Սննդամթերքի գների թռիչքային և ամենօրյա աճ է գրանցվում, իսկ մարդկանց եկամուտները մի դրամով չեն ավելանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի մթերային խանութներում վերջին օրերին նկատվում է սննդամթերքի գների թռիչքային եւ ամենօրյա աճ: Հատկապես թռչում է մսեղենի գինը: Նախորդ օրը հավի մսի 1 կիլոգրամն արժեր միջինը 1100-1150 դրամ, իսկ նոյեմբերի 18-ին այն արդեն տատանվում էր 1250-1350 դրամի սահմաններում: Թանկանում է ձուն՝ միջինը 70 դրամից հասնելով 80-85 դրամի, ինչպես նաև՝ կարագը, պանիրը, բանջարեղենը:
Վիճակագրության կոմիտեի տվյալներով, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի հոկտեմբերին, անցյալ տարվա համեմատ, աճել են 5,6 տոկոսով: Տավարի մսի գինը մեկ տարում աճել է 3,1 տոկոսով, ոչխարի միսը թանկացել է 4,9, իսկ խոզի միսը՝ 9,4 տոկոսով: «Երևան սիթի» խանութների ցանցում խոզի մսի 1 կիլոգրամն այս օրերին արժե 4000-4600 դրամ: Իսկ մարդկանց եկամուտները մի դրամով չեն ավելանում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում