NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների իրական աշխարհաքաղաքական պատկերը․ Տիգրան Դումիկյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս արած այն հայտարարությունը, ըստ որի՝ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հիմա չի իրականացնի, քանի որ այն կարող է նվազեցնել Երևանի դրդապատճառներն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում, հստակ կերպով բացահայտեց մի կարևոր իրողություն։ Այդ խոսքերը ոչ միայն փաստացի հերքեցին իշխանության կողմից երկար ժամանակ հրամցվող այն նարատիվը, թե հայ–թուրքական հարաբերությունները, իբր, մոտ ապագայում կբարելավվեն, սահմանները կբացվեն, այլև ցույց տվեցին՝ որքան խոցելի ու վտանգավոր դիրքում է հայտնվել մեր պետությունը։

Վերահաստատվեց, որ Թուրքիան ունի շատ հստակ պայմաններ, որոնք ամբողջությամբ համընկնում են Ադրբեջանի պահանջների հետ։ Իսկ այդ պահանջները, որոնց թվում են սահմանադրական փոփոխությունները, անկլավների վերադարձը և Հայաստանի տարածքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցման հեռանկարը, մեր պետության ինքնիշխանության և անվտանգային դիմադրողականության համար լուրջ սպառնալիք են։

Գործող իշխանությունն, իր հերթին, վերարտադրվելու պարագայում ակնհայտորեն կրկին կփորձի շահարկել պատերազմի վտանգը՝ սեփական անգործությունը, սխալները և անկարողությունը քողարկելու համար։ Ներքին վախի ու արտաքին ճնշման համադրումը դարձել է այդ վարչակարգի հիմնական գործելաոճը։ Սակայն իրականում գոյություն ունեն բազմաթիվ այլընտրանքային ուղիներ՝ խուսափելու Հայաստանի ապագա գոյությունը վտանգի ենթարկելուց և, միաժամանակ,  պահելու հնարավորությունը հարևանների հետ կառուցողական ու խաղաղ երկխոսության համար։

Հայաստանը կարող է լինել խաղաղ, պաշտպանված, օրենքի գերակայությամբ առաջնորդվող, ազգային արժեքներով ամրապնդված և տնտեսապես զարգացած պետություն, և միայն այդ դեպքում նա կարող է հետաքրքիր ու հուսալի գործընկեր լինել թե՛ հարևանների, թե՛ միջազգային խոշոր դերակատարների համար։

Իշխանության ներկայիս թուլությունն ու հեռատեսության պակասն առավել քան ակնհայտ է․ վերջին տարիներին Հայաստանում օտարերկրյա ներդրումների շեշտակի նվազումը դրա ամենավառ ապացույցներից մեկն է։ Այդ միտումը ոչ միայն տնտեսական ճգնաժամի ցուցիչ է, այլ նաև՝ միջազգային վստահության կորստի։

Այս ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է  պատասխանատու կառավարում՝ արմատապես նոր մոտեցմամբ և նոր որակով, քանի որ գործող վարչակարգը բազմիցս ապացուցել է իր անկարողությունը՝ պետությունն առաջնորդելու գործում։

Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան