. Հայրապետից մինչև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, Նրանց, Ովքեր, հիրավի, ապրել ու գործել են այս միևնույն համոզմունքով ու սկզբունքով՝ «Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ»:

Նույն համոզմունքն ու սկզբունքն է գործել անխտիր բոլո՛ր իրավիճակներում… Մեծություն են մեր Հայրապետները. ողջախոհ և ազգային ինքնագիտակցություն ունեցող ամեն ոք միայն հիանալ և ակնածանքով խոնարհվել կարող է Նրանց առջև: Ճեմարանի առաջին իսկ օրվանից այսպես է կերտվում ամեն մի հոգևորական, այս վավեր կնիքով է Հայոց Հայրապետի Օծյալ Սբ Աջով դրոշմվում ամեն մի հոգևոր սպասավոր: Եվ հետագայում յուրաքանչյուրն իր կյանքով ու սուրբ գործով՝ ինքն է պահում սրբորեն կամ եղծում նենգորեն «Էջմիածնական վեհությունը»… Իսկ «Էջմիածնական վեհությունը»՝ մեծ և սքանչելի սուրբ խորհուրդ է, որն այսօր ապրվում և ճշմարտապես ցոլացվում է Ազգիս արժանընտիր գահակալ Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կյանքով, իմաստուն խոսքով, վեհաշուք կեցվածքով և պահվածքով:

Հայրապետից Հայրապետ փոխանցվում է այդ աստվածային սուրբ մերանը. այն միայն աստվածընտիր և աստվածարյալ ՀԱՅՐԱՊԵՏԻՆՆ Է, և Նրանից է բաշխվում ամեն մի եկեղեցականի: Սիրելինե՛ր, ճշմարտապե՛ս ճանաչեք Ձեր հոգևոր սպասավորներին, որպեսզի մոլորվելով չկորչեք հավիտենապես. «Էջմիածնական վեհությամբ» օծված և օժտված հայ հոգևորականը երբե՛ք, ո՛չ մի դեպքում չի՛ դավի, չի՛ նենգի, չի՛ եղծի, չի՛ վաճառվի, նա իր հարազատ Հոգևոր Տունն ու Հոգևոր Ծնողին չի՛ ուրանա ու չի՛ անարգի: «Էջմիածնական վեհությունը», նախ և առաջ, գիտակցված և սուրբ հավատարմություն է և հնազանդություն, անձնդիր նվիրում է և անսակարկ ծառայություն: Ա՛յս է հոգևորականի ճշմարտությունը, կոչումն ու ճանապարհը: Ձեզ և մեզ ամենքիս ի սրտե մաղթում եմ «Էջմիածնական վեհություն»: